Փոքրիկ մուրացիկը
Փոքրիկ մուրացիկը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Բարտոլոմե Էստեբան Մուրիլյո[1] |
տարի | 1650 |
բարձրություն | 134 ± 1 սանտիմետր[2] |
լայնություն | 100 ± 1 սանտիմետր[2] |
ստեղծման երկիր | Իսպանիա |
ուղղություն | բարոկկո |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Piazzetta? |
հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին[1] |
սեփականատեր | Maximilien Radix de Sainte-Foix?, Լյուդովիկոս XIV և Ֆրանսիական պետություն |
պատկերված են
| |
http://www.louvre.fr/en/oeuvre-notices/young-beggar, http://www.louvre.fr/jp/oeuvre-notices/%E3%80%8A%E4%B9%9E%E9%A3%9F%E3%81%AE%E5%B0%91%E5%B9%B4%E3%80%8B, https://www.wga.hu/html/m/murillo/1/101muril.html կայք | |
Ծանոթագրություններ | |
The Young Beggar - Murillo (Louvre INV 933) Վիքիպահեստում |
«Փոքրիկ մուրացիկը» (իսպ.՝ Joven mendigo), բարոկկոյի դարաշրջանի իսպանացի նկարիչ Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոյի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1645-ից 1650 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են 134 × 100 սմ։
Այսօր «Փոքրիկ մուրացիկը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Լուվրի թանգարանում (Փարիզ, Ֆրանսիա)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ այս ժանրային կտավը Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոն նկարել է ֆլամանդացի վաճառականների պատվերով, որոնք ապրում էին Սևիլյայում։ Այս ոճը, որտեղ ներկայացված է ամենօրյա կյանքը, բարձր էր գնահատվում Ֆլանդրիայում։ Մուրիլյոն, Իսպանական ոսկեդարի վերջին նկարիչներից մեկը, նախևառաջ կրոնական նկարիչ էր[3]։
Մի քանի տերեր փոխելով՝ ի վերջո այս կտավը գնել է Լուի XVI արքան 2400 լիվրով։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո այն տեղափոխվում է Լուվր, ուր ցայսօր էլ գտնվում է։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Փոքրիկ մուրացիկը» ստեղծագործությունը անվանում են նաև «Ոջլոտած տղան», քանի որ կտավում պատկերված է չքավոր մի տղա, որը մաքրում է հագուստի ոջիլները։ Տղան նստած է մի սենյակում, որը բանտախցի է նման։ Ցնցոտիավոր երեխան պատկերված է հատակին նստած դիրքով։ Արևի վառ լույսը ներթափանցում է պատուհանից՝ լուսավորելով չքավորի կեղտոտ, քրքրված հանդերձանքը։ Նրա բոկոտն ոտքերի մոտ թափված են ծովախեցգետնի մնացորդներ։ Տղայի կողքին հարդե զամբյուղ է, որի մեջ խնձորներ են պատկերված։ Դրա կողքին էլ կավե սափորով ջուր է. ըստ երևույթին դրանք տղայի կերակուրն են։ Սակայն երեխան զբաղված չէ սնունդի հոգսով, այլ հույժ ուշադրությամբ մաքրում է վերնաշապիկի ծալքերի ոջիլները։
Թեոֆիլ Գոթիեն այսպես է արտահայտվել «Փոքրիկ մուրացիկը» ստեղծագործության մասին.
Այդ քրջերի, այդ անճոռնության, այդ աղտեղության մեջ հոգի կա. դա մուրացիկն է։ Այդ մուրացիկը քրիստոնյա է, ոջլոտած մուրացկան, որը արժանի է նկարվելուն, ինչպես արքան[4] - Թեոֆիլ Գոթիե
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://collections.louvre.fr/ark:/53355/cl010060879
- ↑ 2,0 2,1 Joconde (ֆր.) — 1975.
- ↑ «The Young Beggar | Louvre Museum | Paris». www.louvre.fr (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Le Jeune Mendiant». LouvreLens. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nina A. Mallory El Greco to Murillo: Spanish Painting in the Golden Age, 1556—1700, Harper & Row, 1990. 9780064355315
- Albert Frederick Calvert, Murillo C. Scribner’s sons, 1908.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Le Jeune Mendiant». Musée du Louvre. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- «Bartolomé Esteban Murillo. Le Jeune Mendiant». les oeuvres les plus connues des peintres de l’histoire de l’art. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- «Маленький нищий, Бартоломе Эстебан Мурильо». Музеи мира. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փոքրիկ մուրացիկը կատեգորիայում։ |