Փարավոն Ադամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | հունվարի 18, 1935[1] (89 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Կոճողոտ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական բժշկական ինստիտուտ |
Մասնագիտություն | վիրաբույժ և ուռուցքաբան |
Փարավոն Մեսրոպի Ադամյան (հունվարի 18, 1935[1], Կոճողոտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), վիրաբույժ-ուռուցքաբան։ ԽՍՀՄ առողջապահության գերազանցիկ, ԼՂՀ վաստակավոր բժիշկ (2015)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը (1953) և Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1959)։ 1959-1963 թվականներին աշխատել է Մարտակերտի շրջանի Սրխավենդի գյուղական բուժամբուլատորիայի, 1960-1963 թվականներին՝ Ասկերանի շրջանի առողջապահության բաժնի վարիչ, 1963 թվականից՝ ԼՂՀ ուռուցքաբանական դիսպանսերի գլխավոր բժիշկ-տնօրեն (միաժամանակ՝ 1963-1970 թվականներին՝ ԼՂ աողջապահության բաժնի վարիչ, 1963 թվականից՝ Ստեփանակերտի բժշկական ուսումնարանի դասախոս)։
1988-1994 թվականներին Ադամյանը մարզային հիվանդանոցում և մարզկոմի նկուղային հարկում տեղակայված զինվորական հոսպիտալում վիրահատել է հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։
Պարգևատրվել է ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալով, ԼՂ արհմիությունների ֆեդերացիայի, «Գիտելիք» ընկերության, «Միջազգային Կարմիր խաչի» Մտեփանակերտի գրասենյակի, ԼՂԻՄ մարզառբաժնի, ԼՂՀ առողջապահության նախարարության բազմաթիվ պատվոգրերով, այլ պարգևներով[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պայքար կյանքի՝ անգամ հինգ րոպեի համար, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ. տպ., 2009, 104 էջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994), Հանրագիտարան (մեկ հատորով), Ե., «Հայկական հանրագիտարան» հրատ., 2004, 864 էջ, նկ., քարտեզ (էջ 121)։
- Արցախցի անվանի գործիչներ։ Գիրք II (Մարտակերտի շրջան), Ստեփանակերտ, Արցախի գիտական կենտրոն, «Դիզակ պլյուս» հրատ. տպ-ն, 2021 (էջ 21)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=15038
- ↑ Պայքար կյանքի՝ անգամ հինգ րոպեի համար, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ. տպ., 2009, 104 էջ (էջ 101)