Ցորեն արարատյան
Ցորեն արարատյան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Հացազգիներ (Poaceae) |
Ենթաընտանիք | Դաշտավլուկայիններ (Pooideae) |
Տրիբա | Triticeae |
Ցեղ | Ցորեն (Triticum) |
Տեսակ | Ցորեն արարատյան (T. araraticum) |
Միջազգային անվանում | |
Triticum araraticum |
Ցորեն արարատյան (լատին․՝ Triticum araraticum), հացազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]70-110 սմ բարձրությամբ, ուղիղ կանգնած ցողունով, միամյա, մոմային փառով ծածկված խոտաբույս է։ 6-13 մմ լայնությամբ հասկերը երկշարք են, համեմատաբար լայն։ Հասկերի առանցքը հեշտությամբ բաժանվում է մասերի։ Հասկիկները 2 հատիկով են[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Երևանի (Ողջաբերդ և Վեդի գյուղերի շրջակայք) և Դարեղեգիսի (Արենի, Արփի և Աղավնաձոր գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Տեսակը հանդիպում է Ադրբեջանում, Նախիջևանում, Անատոլիայում, Իրաքում և Իրանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է միջին լեռնային գոտում` ծովի մակարդակից 1200-1600 մ բարձրությունների վրա, տափաստաններում, չոր քարքարոտ լանջերին, ցանքերում, դաշտերի սահմանաշերտերում, ոռոգող ջրանցքների երկարությամբ։ Ծաղկում է մայիս ամսին, պտղակալում՝ հունիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոցելի տեսակ է։ Հանդիսանում է ցորենի կուլտուրական սորտերի մոտիկ ազգակիցը։ Հանրապետությունում հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Քանի որ տեսակի տարածման շրջանի զգալի մասը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|