Տոմաշ Սեմոնյակ
Տոմաշ Սեմոնյակ | |
Կուսակցություն՝ | Քաղաքացիական հարթակ, Liberal Democratic Congress? և Ազատության միություն |
---|---|
Կրթություն՝ | Վարշավայի տնտեսության դպրոց և II Liceum Ogólnokształcące im. Hugona Kołłątaja w Wałbrzychu? |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ և մենեջեր |
Ծննդյան օր | հուլիսի 2, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Վալբժիխ, Լեհաստան |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Պարգևներ | |
Տոմաշ Սեմոնյակ (լեհ.՝ Tomasz Siemoniak, հուլիսի 2, 1967, Վալբժիխ, Լեհաստան[1]), լեհ պետական և քաղաքական գործիչ։ Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար (2011-2015) և Լեհաստանի փոխվարչապետ 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականի նոյեմբեր։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Վարշավայի տնտեսագիտության դպրոցի արտաքին առևտրի ֆակուլտետը, եղել է Դույսբուրգի համալսարանի կրթաթոշակառու[1]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռ ուսման ընթացքում եղել է ուսանողների անկախ միության անդամ, Վարշավայի տնտեսագիտության դպրոց��ւմ ուսանողական կառույցի ղեկավար։ 1990-ական թվականներին հաջորդաբար անդամակցել է Լիբերալ-դեմոկրատական կոնգրեսին (KLD) և «Ազատության ունիային», այնուհետև՝ «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությանը։
1994-1996 թվականներին աշխատել է լեհական հեռուստատեսությունում, այդ թվում՝ որպես 1-ին ծրագրի տնօրեն։
1997 թվականին համակարգել է ԶԼՄ-ների աշխատանքը հասարակական գործերի ինստիտուտում։
1998-2000 թվականներին զբաղեցրել է ազգային պաշտպանության նախարարության մամուլի և տեղեկատվության դեպարտամենտի տնօրենի, այնուհետև՝ 2002 թվականին լեհական մամուլի գործակալության ղեկավարի տեղակալի պաշտոնը։
2000 թվականի դեկտեմբերից մինչև 2002 թվականի հունիս եղել է Վարշավայի փոխնախագահ։
2002-2006 թվականներին աշխատել է լեհական ռադիոյում։
2007 թվականին եղել է Մազովեցյան վոևոդության փոխխոսնակ։
2007 թվականի նոյեմբերի 26-ին նշանակվել է ներքին գործերի նախարարության պետական քարտուղար։
2011 թվականի օգոստոսի 2-ին նշանակվել է Դոնալդ Տուսկի առաջին կառավարությունում պաշտպանության նախարարի պաշտոնում։
2011 թվականի նոյեմբերի 18-ին զբաղեցրել է նույն պաշտոնը Տուսկի նոր կաբինետում։
2014 թվականի սեպտեմբերի 22-ին Եվա Կոպաչի ղեկավարած կառավարությունում նշանակվել է փոխվարչապետ և պաշտպանության նախարար։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի որդի և դուստր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Minister of National Defence». Ministry of National Defence. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոմաշ Սեմոնյակ» հոդվածին։ |