Jump to content

Տոմաշ Պոդստավսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոմաշ Պոդստավսկի
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Տոմաշ Մարտինս Պոդստավսկի
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 30, 1995 (29 տարեկան)
Ծննդավայր Պորտու, Պորտուգալիա
Հասակ 181 սմ
Քաշ 72 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պորտուգալիա Պորտու B
Համար 56
Պատանեկան կարիերա
Պորտուգալիա Բոավիշտա
Պորտուգալիա Պորտու
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011—ներկա Պորտուգալիա Պորտու 0 (0)
2012—ներկա Պորտուգալիա Պորտու B 91 (0)
Ազգային հավաքական
2010—2011 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-16) 10 (0)
2010—2012 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-17) 19 (3)
2011—2012 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-18) 3 (0)
2012—2014 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-19) 37 (1)
2013—2013 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-20) 9 (0)
2015 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-21) 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 21, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 25, 2016[1]

Տոմաշ Մարտինս Պոդստավսկի (պորտ.՝ Tomás Martins Podstawski, հունվարի 30, 1995(1995-01-30)[2], Պորտու[3]), լեհական ծագմամբ պորտուգալացի ֆուտբոլիստ[4]։ Խաղում է Պորտուի երկրորդ թիմում և Պորտուգալիայի մինչև 19 և 20 տարեկանների հավաքականներում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Պորտու քաղաքում[4]։ Ֆուտբոլիստի մայրը՝ Մարիան, նախկինում հանդես է եկել Պորտուգալիայի մարմնամարզության հավաքականում[4]։ Հայրը, Վլոդզիմեժը, խաղացել է բասկետբոլ բիդգոշական ակումբում և հանդբոլ «Վարշավյանկայում»[4]։ Ծնողները ծանոթացել են ուսման ժամանակ՝ Կիևում[4]։ Տոմաշն ունի երկու եղբայր՝ Անտոնիո (1998) և Ֆիլիպե (2002), ովքեր խաղում են «Բոավիշտա» ակումբում[4]։

Ոււնի Պորտուգալիայի և Լեհաստանի քաղաքացիություն[5]։ Գիտի պորտուգալերեն, ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն և լեհերեն լեզուները[4]։ Ավարտել է ջութակի երաժշտական դպրոցը[4]։

Ֆուտբոլային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով սկսել է զբաղվել «Բոավիշտայում», քանի որ դպրոցը մոտ էր իրենց տանը (հոր խոսքերով)[4]։ 2009 թվականին հրավիրվել է «Պորտու»[4]։ Խաղացել է ակումբի երիտասարդական և պատանեկան հավաքականներում։

2012 թվականի փետրվարի 22-ին Վիկտոր Պերեյրայի կողմից ընդգրկվել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում պատասխան խաղում[4][6]։ Խաղին ստացել է իր անունով և 42 համարով մարզաշապիկ, որը պահպանում է[4]։ Խաղադաշտ դուրս չի եկել։

2012-13 մրցաշրջանից խաղում է Սեկունդա Լիգայում հանդես եկող «Պորտու B» ակումբում[1]։ Առաջին մրցաշրջանում խաղաց թիմի 4 խաղերում, 2013-14 մրցաշրջանում 11 անգամ հայտնվել է մեկնարկային կազմում (8-ում հետո փոխարինվել է), իսկ 13-ում փոխարինվել է[1]։ Մրցաշրջանի արդյունքներով թիմը Սեկունդայում զբաղեցրեց երկրորդ տեղը, որը հնարավորություն էր տալիս խաղալ Լիգա Սագրիշում, բայց որպես ֆարմ ակումբ նա մնաց Սեկունդայում։

Մասնակցել է ՈՒԵՖԱ Պատանեկան Լիգա 2013-2014 թթ.-ին։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է Պորտուգալիայի մինչև 16, 17, 18, 19 և 20 տարեկանների հավաքականներում։ Մինչև 17 և 19 տարեկանների հավաքականներում եղել է դրանց ավագը[7]։

Մինչև 17 տարեկանների հավաքականի հետ մասնակցել է Լիխտենշտայնի Պատանիների Եվրո 2010 թ.-ին։ Այդ ժամանակ Պորտուգալիան խմբում զբաղեցրեց 3-րդ տեղը և դուրս չեկավ կիսաեզրափակիչ։

Մինչև 19 տարեկանների հավաքականի հետ մասնակցել է 2013 (3-4 տեղեր) և 2014 թվականների Եվրոպայի պատանեկան առաջնություններին (որպես թիմի ավագ, 2 տեղ[7])։ 2014 թ.-ին Ավստրիայի դեմ խաղում խփել է գոլ[7]։

Համարվում է Լեհաստանի հավաքականի պոտենցիալ ֆուտբոլիստ, սակայն ինքը ֆուտբոլիստը գերադասում է Պորտուգալիայի հավաքականը[5][6]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտու В

  • 2nd Սեգունդա Լիգայի արծաթե մեդալակիր՝ 2013-14

Պորտուգալիայի հավաքական

  • 2nd Եվրոպայի պատանեկան առաջնություն (Մ-19)՝ 2014
  • 3rd Եվրոպայի պատանեկան առաջնություն (Մ-19)՝ 2013

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոմաշ Պոդստավսկի» հոդվածին։