Տիգրանուհի Տեր-Մարկոսյան
Տիգրանուհի Տեր-Մարկոսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1950 (74 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի, ռեժիսոր և թարգմանչուհի |
Աշխատավայր | Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն և Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն |
Ակտիվ շրջան | 1975-ից մինչ օրս |
Տիգրանուհի Տեր-Մարկոսյան (մարտի 10, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում, 1967-1971 թվականներին՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի անգլիական ֆակուլտետում։ Անգլերեն է դասավանդել Երևանի Չարենցի անվան և Գյումրու թիվ 35 միջնակարգ դպրոցներում։ 1973 թվականին ամուսնությունից հետո տեղափոխվել է Գյումրի, որտեղ Ուսուցչի տանը եղել է դասատու, դերասանուհի և ռեժիսոր։ Ուսուցչի տան թատրոնում խաղացել է Անույշ, Սողոմե, Շողակաթ՝ Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Մեծապատիվ մուրացկաններ», Քլեյա՝ Ֆիգեյրեդոյի «Եզովպոս», Ֆիլումենա Մարտուրանո՝ Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո», Անկա՝ Բարանգայի «Խելքի եկ, Քրիստափոր», Եվփիմե՝ Օտյանի «Չարշըլը Արթին աղա. խնդանք` անցնինք» և այլ դերեր։ Բեմադրել է Մոլիերի «Սկապենի խաբեությունները», Ֆիլիպպոյի «Դոն Ռաֆայելեն` տրոմբոնահար», «Ուրվականները», Տեր-Գրիգորյանի «Զգուշացե'ք, նա դեռ կա» ներկայացումները։ 1979-1984 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։ 1984 թվականից աշխատել է Գյումրու Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, 1998 թվականից՝ Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Համատեղության կարգով աշխատել է նաև Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում։ Նկարահանվել և նկարահանվում է գեղարվեստական ֆիլմերում և սերիալներում[1]։ Դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, կատարում է թարգմանություններ։
Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դերերը Գյումրու Լուսավորչական թատրոնում
- Անույշ, Սողոմե` «Պաղտասար աղբար»
- Շողակաթ` «Մեծապատիվ մուրացկաններ»
- Քլեյա` «Եզովպոս»
- Ֆիլումենա` «Ֆիլումենա Մարտուրանո»
- Անկա` «Խելքի եկ, Քրիստափոր»
- Եվփիմե` «Չարշըլը Արթին աղա. խնդանք` անցնինք»
- Ուստիան՝ «Զգուշացեք, նա դեռ կա»
- Դերեր Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում
- Անժելա՝ «Գնա մեռի, արի սիրեմ»
- Սիրարփի՝ «Քո վերջին հանգրվանը»
- Նազիկ՝ «Թիկունք»
- Կին, Տարեց Կին, Հարևանուհի՝ «Աստղերից իջած մարդը»
- Ժակինետտա՝ «Սիրո ապարդյուն ճիգերը»
- Անահիտ՝ «Իրական պատմություն»
- Պիերետ` «Ութ սիրագորով կանայք»
- Բերսաբե` «Փախուստ»
- Մայր` «Նամուս»
- Սանամ` «Հարսանիք թիկունքում»
- Դերեր Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում
- «Սիրային Նախատինք՝ բազկաթոռին նստած ամուսնուն»
- «Օրփեոս և Էվրիդիկե»
- Դերեր Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում
- Կին՝ «Լիսիստրատե»
- Քաբատո՝ «Խանումի արարքները»
- Սոֆիկ՝ «Գնա մեռի, արի սիրեմ»
- Թերեզա՝ «Շողոքորթն»
- Միսս Պեդդի՝ «Տարօրինակ միսիս Սևիջը»
- Քեթևան՝ «Խաթաբալա»
- Ֆլիպոտ` «Շրջազգեստով գեներալները»
- Անարդա՝ «Պարտիզպանի շունը»
- Կլավդիա Վասիլևնա՝ «Երջանկություն որոնելիս»
- Ռոզալիա Սոլիմենե՝ «Ֆիլումենա Մարտուրանո»
- Սողոմե` «Պաղտասար աղբար»
- Բալզամինովա՝ «Հարուստի աղջիկը տգեղ չի լինում»
- Մրրիկ` «Նապոլեոն Կորկոտյան»
- Օրիորդ Վարսենիկ՝ «Ֆայտոն Ալեքը»
- Ամազոն՝ «Չարենցի ուղղիչ տունը»
- Տարեց կին` «Տե՛ր, մի թող մեզ անտեր»
- Մայր` «Մեռնելու էլ իրավունք չունեմ»
- Գրետա` «Լոմբարդ»
- Արմենի բարեկամ` Տիգրան Չուխաջյան «Կարինե»
- Մարթա՝ «Ատամնաբույժն արևելյան»
- Տարեց բուժքույր՝ «Պարոն Բաբիկը և ուրիշները»
- Սավկա՝ «Տիկին մինիստրուհին»
- Տիկին Ժուժու`«Մորգանի խնամին»
- Մարթա՝ «Ուշ լինի,նուշ լինի»
- Անուշ՝ «Վաղը ուշ կլինի»
- Տիկին՝ «Սիրելիներից մի բաժանվեք»
- Թալանված տիկին, դրախտի քարտուղարուհի «Գողը դրախտում»
- Արուս Գրիգորևնա` «Չինացին էլ կարող է հայ լինել...»
- Քուրնից մայրիկ` «Յոնքերսում մոլորվածները»
- Դարյա` «Սեանս հոգեթերապևտի մոտ»
- Մայրանուշ` «40 օր համբառնալուց առաջ»
- Մանյա՝ «Արևի մարդիկ»
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Համամիութենական» մրցանակ` Քլեայի («Եզովպոս») դերակատարման համար
- Մշակույթի նախարարի պատվոգիր «Թատերարվեստի ոլորտում ներդրած ավանդի, սերունդների կրթման, գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման համար», 2011
- Երևանի քաղաքապետի «Ոսկե մեդալ», 2019
- Արտավազդ մրցանակ «Թատերարվեստին մատուցած անբասիր ծառայության համար», 2022