Տապակած կանաչ լոլիկներ
Տապակած կանաչ լոլիկներ անգլ.՝ Fried Green Tomatoes | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | իգական բադի մուվի, միստիկ ֆիլմ, կինոկատակերգություն, դրամա, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում |
Թեմա | ռասիզմ, ընկերություն և լեսբիականություն |
Հիմք | Տապակած կանաչ լոլիկներ «Կիսակայարան» սրճարանում |
Թվական | դեկտեմբերի 27, 1991, սեպտեմբերի 3, 1992[1] և օգոստոսի 14, 1992 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոն Էվնետ[2][3][4] |
Պրոդյուսեր | Norman Lear? |
Սցենարի հեղինակ | Ֆենի Ֆլեգ և Carol Sobieski? |
Դերակատարներ | Քեթի Բեյթս[3][5][4], Ջեսիկա Տենդի[5][4], Mary Stuart Masterson?[3][5][4], Մարի-Լուիզ Փարքեր[3][5][4], Սիսելի Թայսոն[5], Քրիս Օ'Դոննել[5], Ռիչարդ Ռիլի[5], Նիկ Սիրսի[5], Լուիս Սմիթ[5], Գրեյս Զաբրիսկի[5], Stan Shaw?[5], Դեննի Նելսոն[5], Գեյլարդ Սարթեյն[5], Ռեյնոր Շայնի[5], ԼաՏանյա Ռիչարդսոն[6], Ֆենի Ֆլեգ[6], Թիմոթի Սքոթ[6], Constance Shulman?[6] և Գերի Բասարաբա |
Օպերատոր | Ջեֆրի Սիմփսոն |
Երաժշտություն | Թոմաս Նյուման |
Մոնտաժ | Դեբրա Նիլ-Ֆիշեր |
Պատմվածքի վայր | Ալաբամա |
Նկարահանման վայր | Ալաբամա և Ջորջիա |
Կինոընկերություն | Universal Studios |
Տևողություն | 130 րոպե |
Տապակած կանաչ լոլիկներ (անգլ.՝ Fried Green Tomatoes), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ ըստ Ֆեննի Ֆլեգի «Տապակած կանաչ լոլիկներ «Կիսակայարան» սրճարանում» վեպի։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմություն է կանացի ընկերության մասին։ Գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի հարավում։ Էվելինը կլիմաքսի շեմին գտնվող կոմպլեքսավորված անհաջողակ է, որը գալիս է հիվանդանոց` սկեսուրին այցելության, և ծանոթանում է հմայիչ ու կենսուրախ տարեց կնոջ` Նիննիի հետ։ Ոգեշնչվելով մի ժամանակ միասին «Կիսակայարան» սրճարանն աշխատացնող Իջի Թրեդգուդի և Ռութ Ջեմիսոնի ընկերության մասին պատմությունով` Էվելինն սկսում է մտորել սեփական կյանքի մասին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քեթի Բեյթս` Էվելին Քոուչ
- Մերի Ստյուարտ Մատերսոն` Իջի
- Մերի Լուիզ Փարքեր` Ռութ
- Ջեսիկա Տենդի` Նիննի
- Սիսելի Թայսոն` Սիփսի
- Քրիս Օ'Դոննել` Բադդի
- Նիք Սիրսի` Ֆրենկ Բեննետ
- Սթեն Շոու` Մեծ Ջորջ
- Գրեյս Զաբրիսկի` Էվա Բեյթս
- Գիլլարդ Սերթեյն` Էդ Քոուչ
Տարբերություններ վեպի և ֆիլմի միջև, քննադատական արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն գրքի` ֆիլմում չեն ցուցադրվում Ռութի և Իջիի ակնհայտ ռոմանտիկ զգացմունքները[7]` նրանց միջև հարաբերությունները երկիմաստ թողնելով[8]։ Ֆիլմի DVD թողարկման մեջ, աուդիոմեկնաբանություններում ռեժիսորը խոստովանում է և դա նշում, որ այն տեսարանը, որտեղ Ռութն ու Իջին խաղալով կռվում են խոհանոցում, ի սկզբանե մտածված է եղել որպես սիրով զբաղվելու սիմվոլ։ Ռոջեր Էբերթը իր ակնարկում ևս ասում է, որ ակնհայտ է, որ Իջին լեսբուհի է, չնայած մենք որոշակիորեն չգիտենք, թե դա որքան հստակ է դա գիտակցում Ռութը[9]։
Չնայած վեպից այս շեղմանը` ֆիլմն արժանացել է GLAAD Media Awards մրցանակի` որպես ակնառու ֆիլմ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն արաժանացել է հետևյալ մրցանակներին[10].
Награды | ||||
---|---|---|---|---|
Փառատոն/ Մրցանակ | Տարի | Պարգև | Անվանակարգ | Հաղթող |
Casting Society of America | 1992 | Artios | Գեղարվեստական ֆիլմի լավագույն քասթինգ | Դեյվ Ռուբին |
BMI Film & TV Awards | 1993 | BMI Film Music Award | Թոմաս Նյուման | |
GLAAD Media Awards | 1992 | GLAAD Media Award | Ականավոր ֆիլմ | Տապակած կանաչ լոլիկներ |
Retirement Research Foundation | 1992 | Wise Owl Award | Television and Theatrical Film Fiction | Տապակած կանաչ լոլիկներ |
USC Scripter Award | 1992 | USC Scripter Award | Ֆեննի Ֆլեգ Քարոլ Սոբեսկի | |
Young Artist Awards | 1993 | Young Artist Award | Best Young Actress Under Ten in a Motion Picture | Նենսի Մուր Էթչիսոն |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմը կինովարձույթի պատմության մեջ մնացել է որպես 1990-ականների սկզբների ռեկորդակիր` ծախսի դիմաց ստացած շահույթով։ Ներդրված մեկ դոլարի դիմաց պրոդյուսերներն ստացել են քսան դոլար շահույթ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.zelluloid.de/filme/index.php3?id=3198 (գերմ.)
- ↑ http://www.imdb.com/title/tt0101921/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://stopklatka.pl/film/smazone-zielone-pomidory
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=7704.html
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 http://www.imdb.com/title/tt0101921/fullcredits
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Harry M. Brenshoff and Sean Griffin Queer images : a history of gay and lesbian film in America. — USA: Rowman & Littlefield Publishers, Inc., 2006. — С. 251. — 321 с. — ISBN 0-7425-1971-6
- ↑ Naomi R. Rockler (2001 թ․ մարտի 22). «A Wall on the Lesbian Continuum: Polysemy and Fried Green Tomatoes». Women's Studies in Communication (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին.
- ↑ Roger Ebert (1992 թ․ հունվարի 10). «Reviews: Fried Green Tomatoes» (անգլերեն). Chicago Sun-Times, Sun-Times Media Group. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Awards for Fried Green Tomatoes на сайте Internet Movie Database» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տապակած կանաչ լոլիկներ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Տապակած կանաչ լոլիկներ»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- Տապակած կանաչ լոլիկներ(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
|
- Ալաբամայում նկարահանված ֆիլմեր
- Ջորջիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- 1991 դրամա ֆիլմեր
- 1991 ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Գրքերի էկրանավորումներ
- Ֆիլմեր ընտանիքի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1920-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ալաբամայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ջորջիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1930-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1980-ականներին
- Ամերիկյան ԼԳԲՏ ֆիլմեր