Տանկեր (ֆիլմ)
Տանկեր ռուս.՝ Танки | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | արկածային ֆիլմ, պատմական ֆիլմ, ռազմական ֆիլմ և մարտաֆիլմ |
Թվական | 2018 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Kim Druzhinin? |
Դերակատարներ | Անդրեյ Մերզլիկին, Ագլայա Տարասովա և Ալեքսանդր Տյուտին |
Երաժշտություն | Միխայիլ Կոստիլև |
Պատմվածքի վայր | Ռուսաստան |
Տևողություն | 95 րոպե |
Բյուջե | 140 000 000 ₽ |
Շահույթ | 1 591 172 $ |
«Տանկեր» (ռուս.՝ «Танки»), ռուսական արկածային մարտաֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Կիմ Դրուժինինի կողմից[1]։ Գլխավոր դերում հանդես է եկել Անդրեյ Մերզլիկինը[2][3]։ Ֆիլմի գաղափարի հեղինակն է Վլադիմիր Մեդինսկին։ Ենթավերնագիր-կարգախոսն է՝ «Տանկեր. առաջին անհաղթները» (ռուս.՝ «Танки: первые непобедимые»)։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի ապրիլի 26-ին[4]։ Ռուսական հեռուստաէկրանին ցուցադրվել է 2019 թվականի փետրվարի 23-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1939-1940 թվականներին։ Ֆիլմը պատմում է յուրահատուկ արկածային պատմություն (բայց իրական իրադարձությունների հետ ոչ մի կապ չունեցող) T-34 տանկի նախատիպով կոնստրուկտոր Միխայիլ Կոշկինի գաղտնի փախուստի մասին Խարկով-Մոսկվա երթուղով, ինչի նպատակն էր հաստատել նոր մարտական մեքենաների արտադրությունը, որոնք հետագայում Խորհրդային Միությանն օգնել են հաղթել Հայրենական մեծ պատերազմում։
Ֆիլմի գլխավոր տարբերությունները պատմական իրականությունից
[խմբագրել | խմբագրել կոդը]- T-34-ի ընթացքային փորձարկումները (7 օրվա ընթացքում 700 կմ տարածության հաղթահարում) տեղի են ունեցել ձնառատ փետրվարին, այլ ոչ թե ամռան շոգին։
- Հանգստացող տանկիստների խմբի վրա հարձակվում է սպիտակ կազակների հեծյալ ջոկատը, որի անդամները կրում էին Կոռնիլովյան և Դրոզդովյան գնդերի համազգեստներ, իսկ կրծքներին՝ Գեորգիևյան խաչեր։
- Երկու փորձարարական տանկերը փորձում են գրավել և ոչնչացնել գերմանացի դիվերսանտները, որոնք զինված են մեկ գնդացրով։
- Կարմիր հրապարակում ռազմական տեխնիկայի ստուգատեսը տեղի է ունեցել 1940 թվականի մարտին (ֆիլմում Կուլիկն արդեն կրում է մարշալի համազգեստ)։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրեյ Մերզլիկին – գլխավոր կոնստրուկտոր Միխայիլ Կոշկին
- Անտոն Ֆիլիպենկո – ՆԳԺԿ լեյտենանտ Պյոտր Միզուլին
- Ագլայա Տարասովա – մետալուրգ Լիդիա Կատաևա
- Դմիտրի Պոդնոզով – Վասիլի Կրիվիչ, № 1 տանկի փորձարկող ինժեներ (աբվերի գաղտնի գործակալ)
- Սերգեյ Ստուկալով – Կոլյա Կայրատ, №2 տանկի մեխանիկ-վարորդ
- Դմիտրի Ցուցկին – Արկադի Կիրիլով, ուղեկցող բեռնատարի վարորդ
- Անդրեյ Դեժոնով – Խարկովի տանկային գործարանի տնօրեն Յուրի Մակսարյով
- Դմիտրի Գիրև – ինժեներ-կոնստրուկտոր Նիկոլայ Կուչերենկո
- Գեորգի Բոլոնև – ինժեներ-կոնստրուկտոր Ալեքսանդր Մորոզով
- Ալեքսանդր Տյուտին – բանակի հրամանատար Գրիգորի Կուլիկ (փորձարկումներից հետո ստացել է մարշալի կոչում)
- Նիկոլայ Գորշկով – կորպուսի հրամանատար Գեորգի Ժուկով (փորձարկումներից հետո ստացել է բանակի գեներալի կոչում) (հնչյունավորել է Եվգենի Դյատլովը)
- Վլադիմիր Կապուստին – Կարմիր բանակի մայոր, հրետանային մարտկոցի հրամանատար
- Դմիտրի Գոտսդիներ – Բանվորա-գյուղացիական ոստիկանության շրջանային բաժնի պետ
- Մեթս Ռեյնհարդ – գնդապետ Գեյգեր, գերմանական հետախուզության ստորաբաժանման ղեկավար
- Մաշա Տոկարևա – շտաբի սպա Բեռլինում
- Ալեքսեյ Օվսյաննիկով – Գոզո, գերմանական հետախուզական խմբի հրամանատար
- Լեոնիդ Տիմցունիկ – ինժեներ Շուլց, տանկերի մասնագետ Գերմանիայից
- Վլադիմիր Վերյովոչկին – դիվերսանտներից մեկը
- Յուրի Իցկով – Բատյա, սպիտակգվարդիական կենտրոնի ղեկավար
- Իգոր Գրաբուզով – Մորուքավոր, սպիտակ կազակների ջոկատի առաջնորդ
- Անտոն Պադերին – ավազակ կազակներից մեկը
- Վիկտոր Կնյաժև – գյուղական թաղային ոստիկան
- Գեորգի Մայսուրաձե – Իոսիֆ Ստալին
- Ռոման Գրիբկով – Կարմիր բանակի զրահատանկային զորքերի բրիգադի հրամանատար
- Նիկիտա Օստրիկով – Կարմիր բանակի կապիտան, Ժուկովի համհարզ
- Օլեգ Սենչենկո – ժամապահ Կարմիր հրապարակում
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ցածր գնահատականներ է ստացել ռուս կինոքննադատների կողմից։ Megacritic-ի կայքում միջին միավորը կազմել է 10 հնարավորից 4,6՝ հիմնված 19 գրախոսության վրա։ «Новая газета» պարբերականից Լարիսա Մալյուկովան իր գրախոսականում ֆիլմի մասին գրել է. «Ցանկացել են դիտարժան «կինոպատերազմ», ստացել են մանկական հիմար պատերազմ, որտեղ ֆրիցները ապուշ են, մարտերը՝ խաղային, իսկ ռուսական ճերմակ կեչիները հնարավոր չէ ոչնչացնել թշնամական զենքով։ Ցանկացել են արկածներ հին կինոյի ոգով, ստացել են անշնորհք, անճաշակ քարոզչական արդյունք «Տանկիստների» ոգով, որ ստեղծվել էր Կոշկինի փախուստից մեկ տարի առաջ»[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мерзликин в танке: съемки нового проекта автора «28 панфиловцев»
- ↑ 10 главных российских фильмов в 2018 году
- ↑ Андрей Мерзликин кует оружие Победы
- ↑ Танки, 2018
- ↑ Лариса Малюкова (2018 թ․ ապրիլի 20). «Активируй Шульца!» (ռուսերեն). Новая газета. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
|