Jump to content

Տաագեպեռա ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաագեպեռա ամրոց
Նկարագրություն
Տեսակդաստակերտ
ՏեղագրությունՏաագեպեռա
Վարչական միավորTõrva Rural Municipality?
Երկիր Էստոնիա
Համալիրի մասTaagepera manor?
Ճարտարապետական ոճճարտարապետական մոդեռն
Կայքtaageperaloss.ee
Քարտեզ
Քարտեզ
 Taagepera Castle Վիքիպահեստում

Տաապեգեռա ամրոց (էստ․՝ Taagepera mõis, գերմ.՝ Wagenküll[1]), դաստակերտ Էստոնիայի Վալգամաա նահանգի Հելմե շրջանի Տաապեգեռա գյուղում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ չափերի ու 40 մետր բարձրություն ունեցող աշտարակի պատճառով Տաագեպեռա դասատկերտը հաճախ կոչվում է ամրոց։ Շենքի արտաքին ձևավորման մեջ մեծ ներդրում են ունեցել ճարտարապետներ Օտտո Վիլդաուն 1907—1912 թթ.[2] և Ալառ Կոտլին 1930-ական թթ. վերջին։ 2006 թ. տպագրվել են ամրոցի պատկերով նամականիշներ[3]։

Տաագեպեռա ամրոցը հարսանիքների անցկացման հայտնի վայր է։ 2009 թ. այնտեղ ամուսնացել են 33 զույգ, իսկ 2008—2010 թթ. ամրոցը երեք անգամ անընդմեջ ճանաչվել է «Հարսանիքների անցկացման լավագույն վայր` լավագույն խոհանոցով» (Էստոնիայւոմ) pulmad.ee կայքի տվյալներով[4]։

Դաստակերտի առաջին հիշատակությունները վերաբերում են XVI դարին։ Զադվինյան հերցոգության ու շվեդական տիրապետության տարիներին այն պատկանել է Ռեբինդեռների ընտանիքին։ 1674 թ. դաստակերտը վաճառվել է Օտտո ֆոն Շտակելբերգին[5][6]։ 1819 թ. վաճառվել է ոմն Բեռնհարդ Հենրիխ ֆոն Ստրիկի, ում թոռ Հյուգոն հողային բարեփոխումների պատճառով կորցրել է ամրոցը 1919 թ.՝ Էստոնիայի անկախության պատերազմի տարիներին։ 1920-ական թթ. ամրոցը դարձվել է հանգստյան տուն, և այդպսիսին մնացել մինչև 2000 թ.։

1990 թ. սեպտեմբերի 27ին Տաագեպեռա ամրոցը ճանաչվել է Էստոնիայի պատմամշակութային կոթող[7]։ 2002 թ-ից ամրոցում գործում է հյուրանոց (32 համար, 100 կենվոր)[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]