Վիքիպեդիա:Ընտրյալ հոդվածներ/Թեկնածուներ/Զլատան Իբրահիմովիչ
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Արտաքին տեսք
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
7 կողմ ձայնով հոդվածը ստանում է ընտրյալ կարգավիճակ:--Արամ 22:15, 24 Մարտի 2016 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Զլատան Իբրահիմովիչ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Ուշադրություն. եթե Դուք առանց մանրամասն նայելու կամ կարդալու հոդվածին կողմ եք քվեարկում, դրանով նպաստում եք Վիքիպեդիայի հեղինակազրկմանը: |
Քվեարկության ժամկետները | 23.02.2016-24.03.2016 |
---|
Գնահատումն անցել է դրական: Ներկայացվում է քվեարկության որպես ընտրյալ հոդված:--Արամ 20:56, 22 Փետրվարի 2016 (UTC)
- Կողմ
- Կողմ--Հայկ Սնխչյան ~ 18:35, 23 Փետրվարի 2016 (UTC)
- Արամ ջան, կստուգե՞ս, խմբագրումների քանակը հոդվածներում չի հերիքում:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Voskanyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- Հարգելի անստորագիր մասնակից, ըստ կանոնի՝ 6 ամիս վիքիստաժով, Severe №1-ը կարող է քվեարկել:--Գարիկ (Խաչատրյան) 16:18, 25 Փետրվարի 2016 (UTC)
- Ստորագրած մասնակից, խոսքը դրան չի վերաբերում: Կարելի է կարդալ, հետո պատասխանել:--Voskanyan (քննարկում) 16:44, 25 Փետրվարի 2016 (UTC)
- Արմենուհի ջան, շնորհակալ եմ ուշադիր լինելու համար, Գարիկ, իսկ քեզ հորդորում եմ զգույշ լինել պիտակավորումներում:--Արամ 22:03, 25 Փետրվարի 2016 (UTC)
- Ստորագրած մասնակից, խոսքը դրան չի վերաբերում: Կարելի է կարդալ, հետո պատասխանել:--Voskanyan (քննարկում) 16:44, 25 Փետրվարի 2016 (UTC)
- Կողմ --Նարեկ Սերոբյան (քննարկում) 18:35, 26 Փետրվարի 2016 (UTC)
- Կողմ--Black Star Mafia (քննարկում) 16:19, 5 Մարտի 2016 (UTC)[reply]
- Կողմ --Ջեօ 10:17, 6 Մարտի 2016 (UTC)[reply]
- Կողմ--Voskanyan (քննարկում) 15:58, 7 Մարտի 2016 (UTC)[reply]
- Կողմ--Գարիկ (Խաչատրյան) 16:03, 7 Մարտի 2016 (UTC)[reply]
- Կողմ--Վենդետտա 10:51, 22 Մարտի 2016 (UTC)[reply]
- Դեմ
- Ձեռնպահ
- Կարծիքներ, դիտողություններ
- Ցավում եմ, որ հոդվածի գնահատման փուլում չեմ կարողացել արձագանքել և նկատել եմ որոշ սխալներ աչքի անցկացնելով միայն հոդվածի սկզբի մասը: Նշեմ որոշ սխալներ.
- ամենաառաջին պարբերությունում ��ան բառեր, որոնք ցանկալի է «հղում տալը» Արված է
- թերթերի, ամսագրերի անունները պետք է լինեն չակերտների մեջ Արված է
- Ամստերդամում անցկացրած 3 տարվա ընթացքում Զլատանը նվաճեց 2 չեմպիոնական տիտղոս և մեկ երկրի գավաթ: - «Ամստերդամում» չես կարող անցկանցել 3 տարի և նվաճել 2 չեմպիոնական տիտղոս և մեկ երկրի գավաթ (կարող ես ձևակերպել այլ կերպ. ասելով օրինակ՝ հոլանդական թիմի կազմում, թիմի կազմում). 2 չեմպիոնական տիտղոսը և մեկ երկրի գավաթը նվաճել է ոչ թե նա այլ ակումբը. հոդվածի «պրոմոյում» գրվող ինֆորմացիան ցանկալի է ձևակերպել հնարավորինս պարզեցված՝ 2 չեմպիոնական տիտղոս, մեկ երկրի գավաթ արտահայտությունները ցանկալի է նշել ավելի կոնկրետ. «Ամստերդամ» բառը հղում է տցած, ինչը ավելի է սխալեցնում նախադասությունը. 2 չեմպիոնական տիտղոս և մեկ երկրի գավաթ ցանկալի է արտահայտության երկու դեպքում էլ լինի կամ թվականը իր նիշով կամ թվականը ��առով. տիտղոսները ոչ թե նվաճվել են 3 տարվա ընթացքում, այլ նվաճվել են 3 ֆուտբոլային մրցաշրջանի ընթացքում. Արված է
- Իր առաջին մրցաշրջանում նա դարձավ Իտալիայի չեմպիոն: - նորից նույն սխալը՝ ինքը չի դառնում չեմպիոն, այլ չեմպիոն է դառնում թիմը Արված է
- 2005-06 մրցաշրջանում պաշտպանեց տիտղոսը, սակայն «Կալչոպոլիի» հետևանքով 2 չեմպիոնություններն էլ չեղարկվեցին, որից հետո 24,8 միլիոն եվրոյի դիմաց Իբրահիմովիչը տեղափոխվեց «Ինտեր»: - տիտղոսը Իբրահիմովիչը չի պաշտպանում. «Կալչոպոլիի» հետևանքով 2 չեմպիոնությունների չեղարկումը կապված չէ նրա տեղափոխության հետ, կոպիտ ասած նա չէր սպասում չեղարկմանը, որ տեղափոխվեր այլ ակումբ Արված է
- «Սևակապույտների» կազմում 3 տարվա ընթացքում Զլատանը նվաճեց 3 Սկուդետտո անընդմեջ։ - 3 մրցաշրջանի ընթացքում և ակումբն է նվաճել Արված է
- Ակումբի կազմում դարձավ Աշխարհի ակումբային առաջնության հաղթող, Իսպանիայի չեմպիոն, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի գավաթակիր։ - նույն սխալները
- իսկ 2011 թվականին վերջնականապես տեղափոխվեց Միլան: - ես հասկացա «վերջնականապես» բառի իմաստը, սակայն մեկ ուրիշ մարդ, ով գաղափար չունի ֆուտբոլից դժվար կհասկանա: Պետք է ավելի կոնկրետ գրել. Արված է
- Սերիա A վերադառնալուց հետո առաջին մրցաշրջանում Իբրահիմովիչը կրկին դարձավ Իտալիայի չեմպիոն։ - նույն սխալը Արված է
- 2012 թվականին «Միլանի» ֆինանսական խնդիրների պատճառով Իբրահիմովիչն ու Տիագո Սիլվան վաճառվեցին «Պարի Սեն-Ժերմենին»: Գործարքի արժեքը կազմեց 60 միլիոն եվրո։ - Իբրահիմովիչի գարծարքի արժեքն է այքան կազմում թե Տիագու Սիլվայի թե երկուսինը միասին?
- «Փարիզեցիների» կազմում շվեդը 3 անգամ անընդմեջ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն: - նույն սխալը
- Փարիզյան ակումբի լավագույն ռմբարկուների ցանկում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: - երբ? պետք է նշել, որ ներկա պահին Արված է
- Խաղացել է 3 ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնությունում (2004, 2008, 2012) և 2 աշխարհի առաջնությունում (2002 և 2006): - առաջնություն բառերը գրված են եզակիով Արված է
- Եվ առհասարակ՝ նվաճեց, տեղափոխեց, վաճառվեց, հաղթեց և մնացած նմանատիպ բառերը պետք է գրվեն «ել է» կամ «ալ է» ձևերով (նվաճել է, տեղափոխվել է, վաճառվել է, հաղթել է և այլն)
- 12 տարեկան հասակում դիտում անցավ «Մալմյո» ակումբում - անհասկանալի է նախադասությունը, ինչ է նշանակում դիտում անցնել?
- ինչն այդ ժամանակ հանդիսանում էր ամենամեծ գումարը, որը շվեդական ակումբն ստացավ իր խաղացողի համար - անհասկանալի է Արված է
- Այդ մրցաշրջանում «Այաքսը» հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով զիջեց առաջնության ապագա հաղթողին՝ իտալական «Միլանին»: - Չեմպիոնների Լիգան առաջնություն է և մրցաշրջան բառը համապատասխան չէ
- Զլատանը «Յուվենտուսի» կազմում 2-րդ անգամ անընդմեջ հաղթեց Սկուդետտոն՝ հավաքելով 91 միավոր և կրելով ընդամենը 1 պարտություն։ - Զլատանը չի հաղթել և հավաքել Արված է
- 2006 թվականի ամռանը «Յուվենտուսը» և Իբրահիմովիչը կոռուպցիոն սկանդալի պատճառով կորցրին չեմպիոնական տիտղոսները, որոնք ստացել էին նախորդ 2 մրցաշրջաններում։ - տիտղոսները շնորհվել էին թիմին, ոչ թե առանձին-առանձին՝ Զլատանին և ակումբին: Արված է
- Դրա հետևանքով Իբրահիմովիչը լքեց «Յուվենտուսը», երբ թիմը տեղափոխվեց Սերիա B: - հոդվածի սկզբում նշված է, որ կոռուպցիոն սկանդալի համար է լքել թիմը, իսկ այստեղ՝ Սերիա B տեղափոխվելու համար: Երկու դեպքերում էլ սխալ է Արված է
- Կարդիացի մինչև հոդվածի «Ինտեր» բաժինը, մինչև քվեարկության ավարտը մինչև վերջ կկարդամ:--Վենդետտա 10:27, 26 Փետրվարի 2016 (UTC)
- Error404hy ջան ինչպես նշեցի աչքի եմ անցկացրել միայն հոդվածի առաջին մասը և գտել եմ սխալներ, որոնցից մի քանիսը սխալ են միայն մի կարծիքով: Կխնդրեմ Voskanyan-ին կարդալ իմ կողմից ներկայացված սխալները և միգուցե ես իմանամ, որ քո գրած ձևը ավելի ճիշտ է քան իմ մտածածը: Ժամանակս չի բավականեցնում կփորձեմ մյուս բաժիններն էլ նայել: Եթե ունենաս հարցեր խնդրեմ՝ կարող ես դիմել:--Վենդետտա 19:54, 25 Փետրվարի 2016 (UTC)
- Շնորհակալություն, Վենդետտա, սա մասնակցի առաջին հոդվածն է, որ ներկայացվել է կարգավիճակ ստանալու համար, լավ է, որ որպես փորձառու մասնակից փորձում ես օգնել: Մասնակիցը թարգմանել է ռուսերենից ու բավական լավ է թարգմանել, իհարկե, կարծում եմ, դժվար չի լինի վերանայել ու փոփոխություններ կատարել:
- Առաջին պարբերության մեջ չհասկացա, թե որ բառը նկատի ունես հղում տալու համար, հղում դրեցի շվեդ բառի վրա, մնացածը կարծես թե պետք չէ:
- Պարբերականների անունները դրեցի չակերտների մեջ:
- Ինչ վերաբերում է բայաձևերին, անցյալ կատարյալը նույնպես ռուսերենից կատարված բառացի թարգմանություն է: Հայերենում պատմողական ոճում ավելի շատ ընդունված է գործածել ներկա վաղակատարը կամ անկատար ներկան, բայց Հայերեն Վիքիբառարանի երկու ընտրյալ հոդվածներում՝ Դևիդ Բեքհեմ և Դենիս Բերգկամպ, նույնպես գերակշռում է անցյալ կատարյալի գործածությունը: Համենայն դեպս, թող մասնակիցը որոշի, գուցե ցանկանա փոխել:
- Թվականների դեպքում կարող է լրացյալը դնել եզակիով, բայց այդ դեպքում պիտի թվականը անմիջապես նախորդի գոյականին:
- Իբրահիմովիչի ու Տիագո Սիլվայի վաճառվելու գործարքի գինը հավանաբար երկուսին է վերաբերում, քանի որ «Պարի Սեն-Ժերմեն» պարբերության մեջ նշված է, որ Իբրահիմովիչի համար վճարվել է 20 միլիոն եվրո:
- Շնորհակալություն: Մասնակիցն էլ կպատասխանի, ուղղումներ կանի, ես էլ նորից կկարդամ հոդվածը: --Voskanyan (քննարկում) 06:58, 26 Փետրվարի 2016 (UTC)
- Voskanyan ջան, շնորհակալություն արձագանքելու համար: Ես ևս մի քանի բանում համոզվեցի: Ինչ վերաբերում է հղումներին ասեմ, որ կարելի է հղում դնել նաև՝ բոսնիա-խորվաթական (բառի երկու մասերին էլ), ֆրանսիական (Ֆրանսիա), ֆուտբոլային ակումբի (միայն ֆուտբոլ բառը). սրանք ուղղակի ցանկալի է հղում տալը և այդքան էական նշանակություն չունեն: Իսկ ինչ վերաբերում է հոդվածին՝ այո ծավալուն հոդված է, սակայն հոդվածում կան ընտրյալ հոդվածներին չհամապատասխանող սխալներ, որոնք հուսով եմ, որ կուղղենք: Ես էլ փորձեմ կարդալ հոդվածի մյուս բաժինները:--Վենդետտա 09:58, 26 Փետրվարի 2016 (UTC)
- Voskanyan ջան, շնորհակալ եմ արձագանքի և ուղղումների համար: Հարգելի Վենդետտա, շնորհակալություն ուշադրության համար:
- Սկսեմ 3-րդ կետից. ձևակերպումն ավելի ճշգրտելու համար հանեցի Ամստերդամի հղումը, ինչպես նաև տարին փոխեցի մրցաշրջան-ով: Իսկ ինչ վերաբերվում է ֆուտբոլային մրցաշրջանին, ապա, կարծում եմ, ակնհայտ է, որ խոսքը հենց ֆուտբոլային մրցաշրջանի մասին է (չէ որ հոդվածը գրեթե ամբողջությամբ ֆուտբոլային է): Չեմպիոնական տիտղոսների և երկրի գավաթի թվականները նշեցի փակագծերում` հստակեցնելու համար:
- 4-րդ կետը ևս հստակեցրեցի, սակայն համաձայն չեմ, որ ինքը չի դառնում չեմպիոն, այլ չեմպիոն է դառնում թիմը: Եթե չեմպիոն է դառնում թիմը, հետևաբար չեմպիոն է դառնում նաև տվյալ թիմի խաղացողը:
- 7-րդ կետում սխալ չեմ տեսնում:
- 10-րդ կետի մասին. Իմ կարծիքով ենթադրվում է, որ գործարքի արժեքը երկուսինը միասին է այդքան կազմել, քանի որ նախորդ նախադասությունում նշվում է Իբրահիմովիչն ու Տիագո Սիլվան վաճառվեցին: Ամեն դեպքում, եթե խոսքը նրանցից որևէ մեկին վերաբերվեր, ապա, անպայման կնշվեր:
- Ինչպես 7-րդ կետում, այնպես էլ 11-րդ կետում սխալ չեմ համարում, քանի որ նշվում է կազմում բառը:
- 14-րդ կետում, ինչպես Voskanyan նշեց, կարելի է օգտագործել բայերի անցյալ կատարյալը: Ա խոնարհման բայերի դեպքում սահմանական եղանակի վաղակատար ներկան և անցյալը կազմվում է ոչ թե ալ է ձևով, այլ` ացել է` ինչպես խաղացել է:
- 15-րդ կետում просмотр բառին համապատասխան այլ տարբերակ չեմ գտել: Եթե ունես առաջարկ` խնդրեմ:
- 17-րդ կետ. եթե Չեմպիոնների Լիգայի համար մրցաշրջանը համապատասխան չէ, ապա ի՞նչն է համապատասխան:
- Շնորհակալություն: --Error404hy (քննարկում) 18:26, 26 Փետրվարի 2016 (UTC)
- Error404hy ջան սկսենք այն տեսակետից, որ ինքը չի դառնում չեմպիոն, այլ չեմպիոն է դառնում թիմը. դու կարող ես ընդամենը նշել կազմում բառը, որովհետև այդ բառի բացակայության դեպքում նախադասությունը ինքնին սխալ ձևակերպված է համարվում: Որոշ նախադասություններում նշված են եղել չեմ նկատել: просмотр բառը պետք է հասկանալ իմաստով ոչ թե թարգմանել մեխանիկորեն, այստեղ ռուսերենում այդ բառը նշելով նկատի են ունեցել «փորձաշրջան» կոչվածը, որը ֆուտբոլիստները անցնում են երիտասարդ տարիքում նոր ակումբ տեղափոխվելու ժամանակ: Իմ կարծիքով Չեմպիոնների Լիգային ավելի նպատակահարմար է առաջնություն բառը, մրցաշրջանը ավելի շատ վերաբերում է երկրի առաջնություններին և ռուսերենում հանդես է գալիս «սեզոն» բառով, իսկ Չեմպիոնների Լիգայի կողքին ռուսերենում գրվում է «տուրնիր» բառը, որն էլ հենց նշանակում է առաջնություն (կարող է և մրցաշրջան մնալ, այստեղ պետք չէ կենտրոնանալ բառի վրա, սակայն երբ, որ ամեն մի մանրուք է ճիշտ գրված՝ ավելի հաճելի է): Մնացած նկատառումները ինչպես տեսա ուղղված են: Շնորհակալություն և խորհուրդ կտամ հոդվածի վրայով ինքդ ևս մեկ անգամ անցնես, այս անգամ դու էլ սխալներ կգտնես: Ես խնդիրներ ունեմ ժամանակի հետ: Ինչ վերաբերում է կարծիքիս նշել եմ «ձեռնապահ» և կարծիքս վերջնականորեն կձևավորվի արդեն քվեարկման փուլի վերջում: Եվս մեկ անգամ շնորհակալություն:--Վենդետտա 16:03, 27 Փետրվարի 2016 (UTC)
- Վենդետտա ջան, ինչպես դու նշեցիր` որոշ նախադասություններում նշել եմ կազմում բառը, իսկ այնտեղ, որտեղ նշված չէր` թյուրիմածություններից խուսափելու համար ավելացրել եմ թիմի հետ բառակապակցությունը: Կարծում եմ մեխանիկորեն թարգմանելու մասին խոսք չի կարող գնալ, քանի որ դժվար թե մեխանիկորեն թարգմանված հոդվածը հայտնվեր ընտրյալ հոդվածի քվեարկության փուլում: Ինչ վերաբերվում է просмотр բառին, ապա այդ պահին հարմար բառ չեմ գտել (հիմա այն փոխված է): Գտնում եմ, որ սխալ չէ օրինակ «Չեմպիոնների Լիգայի 2015-16 մրցաշրջան» ձև-ը: Կարող ենք օգտագործել նաև «Չեմպիոնների Լիգայի 2015-16 թվականների առաջնություն» ձևը: Այստեղ խնդիր չեմ տեսնում: Ինչ վերաբերվում է ժամանակին, ապա մի անհանգստացիր. բոլորս էլ ունենք նման խնդիր: Շնորհակալություն ուշադրության համար: --Error404hy (քննարկում) 16:37, 27 Փետրվարի 2016 (UTC)
- Օգտագործիր այդ ձևով ես էական տարբերություն չեմ տեսնում, ուղղակի ինչպես դու նշեցիր հոդվածը հայտնվել է ընտրյալ հոդվածի քվեարկության փուլում և այստեղ հայտնված հոդվածը պետք է տարբերվի սովորական հոդվածներից: :) Մեխանիկորեն թարգմանել ասելով ես նկատի եմ ունեցել հենց նրան, որ просмотр բառին դու այդ պահին ավելի հարմար բառ չես գտել: Քեզ նույնպես շնորհակալություն:--Վենդետտա 06:22, 28 Փետրվարի 2016 (UTC)
- Վենդետտա ջան, ինչպես դու նշեցիր` որոշ նախադասություններում նշել եմ կազմում բառը, իսկ այնտեղ, որտեղ նշված չէր` թյուրիմածություններից խուսափելու համար ավելացրել եմ թիմի հետ բառակապակցությունը: Կարծում եմ մեխանիկորեն թարգմանելու մասին խոսք չի կարող գնալ, քանի որ դժվար թե մեխանիկորեն թարգմանված հոդվածը հայտնվեր ընտրյալ հոդվածի քվեարկության փուլում: Ինչ վերաբերվում է просмотр բառին, ապա այդ պահին հարմար բառ չեմ գտել (հիմա այն փոխված է): Գտնում եմ, որ սխալ չէ օրինակ «Չեմպիոնների Լիգայի 2015-16 մրցաշրջան» ձև-ը: Կարող ենք օգտագործել նաև «Չեմպիոնների Լիգայի 2015-16 թվականների առաջնություն» ձևը: Այստեղ խնդիր չեմ տեսնում: Ինչ վերաբերվում է ժամանակին, ապա մի անհանգստացիր. բոլորս էլ ունենք նման խնդիր: Շնորհակալություն ուշադրության համար: --Error404hy (քննարկում) 16:37, 27 Փետրվարի 2016 (UTC)
- Error404hy ջան սկսենք այն տեսակետից, որ ինքը չի դառնում չեմպիոն, այլ չեմպիոն է դառնում թիմը. դու կարող ես ընդամենը նշել կազմում բառը, որովհետև այդ բառի բացակայության դեպքում նախադասությունը ինքնին սխալ ձևակերպված է համարվում: Որոշ նախադասություններում նշված են եղել չեմ նկատել: просмотр բառը պետք է հասկանալ իմաստով ոչ թե թարգմանել մեխանիկորեն, այստեղ ռուսերենում այդ բառը նշելով նկատի են ունեցել «փորձաշրջան» կոչվածը, որը ֆուտբոլիստները անցնում են երիտասարդ տարիքում նոր ակումբ տեղափոխվելու ժամանակ: Իմ կարծիքով Չեմպիոնների Լիգային ավելի նպատակահարմար է առաջնություն բառը, մրցաշրջանը ավելի շատ վերաբերում է երկրի առաջնություններին և ռուսերենում հանդես է գալիս «սեզոն» բառով, իսկ Չեմպիոնների Լիգայի կողքին ռուսերենում գրվում է «տուրնիր» բառը, որն էլ հենց նշանակում է առաջնություն (կարող է և մրցաշրջան մնալ, այստեղ պետք չէ կենտրոնանալ բառի վրա, սակայն երբ, որ ամեն մի մանրուք է ճիշտ գրված՝ ավելի հաճելի է): Մնացած նկատառումները ինչպես տեսա ուղղված են: Շնորհակալություն և խորհուրդ կտամ հոդվածի վրայով ինքդ ևս մեկ անգամ անցնես, այս անգամ դու էլ սխալներ կգտնես: Ես խնդիրներ ունեմ ժամանակի հետ: Ինչ վերաբերում է կարծիքիս նշել եմ «ձեռնապահ» և կարծիքս վերջնականորեն կձևավորվի արդեն քվեարկման փուլի վերջում: Եվս մեկ անգամ շնորհակալություն:--Վենդետտա 16:03, 27 Փետրվարի 2016 (UTC)
- Voskanyan ջան, շնորհակալություն արձագանքելու համար: Ես ևս մի քանի բանում համոզվեցի: Ինչ վերաբերում է հղումներին ասեմ, որ կարելի է հղում դնել նաև՝ բոսնիա-խորվաթական (բառի երկու մասերին էլ), ֆրանսիական (Ֆրանսիա), ֆուտբոլային ակումբի (միայն ֆուտբոլ բառը). սրանք ուղղակի ցանկալի է հղում տալը և այդքան էական նշանակություն չունեն: Իսկ ինչ վերաբերում է հոդվածին՝ այո ծավալուն հոդված է, սակայն հոդվածում կան ընտրյալ հոդվածներին չհամապատասխանող սխալներ, որոնք հուսով եմ, որ կուղղենք: Ես էլ փորձեմ կարդալ հոդվածի մյուս բաժինները:--Վենդետտա 09:58, 26 Փետրվարի 2016 (UTC)
Արդյունք
[խմբագրել կոդը]Կողմ | Դեմ | Ձեռնպահ | «Կողմ» ձայների թիվը | |||
---|---|---|---|---|---|---|
7 | 0 | 0 | 100 % | |||
Հոդվածին շնորհվել է կարգավիճակ | ||||||
| ||||||
Հոդվածի կարգավիճակ շնորհվելու դեպքում պետք է
|
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։