Վիքիպեդիա:Ընտրյալ հոդվածներ/Թեկնածուներ/Երվանդունիների թագավորություն/2
անհրաժեշտ ձայների քանակի պակասի պատճառով կարգավիճակ չի շնորհվում:--Արամ քննարկում 20:15, 15 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Երվանդունիների թագավորություն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Ուշադրություն. եթե Դուք առանց մանրամասն նայելու կամ կարդալու հոդվածին կողմ եք քվեարկում, դրանով նպաստում եք Վիքիպեդիայի հեղինակազրկմանը: |
Քվեարկության ժամկետները | 15.11.2015 - 15.12.2015 |
---|
Մեկ ամիս տևած գնահատման փուլն անցել է դրականորեն: Քվեարկության է ներկայացվում որպես ընտրյալ հոդված:--Արամ (քննարկում) 20:23, 14 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Կողմ: --Գարիկ (Խաչատրյան) 09:40, 15 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Կողմ, գնահատման փուլում կարծիքս հայտնել եմ:--Արամ (քննարկում) 17:49, 15 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
# Դեմ: Յուրաքանչյուր հոդված, որ պատմության ինչ-որ շրջան է լուսաբանում, պետք է ներառի փաստերի ամբողջական ինչ-որ «փաթեթ»: Երվանդական թագավորության մասին այստեղ խոսվում է այնպես, կարծես թե արքայատոհմի անձնական գրագիրների գրքերն էլ են պահպանվել: Պարզապես հիշեցման կարգով ասեմ, որ հունահռոմեական աղբյուրներից մենակ մեկ-երկուսում է հիշատակվում ենթադրյալ Երվանդունիների մասին, իսկ Խորենացու Պատմությունը, որը որքան էլ մերն է, սակայն այդ շրջանի պատմությունը, Խորենացուց գրեթե 700 տարվա վաղեմության վկայություններն են, մեզ հասած ավանդապատումների տեսքով ու ոչ ավելին: Միակ «կիսով չափ» պատմական աղբյուրն այդ շրջանից «Կյուրոսի Կրթությունն է» այն էլ ավելի շատ գեղարվեստական գործի համբավ ունի, այլ ոչ թե իրական փաստերի շարադրանքի: Հիմա նման փաստերի պայմաններում, նման շարադրանքով հոդված ներկայացնելը պարզապես սխալ է: Ոչ թե աշխատանքը վատն է, հավատացնում եմ, ես երբեք չեմ ասի, որ մեկը վատ է գրել, կամ վատ գործ արել հոդվածի վրա, պարզապես կարծում եմ, որ նման մատուցմամբ ավելի շատ հոդվածը կարող էր գնալ «Երվանդունիների թագավորություն ավանդապատմուներ» խորագրով, այլ ոչ թե նրանով, որով կա հիմա: initiaty Odi profanum , vulgus et arceo (քննարկում) 12:38, 18 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝ Հարգելի՛ initiaty Odi profanum , vulgus et arceo, շնորհակալություն մասնակցության համար, սակայն Ձեր քվեն անվավեր է, քանի որ Դուք չունեք անհրաժեշտ խմբագրումների քանակ: Մանրամասների համար կարող եք նայել կանոնակարգը--Արամ (քննարկում) 15:59, 18 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Նախ գրել եմ, որ հոդվածը ավելի շատ գեղարվեստական ոճով է գրված քան հանրագիտարանային, օրինակ` Անդրադառնալով Պարույրի թագադրությանը՝ պատմահայր Մովսես Խորենացին, որ հոգեկան հրճվանք էր զգում Հայոց պետության մեծագործությունների մասին գրելիս, նշում է․ Երբվանից է հոգեկան հրճվանք զգալը հանրագիտարանային փաստ կամ Պատմահայր Մովսես Խորենացին իր երկը ստեղծում էր մարզպանության շրջանում։ Լինելով անկախ հայկական պետականության ջատագովը՝ նա գրում է. տպավորություն է, որ հոդվածը ոչ թե Երվանդունիների թագավորության մասին է այլ Մովսես Խորենացու և նրա հույզերի:
- Հուզական մասով կվերանայվեն և ��ուղղվեն:--Արամ (քննարկում) 16:24, 18 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Հոդվածը չունի բավարար աղբյուրներ, հոդվածի հեղինակը հիմնականում օգտվել է բուհական դասագրքերից, սակայն սկզբնաղբյուրը պարզ չէ: Բացի այդ իրականում հոդվածը ունի միայն մեկ աղբյուր, դա Մովսես Խորենացու աշխատություններն են, ինչը բավարար չէ հոդվածի ընտրյալ դառնալու համար:--Սամվել (քննարկում) 12:54, 18 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Սամվել, ինձ թվում է՝ բուհական դասագրքերը նույնպես աղբյուրներ են ու շատ ավելի արժանահավատ աղբյուրներ, որովհետև դրանք շատ ավելի խիստ գրաքննություն են անցնում, քան որևէ այլ գիրք: Բացի այդ, կանոնակարգում չկա, որ բուհական դասագիրքը չի կարող ընտրյալ կամ լավ հոդվածի աղբյուր լինել: Բացի այդ, կապված այս հոդվածի հետ որոշակի միտում եմ տեսնում, որն ինձ անհանգստացնում է: Գուցե՞ իսպանական հովերն են ընկել և փորձում ստվերել հոդվածը, սակայն շատ կուզեի սխալված լինել: Մնացած մասերով կվերանայվի հոդվածը մինչ քվեարկության ավարտը:--Արամ (քննարկում) 16:24, 18 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Արամ ջան, բուհի դասագրքերը սզբնաղբյուր չեն կարող լինել տվյալ դեպքում, քանի որ գրված են Մովսես Խորենացու հայոց պատմության հիման վրա, բացի այդ հոդվածում որպես աղբյուր Քսենոֆոնի համար օգտագործված է լատինատառ ինչ որ նախադասություն, որը ստուգելի չէ, այսինքն հղում չկա համապատասխան գրքին, ամսագրին և այլն, բացի այս թարգմանելով այդ նախադասությունը լրիվ ուրիշ բան է նշանակում և այն նույնպես չի համարվում սկզբնաղբյուր: Կխնդրեի նաև հեղինակը կամ դու պատասխանեիր նաև յուրաքանչյուր իր կարծիքը հայտնած անձին, անկախ նրանից նա ձայնի իրավունք ունի թե ոչ: Երկրորդ հարցին չեմ պատասխանի, որովհետև թեմայից դուրս է:--Սամվել (քննարկում) 05:37, 19 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
- Դեմ, ոչ հանրագիտարանային մասեր--Նորայր (∞) 14:47, 11 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Արդյունք
[խմբագրել կոդը]Կողմ | Դեմ | Ձեռնպահ | «Կողմ» ձայների թիվը | |||
---|---|---|---|---|---|---|
2 | 2 | 0 | 50 % | |||
Հոդվածը կարգավիճակ չի ստանում. 6 ձայն հավաքված չէ | ||||||
| ||||||
Հոդվածի կարգավիճակ շնորհվելու դեպքում պետք է
|
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։