Վիքիպեդիա:Գնահատում/Սովորական գետաձի
Մասնակիցների կողմից նկատված են թերություններ, որոնք տրված ժամկետում չեն ուղղվել: Վերջին գրառումից անցել է ավելի քան 2 շաբաթ, հետևաբար, համաձայն կանոնակարգի, քննարկումը համարվում է փակված: Գնահատումը չի անցել:--Արամ-վան 21:22, 24 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Սովորական գետաձի (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
հոդվածի հեղինակը՝ Մասնակից:Seskfabrega-ը խնդրել է հոդվածը ներկայացնել գնահատման լավ կամ ընտրյալի, ներկայացնում եմ գնահատման որպես լավ հոդվածի։ --ERJANIK (քննարկում) 12:07, 31 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- իմ կարծքիով զուտ վիքի-տեսանկյունից պետք է աղբյուներ և ծանոթագրություններ ավելի շատ լինի, բայց որ ավելի կարևոր է, պետք է այս ոլորտում ակտիվ ու փորձառու մասնակիցները պետք է ասեն իրենց կարծիքը։ --ERJANIK (քննարկում) 12:13, 31 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Շնորհակալություն եմ հայտում Երջանիկին` հոդվածը խնդրանքս չմերժելու համար: Վախում էին սխալ ինչ-որ բան անեի, դրա համար էլ ես անձամբ չներկայացրեցի: Հոդվածը նվիրված է Գետաձիերի մի ցեղատեսակին: Հոդվածի նյութի 70 %-ը թարգմանվել է ռուսերեն վիքիպեդիայից (ընտրյալ հոդված ռուսերենում), մյուս մասերը վերցված է անգլերեն վիքիպեդիայից, Կենդանաբանական գրքից և հանրագիտարաններից: Սա առաջին դեպքն է երբ ես հոդվածը ներկայացնում եմ կարգավիճակ ստանալու, այդ իսկ պատճառով հնարավոր են որոշակի սխալներ: Կցանկանայի լսել վիքիհամայնքի դիտողությունները: Հարգանքներով` ---- Նորայր (∞) 12:35, 31 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Իմ կարծիքով կարելի է ծանոթագրություններ ավելացնել և տեքստային մասն էլ շատացնել: Այս հոդվածը դեռ աճելու տեղ ունի: --Շեյդի ☯ 16:41, 31 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- Իմ կարծիքով հոդվածը արժանի չէ ընտրյալ լինելուն։ Հեղինակն ասում է, որ նյութի 70 տոկոսը ռուսերենից է թարգմանած, բայց ռուսերենի աղբյուրների 50 տոկոսն էլ չկա, թարգմանված նյութն էլ թեթևակի նայելուց շատ ավելի քիչ է քան ռուսերենը, այն դեպքում երբ պետք է հակառակը լիներ։ Հոդվածում նաև տառասխալներ կան ու վատ թարգմանված պահեր։ --Դավիթ (∅) 16:49, 31 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Դավիթ ջան, 70 % ասելով ի նկատի ունեմ հայերեն նյութի 70 %-ն եմ թարգմանել ռուսերենից: Դե ռուսերենում ընտրյալ է, իսկ ես առաջադրել եմ լավ հոդվածի կարգավիճակ ստանալու: Դավիթ ջան, եթե դժվար չի կարող ես առանձնացնեել սխալները և ես մեծ սիրով կուղղեմ: Ծանոթագրությունների վրա ևս կփորձեմ աշխատել :) ---- Նորայր (∞) 18:27, 31 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- Նորայր ջան, տառասխալներ են, դրանք դու էլ կտեսնես, եթե ավելի ուշադիր կարդաս։ Եթե ես ժամանակ ունենամ ու ամբողջը կարդամ, հատ-հատ առանձնացնելու փոխարեն միանգամից կուղղեմ։ Աղբյուրները լավ հոդվածի համար էլ են նորմայից քիչ։ Թեկուզ եթե հայերենի 70 տոկոսն ես ռուսերենից թարգմանել, էլի ծանոթագրությունները կասկածելի քիչ են, որովհետև ռուսերենում համարյա ամեն նախադասության վրա ծանոթագրություն կա։ Ու ես իմանալով քո թարգմանելը մի տեսակ կասկածում եմ ճիշտ թարգմանության վրա, բայց ալարում եմ դնեմ համեմատեմ ամբողջը։--Դավիթ (∅) 18:59, 31 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
- Դավիթ ջան, ծանոթագրությունները կտեղափոխեմ` դա խնդիր չի: Տառասխալների պահով, մի անգամ ևս կկարդամ: Հավելեմ որ, ահագին ուղղումներ է կատարվել տարբեր մասնակիցների կողմից: Օրինակ մեկը` պարոն Գարվիքը ))---- Նորայր (∞) 19:24, 31 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Եթե մասնագիտությամբ կենսաբան մասնակիցը գտնում է, որ կան սխալներ, և մատնանշում է դրանք, ուրեմն հոդվածը կարգավիճակ չի ստանա--Հայկ (արաբագետ) 09:13, 6 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Կողմ եմ Հայկի ասածին, համակարծիք եմ Դավիթի հետ:Արամ Լ.Ս. (քննարկում) 09:17, 6 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։