Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
20 հոդված՝ Վիքիպեդիայի 20-ամյակին
2021 թվականի հունվարի 15-ին Վիքիպեդիան բոլորում է իր 20-ամյակը։ Վիքիմեդիա Հայաստանը առաջարկում է տարեդարձին նախորդող մեկ ամսում՝ դեկտեմբերի 15-ից սկսած նվեր հոդվածներ ստեղծել։ Ձգտելու ենք առնվազն 10․000 բայթ ծավալով 20 հոդված ստեղծել։ Հնարավոր է նաև քիչ թվով նվեր-հոդված ստեղծել, բայց 20 և ավելի հոդված ստեղծած մասնակիցները հատուկ կնշվեն և կարժանանան հատուկ հուշանվերների։
Խմբագրաթոնը սկսվելու է դեկտեմբերի 15-ին և տևելու է մեկ ամիս։ Արդյունքները կհայտարարվեն Վիքիպեդիայի ծննդյան օրը՝ հունվարի 15-ին։ Հոդված ստեղծելուց առաջ հարկավոր է գրանցվել մասնակիցների էջում։ Ստեղծված հոդվածների քննարկման էջում հարկավոր է տեղադրել խմբագրաթոնի կաղապարը։ Կարող եք նաև Ձեր մասնակցային էջերում դնել խմբագրաթոնի մասնակցի կաղապարը։
|
|