Jump to content

Վիտոր Բաիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտոր Բաիա
պորտ.՝ Vítor Baía
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 15, 1969(1969-10-15)[1][2][3] (55 տարեկան)
Ծննդավայր Սան Պեդրո դա Աֆուրադա, Santa Marinha e São Pedro da Afurada, Վիլա Նովա դե Գայա, Պորտու, Պորտուգալիա
Հասակ 186 սանտիմետր
Դիրք դարպասապահ

Վիտոր Մանուել Մարտինշ Բաիա (պորտ.՝ Vítor Manuel Martins Baía, հոկտեմբերի 15, 1969(1969-10-15)[1][2][3], Սան Պեդրո դա Աֆուրադա, Santa Marinha e São Pedro da Afurada, Վիլա Նովա դե Գայա, Պորտու, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ 2007 թվականին ավարտել է կարիերան։ Պատմության մեջ երկու դարպասապահներից մեկն է, որը հաղթել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգան, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգան և Գավաթակիրների գավաթը[5]։

Բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր դարպասապահներից մեկն է[6][7]։ Ֆուտբոլիստի կարիերան սերտորեն կապաված է «Պորտու»-ի հետ, որի երիտասարդական թիմերի կազմում սկսել է հանդես գալ դեռ պատանեկության տարիներին։

Հանդես է եկել Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում, ՈՒԵՖԱ Եվրոպայի երկու առաջնություններում և Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Պորտուի շրջանի Վիլա Նովա դե Գայա քաղաքում։ 13 տարեկանում միացել է «Պորտու»-ի երիտասարդական թիմին՝ տեղափոխվելով «Լեկա» ակումբից[8]։ 1989 թվականի սկզբին հրաժարվել է մասնակցել աշխարհի երիտասարդական առաջնությանը, քանի որ լեհ դարպասապահ Յուզեֆ Մլինարչիկը զբաղացրել է նրա տեղը պուրտուգալական ակումբի դարպասներում, իսկ Վիտորը դարձել է պահեստային խաղացող։ Այդ մրցաշրջանում, ակումբը եղել է մրցաշրջանի առաջատարներից մեկը, բայց բաց է թողել չեմպիոնությունը (երկրորդ տեղ)։

Վիտորը առաջին թիմի կազմում նորամուտը նշել է 1988/89 թվականի մրցաշրջանում «Վիտորի» ակումբի դեմ խաղում[9]՝ հաջորդ 7 մրցաշրջանների համար տեղ ապահովելով թիմում և այդ ընթացքում նվաճելով Պորտուգալիայի առաջնության 5 տիտղոս և Պորտուգալիայի երկու գավաթ։ Այդ ժամանակամիջոցում Վիտորը բաց է թողել 116 գոլ (16,5 գոլ տարվա մեջ)[10]։ 1995 թվականին Բաիան ամրապնդել է համաշխարհային մակարդակի դարպասապահի իմիջը՝ ESM -ի վարկածով մտնելով Եվրոպայի խորհրդանշական հավաքական և զբաղեցնելով վեցերորդ տեղը «աշխարհի լավագույն դարպասապահը ՝ ըստ MFFIIS-ի» հավակնորդների ցանկում[11]։ 1998 թվականին Վիտորը դարձել է 5-րդը այդ ցուցակում[12]։

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996-ից հետո Վիտոր Բաիան տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»՝ ստանալով պատմության մեջ դարպասապահին վճարվող ամենաբարձր գումարը[10]։ Չնայած այն բանին, որ առաջին մրցաշրջանում պորտուգալացի դարպասապահը բաց է թողել միայն մեկ մրցախաղ, հաջորդող երկուս ու կես տարիների ընթացքում նա տառապել է ծնկի հետ ունեցած խնդիրներից, ինչի պատճառով անհասանելի է եղել իր թիմի համար[13]։

Վերադարձ «Պորտու» ակումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի հունվարին Բաիան վարձակալության իրավունքով «Բարսելոնա» ակումբից վերադարձել է «Պորտու» ակումբ։ Պայմանավորված այն հանգամանքով, որ պորտուգալացու կողմից իր կարիերայի նախորդ տարիներին օգտագործված «1» համարը զբաղված էր, Վիտորն ընտրել է «99» համարը[8]։ 1999/00 թվականի մրցաշրջանին Բաիան ծնկի վնասվածք է ստացել, ինչի պատճառով վիրահատության կարիք է ունեցել[14]։

2000 թվականի ամռանը պորտուգալացին մշտական հիմունքներով վերադարձել է «Պորտու» ակումբ[15]։ Հերթական վնասվածքի պատճառով Բաիան բաց է թողել ողջ 2000/01 մրցաշրջանը, դաշտ է դուրս եկել միայն 2001/02 թվականի մրցաշրջանին՝ 2001 թվականի նոյեմբերի 16-ին մրցախաղում խաղալով պահեստային թիմում[16]։ 16 օր անց պոտուգալիացին մասնակցել է «Սատա Կլարա»-ի դեմ Պորտուգալիայի գավաթի խաղին[17]։

2002/03 թվականի մրցաշրջանում Բաիան իր թիմին օգնել է հաղթել Պորտուգալիայի առաջնությունում, Պորտուգալիայի գավաթում և ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի առաջնությունում։ Եվրոպական մրցախաղում պորտուգալացի դարպասապահը խաղացել է 10 խաղ՝ ներառվելով 1/2 եզրափակչում «Լացիո»ակումբի դեմ մրցախաղում, որտեղ խփել է տասնմեկ մետրանոց հարված[18]։ Հաջորդ մրցաշրջանը դարձել է ամենահաջող մրցաշրջաններից մեկը Վիտորի կարիերայում՝ նա դարձել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հաղթող և նվաճել է ազգային առաջնության յոթերորդ չեմպիոնական տիտղոսը, ինչի արդյունքում կարողացել է հաղթել «ՈւԵՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն դարպասապահ» անվանակարգում[19]՝ դառնալով առաջին պորտուգալացի դարպասապահը, որը հաղթանակ է տարել այդ անվանակարգում։ Այնուամենայնիվ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը Բաիան չի կանչվել[20]։ «Աշխարհի լավագույն դարպասապահ ըստ ՄՖՖԻԻՍ» կոչման քվեարկությունում Վիտորը զբաղեցրել է 8-րդ տեղը[21]։

2005/06 մրցաշրջանի սկզբում հոլանդացի մարզիչ Կո Ադրիանսե Բաիան հիմնական դարպասապահի կարգավիճակ ուներ, սակայն մրցաշրջանի ընթացքում նա կորցրել է այդ կարգավիճակը՝ հիմնական կազմում տեղը զիջելով բրազիլացի Էլթոնին[22]։ «Պորտուի» հետ պայմանագրի վերջին մեկ տարվա ընթացքում ազգային առաջնությունում Վիտորը միայն մեկ անգամ է խաղադաշտ դուրս եկել մեկնարկային կազմում։ Կարիերայի ավարտից հետո Բաիան դարձել է «Պորտու»-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն[8], սակայն 2010 թվականի հունիսին պորտուգալացին հեռացել է պաշտոնից։ Վիտոր Բաիան և իտալացի Ստեֆանո Տակկոնին պատմության մեջ միակ դարպասապահներն են, ովքեր նվաճել են Չեմպիոնների լիգան, ՈւԵՖԱ-ի գավաթը և Գավաթակիրների գավաթը[5]։

Կարիերա հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի դեկտեմբերի 19-ին Բաիան նորամուտ է ունեցել է Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականիում՝ ընկերական խաղում տանելով հաղթանակ Միացյալ Նահանգների ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ (1:0)։ Մինչև 2002 թվականը հավաքականի կազմում անցկացրել է 80 խաղ՝ դաշտ դուրա գալով 1996 և 2000 թվականների Եվրոպայի առաջնություններում և 2002 թվականի աշխարհի առաջնությունում[23]։ Եվրո-2000-ում հետ է մղել Արիֆ Էրդեմի 1/4 եզրափակիչի՝ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում կատարած տասնմեկ մետրանոց հարվածը[24]։

2002 թվականի աշխարհի առաջնությունում ազգային թիմի անհաջող ելույթից հետո նրա մարզիչ Անտոնիո Օլիվեյրան հեռացվել է աշխատանքից։ Նրան փոխարինելու եկած Լուիս Ֆելիպե Սկոլարին դադարել է Վիկտորին օգտագործել որպես հավաքականի դարպասապահ։

Ֆուտբոլից դուրս

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Բաիան իր կնոջ հետ հիմնադրել է բարեգործական հիմնադրամ, որի նպատակն էր օգնել ընչազուրկ երեխաներին և անհաջողակ պատանիներին[8][25][26]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

[27][28]

Ակումբ Առաջնություն Մրցաշրջան Լիգա Գավաթներ Եվրոգավաթներ Այլ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պորտու Պրեմիեր 1988/89 15 0 0 0 0 0 0 0 15 0
1989/90 34 0 0 0 6 0 0 0 40 0
1990/91 38 0 1 0 6 0 3 0 47 0
1991/92 34 0 1 0 4 0 2 0 41 0
1992/93 34 0 2 0 10 0 2 0 48 0
1993/94 32 0 2 0 11 0 3 0 48 0
1994/95 33 0 0 0 6 0 3 0 42 0
1995/96 26 0 0 0 6 0 1 0 33 0
Ընդամենը 246 0 6 0 49 0 14 0 315 0
Բարսելոնա Լա լիգա 1996/97 37 0 1 0 8 0 1 0 47 0
1997/98 2 0 0 0 1 0 0 0 3 0
1998/99 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդամենը 39 0 1 0 9 0 1 0 50 0
Պորտու Պրեմիեր 1998/99 16 0 0 0 0 0 0 0 16 0
1999/00 15 0 1 0 9 0 2 0 27 0
2000/01 0 0 0 0 0 0 0 0 0 0
2001/02 17 0 0 0 2 0 0 0 19 0
2002/03 25 0 1 0 11 0 0 0 31 0
2003/04 31 0 0 0 13 0 1 0 45 0
2004/05 31 0 0 0 6 0 3 0 40 0
2005/06 24 0 1 0 6 0 0 0 31 0
2006/07 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդամենը 160 0 3 0 47 0 6 0 210 0
Ընդամենը կարիերայի ընթացքում 445 0 10 0 105 0 21 0 575 0

Հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

[29]

Պորտուգալիայի հավաքական
Տարի Խաղեր Գոլեր
1990 1 0
1991 9 0
1992 7 0
1993 10 0
1994 5 0
1995 6 0
1996 12 0
1997 4 0
1998 6 0
1999 9 0
2000 6 0
2001 0 0
2002 5 0
Ընդամենը 80 0

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Պորտու»
«Բարսելոնա»
  • Պորտուգալիայի լավագույն ֆուտբոլիստ (2)՝ 1989, 1991
  • A Bola ամսագրի վարկածով Պորտուգալիայի լավագույն ֆուտբոլիստի« Ոսկե գնդակի» դափնեկիր՝ 1992
  • ESM-ի վարկածով Եվրոպայի խորհրդանշական հավաքականի կազմում է՝ 1995
  • Եվրոպական ակումբային մրցաշրջանի լավագույն դարպասապահ՝ 2003/04
  • ՈՒԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի լավագույն դարպասապահ՝ 2004
  • Infant don Enrique-ի սպայի աստիճանի շքանշան[30]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. http://www.ordens.presidencia.pt/?idc=153
  5. 5,0 5,1 Bevan, Chris (2009 թ․ ապրիլի 14). «When Porto shocked Man Utd». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  6. Nair, Rohith (2015 թ․ օգոստոսի 12). «Footballers who have won the most trophies in club football». Sportskeeda. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  7. «Júlio César sobe ao top 3 dos jogadores com mais títulos no Mundo» (պորտուգալերեն). SAPO. 2017 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Baia: My brilliant career». FIFA. 2007 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  9. «Vítor Baía: a lenda nasceu há 30 anos». O Jogo (պորտուգալերեն). 2018 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  10. 10,0 10,1 «O futebolista com mais títulos». Jornal dos Desportos (պորտուգալերեն). 2012 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  11. Pierrend, José Luis. «IFFHS' World's Best Goalkeeper of the Year 1995». RSSSF. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 29-ին.
  12. Pierrend, José Luis. «IFFHS' World's Best Goalkeeper of the Year 1996». RSSSF. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 29-ին.
  13. Rodrigo, Belén (2001 թ․ դեկտեմբերի 12). «Vitor Baia vuelve 19 meses después». Diario AS (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  14. «Vítor Baía operado com êxito ao crónico joelho direito». Record (պորտուգալերեն). 1999 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  15. «Hesp heading home». BBC Sport. 2000 թ․ օգոստոսի 15. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 28-ին.
  16. «Vítor Baía: "Foi a meu pedido que joguei na equipa B"». Record (պորտուգալերեն). 2001 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  17. «Vítor Baía ao seu posto com Mundial à vista». Record (պորտուգալերեն). 2001 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  18. «Porto cruise past Lazio». UEFA. 2003 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  19. «Consagração de Vítor Baía». Record (պորտուգալերեն). 2004 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  20. «Scolari ruffles feathers». BBC Sport. 2004 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  21. Pierrend, José Luis. «IFFHS' World's Best Goalkeeper of the Year 2004». RSSSF. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  22. «Adriaanse definiu prioridades: "Helton é o número um, Baía o dois"» (պորտուգալերեն). Mais Futebol. 2006 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  23. Pierrend, José Luis. «Vítor Manuel Martins Baía – International Appearances». RSSSF. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին.
  24. ��Portugal into semis at expense of ten-man Turkey». UEFA. 2003 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  25. «Vítor Baía cria fundação para jovens desfavorecidos». Record (պորտուգալերեն). 2004 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  26. «Fundação Vítor Baía» (պորտուգալերեն). Fundação Vítor Baía. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  27. Կաղապար:ForaDeJogo
  28. «Vitor Baia». Footballdatabase. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  29. «Vítor Baía». European Football. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  30. «F.C. Porto: Vítor Baía condecorado por Cavaco Silva no 10 de Junho» (պորտուգալերեն). Mais Futebol. 2008 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտոր Բաիա» հոդվածին։