Վինսենտ (մուլտֆիլմ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վինսենտ անգլ.՝ Vincent | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա, ֆենթեզի ֆիլմ, դրամա և սարսափ ֆիլմ |
Թվական | հոկտեմբերի 1, 1982 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թիմ Բարթոն |
Պրոդյուսեր | Ռիկ Հայնրիքս |
Սցենարի հեղինակ | Թիմ Բարթոն |
Դերակատարներ | Վինսենտ Փրայզ |
Կինոընկերություն | Ուոլթ Դիսնեյ ընկերություն և Walt Disney Pictures |
Տևողություն | 6 րոպե |
«Վինսենտ», 1982 թվականի ստոպ-կադր (տիկնիկային) կարճամետրաժ մուլտֆիլմ, որը նկարահանվել է Թիմ Բարթոնի կողմից։ Այն Դիսնեյի երկրորդ սարսափ մուլտն է։ Վինսենտը հերոսի անունն է, որը հատուկ երանգ է տալիս Բարթոնի ստեղծագործությունների հետագա աշխատանքներին։ Մնալով հին-գերմանական իմպրեսիոնիստերի ոճի մեջ, նա այնուամենայնիվ սարսափ ֆիլմի հիանալի ծաղրերգու է ֆիլմի ձևավորման դարաշրջանում։ Մուլտֆիլմի տեքստը կարդում է հայտնի դերասան Վինսենտ Փրայզը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը պատմում է 7-ամյա տղա Վինսենտ Մալոյեի մասին։ Սովորական տղան փախնում է ձանձրալի ամենօրյա կյանքից դեպի մռայլ երևակայությունների աշխարհ։ Այնտեղ նա իրեն տեսնում է իր կուռք՝ Վինսենտ Փրայզի կերպարանքով։ Պատկերացնելով իրեն չարագործ գիտնական, նա դառնում է մոմե արձանների զարհուրելի թանգարանի, զոմբի-շան և ողջ-ողջ թաղված կնոջ տեր․․․
Վերջում Վինսենտին թվում է, որ նա ժանրի կանոններին համապատասխան, մահանում է, մնալով սարսափելի ամրոցում։ Նրա վերջին խասքերը լինում են Պոի «Ագռավը» ստեղծագործությունից․ - «Այրված պատի ստվերից դուրս կգա իմ հոգին/ այլևս երբե՜ք» (անգլ.՝ And my soul from out that shadow that lies floating on the floor / Shall be lifted - nevermore!)
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այս կինոնկարը Թիմ Բարթոնի առաջին մեծ անիմացիոն աշխատանքն է Դիսնեյի համար, որտեղ կան ինքնակենսագրական միտումներ։
- Ինչպես երևում է մուլտֆիլմի առաջին նկարներից, այն սկզբում եղել է գունավոր, սակայն վերջում, այն դարձրել են սև ու սպիտակ։
- Մանուկ հասակում Թիմը Վինսենտ Փրայզին համարում էր իր ամենասիրելի դերասանը։
- Կատուն, որը վազվզում է տիտրերի մոտով, հայտնվում է նաև Բարթոնի մյուս գործերում՝ (Մղձավանջ Ամանորից առաջ, Հարսնացուի դիակը, Ֆրանկենվինի)։
- Փրայզը հայտարարել է, որ այն կինոյի մեջ իր լավագույն աշխատանքն է։
- 2007 թվականի հոկտեմբերի 19-ին մտադրություն կար մուլտֆիլմը վերանկարահանել, սակայն այս անգամ 3D ձևաչափով։ Բայց Դիսնեյը հերթական անգամ մերժեց Բարթոնին։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վինսենտ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Թիմ Բարթոնի բանաստեղծությունը, որը կարդադվել է ֆիլմում Արխիվացված 2010-07-25 Wayback Machine (անգլ.)
|
|