Jump to content

Վիճակահանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ ֆուտբոլի Աշխարհի առաջնության 2018 թվականի նախնական վիճակահանությունը

Վիճակահանություն, որևէ հարցի լուծման կարգ վիճակի միջոցով՝ պայմանական առարկայի, որը պատահաբար ընտրվում է բազմաթիվ նմանատիպ առարկաներից։

Ներկայում տերմինն օգտագործվում է հիմնականում սպորտում, որտեղ վիճակահանության միջոցով որոշվում են որոշակի մրցումների մասնակիցներ։ Առավել հայտնի են ֆուտբոլային վիճակահանությունները, որտեղ որպես վիճակախաղ հանդես են գալիս թափանցիկ տարայի մեջ խառնվող գնդակները։ Վիճակահանությունը կարող է տեղի ունենալ նախապես պայմանավորված պայմանների համաձայն, որոնք սահմանափակում են մի շարք տարբերակներ («վարկանիշային» վիճակահանություն՝ նախնական բաշխման դեպքում), կարող է լինել «կույր» («կույր» վիճակ)։

Պատմության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանը տվել է վիճակահանության հետևյալ մեկնաբանությունը. «Վիճակահանությունը համընդհանուր ընդունված (Ռուսաստանում և Արևմտյան Եվրոպայի աշխարհամասում) միջոց է որոշելու, թե տարեկան զորակոչի ենթակա զինծառայությունից ով պետք է անցնի ակտիվ ծառայության»[1]։

Ֆուտբոլային խաղից առաջ մետաղադրամ նետելը

Ֆուտբոլի խոշորագույն առաջնությունների վիճակահանությունն անցկացնում է ՈՒԵՖԱ-ն։ Ընթացակարգը իրենից ներկայացնում է զամբյուղներում ակումբները խորհրդանշող գնդակների խառնում[2]։

Յուրաքանչյուր խաղից առաջ այս կամ այն թիմին հատկացված ֆուտբոլային դաշտի կեսը որոշելու, ինչպես նաև առաջին հարվածի իրավունքն ընտրելու համար կատարվում է մետաղադրամի նետում։

Խաբեության հնարավորություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն վիճակահանության գնդակների հետ կապված խարդախության տարբեր եղանակներ (տարբերակներ) (խոշոր արարողությունների ժամանակ գործնականում օգտագործումը չի ճանաչվել կամ ապացուցվել)[3][4], որոնք օգտագործվում են վիճակահանության գործընթացում ՝ ցանկալի արդյունքներ ստանալու համար՝ տաքացրած (կամ սառեցրած) գնդակներ[5][6], մագնիսներ գնդակների մեջ[7], գնդակների թրթռում[8]։

Քաղաքականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայում ընտրությունների օրը ընտրատեղամասերը ղեկավարվում են ընտրական խորհուրդների կողմից, որոնք բաղկացած են վիճակահանությամբ ընտրված քաղաքացիներից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Жеребьевка». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Жеребьевка ЕВРО-2016: все что нужно знать — ЕВРО — Новости — UEFA.com
  3. «Алексей Сорокин заявил, что все было честно». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. Маркетти: «Нагревать или охлаждать шарики для жеребьевки невозможно»
  5. «Блаттер высказался о своих словах о подогретых шарах на жеребьевках УЕФА». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. «AS: Шары при жеребьевке были подогреты». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  7. «Холодная Москва, горячие шары? 8 громких скандалов футбольных жеребьевок». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  8. Вибрирующие шары, странные движения Инфантино и Роберто Карлоса — УЕФА постоянно обвиняют в нечестных жеребьевках