Վալերի Պանչիկ
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 10, 1963 (61 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Կորոստեն, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Վալերի Ստանիսլավովիչ Պանչիկ (ռուս.՝ Валерий Станиславович Панчик, հուլիսի 10, 1963, Կորոստեն, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։ ԽՍՀՄ սպորտի վարպետ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմֆերոպոլի Տավրիա դպրոցի սան է, առաջին մարզիչը եղել է Վալերի Շվեդյուկը։ Կարիերան սկսել է 1981 թվականին Մոգիլյովի «Դնեպր» ակումբում։ 1984 թվականն անցկացրել է Սիմֆերոպոլի «Տավրիի» ակումբում։ Հաջորդ չորս մրցաշրջաններն անցկացրել է Բարձրագույն լիգայում՝ հանդես գալով Բաքվի «Նեֆտչի» ակումբում։
1989 թվականին տեղափոխվել է Լենինգրադի «Զենիթ» պաշտպանության կենտրոնական գծի ամրապնդման նպատակով։ Բարձրահասակ, ֆիզիկապես ուժեղ Պանչիկը ներգրավվել է թիմի խաղում և դարձել հիմնական կազմի խաղացող։ Սակայն այն բանից հետո, երբ Զավիդոնովի փոխարեն գլխավոր մարզիչ է դարձել Գոլուբևը, Պանչիկը կորցրել է տեղը թիմի կազմում և հեռացվել ակումբից[1]։
1990-1991 թվականներին խաղացել է Խերսոնի «Կրիստալ» ակումբում, 1992 թվականին անց է կացրել 3 խաղ «Զենիթում» և 11 խաղ Խարկովի «Մետալիստում»։ Խաղացել է նաև «ԳԿՍ» (Տիխի, Լեհաստան) (1992-1993), «Կոշիցե» (Սլովակիա) (1993-1995) ակումբներում։
Պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է Ռուսաստանի «Սամոտլոր-XXI» (1996-1999), «Տիտան/Բերեզնիկի» (2000-2001) ակումբներում։
1986 հոկտեմբերի 14-ին անցկացրել է մեկ հանդիպում ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի կազմում[2]։
Վալերի Պանչիկի ավագ եղբայր Կոնստանտինը՝ ֆուտբոլիստ է և ֆուտբոլի մրցավար[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Этот день в истории «Зенита» — 10 июля». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Валерий ПАНЧИК». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|