Վալերի Բելոուսով
Վալերի Բելոուսով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1948 |
Ծննդավայր | Novouralsk, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 16, 2015[1] (66 տարեկան) |
Մահվան վայր | Չելյաբինսկ, Ռուսաստան |
Գերեզման | Mitrofanovskoe Cemetery |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | Հոկեյիստ և մարզիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Valeri Belousov Վիքիպահեստում |
Վալերի Կոստանտինովիչ Բելոուսով (ռուս.՝ Валерий Константинович Белоусов դեկտեմբերի 17, 1948, Novouralsk, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 16, 2015[1], Չելյաբինսկ, Ռուսաստան), խորհրդային հոկեիստ և ռուսական հոկեյի մարզիչ։ Միջազգային կարգի հոկեյի վարպետ (1976), Ռուսաստանի վաստակավոր մարզիչ (1992), Չելյաբինսկի պատվավոր քաղաքացի (2012 թ.): Հանդես էր եկել «Կեդր» 1964-1967, «Սպուտն��կ» 1967-1971, «Տրակտոր» (Չելյաբինսկ) 1971-1982 թիմերում։ 1982-1984 թվականներին դարձել է Ճապոնիայի թիմի մարզիչ, եռակի չեմպիոն Ճապոնիայի «Մետալուրգ» (Չելյաբինսկ) 1984—1985, «Օդզի Իգլզ» թիմի կազմում։ «Տրակտոր» թիմի կազմում անցկացրել է 418 խաղ, վաստակելով 221 գոլ։ Չելյաբինսկի հոկեյի պատմության մեջ լավագույն դիպուկահարն է։
ԽՍՀՄ հավաքականի կազմում անցկացրել է 8 խաղ, խփելով 1 գոլ։ 1976 թվականին մասնակցում է Կանադայի գավաթի խաղարկությանը։ Մտնում է Վսերովոլոդ Բաբրովսկու հոկեյի ռմբարկուների ակումբի կազմի մեջ։
Ավարտել է Ուրալի պետական ֆիզիկական կուլտուրայի համալսարանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականին Վալերի Բելոուսովը հայտնվել է Մագնիտոգորսկում։ Տեղի «Մետալուրգ» ակումբն այդ ժամանակ երեք տարի անընդմեջ մասնակցել է երկրորդ լիգայի զոնալային մրցաշարին։ Երկրորդ լիգայի զոնալային մրցաշարին «Մետալուրգը» անվերապահորեն հաղթեց, իսկ երկրորդի սկզբում ամրապնդեց առավելությունը, իսկ Եկատերինբուրգի երեք մենամարտում «ՍԿԱ» ակումբը հա��ավ մեկ հաղթանակի և երկու անգամ ոչ ոքի խաղաց։
Մի քանի տարի անց, մարզիչների ուսումնարանում սովորելուց հետո վերադարձել է արդեն որպես Չելյաբինսկի «Տրակտոր» ակումբի հիմնադիր, որը նրա ղեկավարությամբ ազգային չեմպիոնատում արժանանում է երկու բռոնզի։ 1995 թվականին Բելոուսովը վերադարձրեց «Մետալուրգի» իր օգնական Վալերի Պոստնիկովին։ 1996 թվականի հոկտեմբերի 26-ին Վալերի Բելոուսովը իր օգնականին տվեց գլխավոր մարզիչի պաշտոնը։
2005 թվականին «Տրակտոր» ակումբը Մագնոտոգորսկում ստանում է Եվրոպայի մրցաշարի գավաթը։ 2006 թվականի մրցաշրջանում «Ավանգարդ» ակումբը զիջում է Դեյվի Քինգի «Մագնետկա» ակումբին, բայց եզրափակչում արդեն թուլացած «Յաստրեբ» ակումբը պարտվում է «Ակ Բարսելոնա»-ին 0-3 հաշվով։ Հաջորդ մրցաշրջանում «Ավանգարդ» ակումբը կանոնավոր մրցաշրջանն ավարտեց 2-րդ տեղով, բայց նույն փուլի կիսաեզրափակչում Մագնոտոգորսկում «Թրայլեր» ակումբը հաղթում է Բելոուսովին։
2008 թվականի ամռանը Բելոուսովը վերադառնում է Մագնոտոգորսկ և զբաղեցնում է «Մետալուրգ» ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը։ 2013 թվականի դեկտեմբերի 14-ին Բելոուսովը ընդգրկվել է Ռուսաստանի ազգային հավաքականի հոկեյի մարզչական շտաբում[2]։
Մահացել է 2015 թվականի ապրիլի 16-ին սիրտ-թոքային անբավարարությունից[3]։
Հանգամանքների բերումով 2015 թվականի ապրիլի 21-ին վերադառնալիս Աշա քաղաքից՝ որտեղ տեղի էր ունենում Վալերի Բելոուսովի հուղարկավորությունը, վթարի է ենթարկվում մեկ այլ հոկեյիստ և մարզիչ Սերգեյ Միխալյովը։
Մարզիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1987—1990 ԽՍՀՄ Տրակտոր (Չելյաբինսկ) — ասիստենտ
- 1990—1995 ԽՍՀՄ / Ռուսաստան Տրակտոր (Չելյաբինսկ) — գլխավոր մարզիչ
- 1995—1996 Ռուսաստան Մետալուրգ (Մագնիտոգորսկ) — թիմի մարզիչ
- 1996—2003 Ռուսաստան Մետալուրգ (Մագնիտոգորսկ) — գլխավոր մարզիչ
- 09.2003—10.2003 Ռուսաստան Տրակտոր (Չելյաբինսկ) — մարզիչ-խորհրդատու
- 10.2003—12.2007 Ռուսաստան Ավանգարդ (Օմսկ) — գլխավոր մարզիչ
- 2008—2010 Ռուսաստան Մետալուրգ (Մագնիտոգորսկ) — գլխավոր մարզիչ
- 2010—2014 Ռուսաստան Տրակտոր (Չելյաբինսկ) — գլխավոր մարզիչ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Բելոուսով» հոդվածին։ |
|