Jump to content

Սքոթ Փիլգրիմն ընդդեմ բոլորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սքոթ Փիլգրիմն ընդդեմ բոլորի
անգլ.՝ Scott Pilgrim vs. the World
Երկիր ԱՄՆ[1][2][3]
 Միացյալ Թագավորություն[1][2]
 Ճապոնիա[1][2]
 Կանադա
Ժանրռոմանտիկ կատակերգություն, կատակերգական էքշն ֆիլմ, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ, կինոկատակերգություն, մարտաֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և մոգական ռեալիզմ[4]
ՀիմքScott Pilgrim?
Թվականհուլիսի 22, 2010[5], հոկտեմբերի 21, 2010[6] և օգոստոսի 13, 2010[7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷդգար Ռայթ[8]
ՊրոդյուսերԷդգար Ռայթ, Մարկ Է. Փլաթ և Nira Park
Սցենարի հեղինակՄայքլ Բեքոլ[8], Էդգար Ռայթ[8] և Bryan Lee O'Malley?[5]
ԴերակատարներՄայքլ Սերա[9][10][11][…], Մերի Էլիզաբեթ Ուինսթեդ[9][10][11][…], Քիրան Քալքին[9][11][12][…], Քրիս Էվանս[9][10][12][…], Աննա Քենդրիկ[9][10][11][…], Ալիսոն Փիլ[9][11][12][…], Բրենդոն Ռաութ[9][12][8], Ջեյսոն Շվարցման[9][12][13][…], Ջոնի Սիմոնս[9][11][12][…], Ellen Wong?[9][11][12][…], Մեյ Ուիթման[9][12][8], Բրի Լարսոն[9][12][8], Էրիկ Կնուդսեն[12][8], Օրբի Պլազա[9][11][12][…], Թոմաս Ջեյն[9][12][8], Քլիֆթոն Քոլինս[9][12][8], Ջոն Պատրիկ Ամեդորի[12][8], Մարկ Ույեբեր[9][11][12][…], Բիլ Հեյդեր[8], Will Seatle Bowes?[8], Satya Bhabha?[8] և Ben Lewis?[8]
ՕպերատորԲիլ Փոփ
ԵրաժշտությունՆայջլ Գոդրիչ
ՄոնտաժJonathan Amos?
Պատմվածքի վայրՏորոնտո
Նկարահանման վայրՏորոնտո և Կասա Լոմա
ԿինոընկերությունBig Talk Studios?
Տևողություն112 րոպե
Բյուջե60 000 000 $[14]
Շահույթ49 421 974 $[14] և 33 281 690 $[14]
 Scott Pilgrim vs. the World Վիքիպահեստում

«Սքոթ Փիլգրիմն ընդդեմ բոլորի» (անգլ.՝ Scott Pilgrim vs. the World, անվան թարգմանության մեկ այլ տարբերակ՝ Սքոթ Փիլգրիմն ընդդեմ մարդկության), ռեժիսոր Էդգար Ռայթի ֆիլմը՝ նկարահանված Բրայան Լի Օ’Մելիի «Սքոթ Փիլգրիմ» կոմիքսների շարքի հիման վրա։

Տորոնտոյում ապրող, 22 տարեկան Սքոթ Փիլգրիմը «Սեքս Բոմբ-Օմբ» խմբի բաս-գիտարիստն է։ Ֆիլմի սկզբում նա ժամադրվում է Նայվզ Չոյի հետ, ով ավագ դպրոցում է սովորում։ Սքոթը հանդիպում է ամերիկացի Ռամոնա Ֆլաուերսի հետ՝ ում առաջին անգամ տեսել էր երազում, և միանգամից կորցնում է հետաքրքրությունը Նայվսի հանդեպ։ Երբ «Սեքս-Բոբ-Օմբ»-ը խաղում է խմբերի մրցույթում, որի հովանավորն էր Ջի-Մեն Գրեյվսը, Սքոթի վրա հարձակվում է Ռամոնայի նախկին ընկեր Մեթյու Փաթելը։ Սքոթը հաղթահարում է Փաթելին և պարզում է, որ Ռամոնայի հետ ժամադրվելու համար նա պետք է հաղթահարի մնացած 6 չար նախկին ընկերներին։

Սքոթը խզում է հարաբերությունները Նայվզի հետ, ով մեղադրում է Ռամոնային և խոստանում է Սքոթին հետ վերադարձնել։

Սքոթը հաղթահարում է Ռամոնայի երկրորդ չար նախկին ընկերոջը՝ Հոլիվուդյան աստղ Լուկաս Լիին, նրան վտանգավոր հնարք անելու դրդելով։ Երրորդ չար ընկերը բուսակեր Թոդ Ինգրամն է, ով ժամադրվում է Սքոթի նախկին ընկերուհու՝ Էնվի Ադամսի հետ։ Սքոթը հաղթահարում է Թոդին, երբ նա խմում է կաթ։ Ռամոնայի չորրորդ նախկին ընկերուհուն նա հաղթահարում է ծնկի հետևի մասը ծակելով։

Ռամոնան խզում է իր հարաբերությունները Սքոթի հետ։ Հաջորդ խմբերի մրցույթում Սքոթի խումբը հաղթահարում է Ռամոնայի հինգերորդ և վեցերորդ նախկին ընկերներին՝ Քայլ և Քեն Կատայանագի զույգ եղբայրներին, և Սքոթը ստանում է երկրորդ կյանք։ Ռամոնան նորից սկսում է ժամադրվել իր յոթերորդ նախկին ընկեր Գիդիոնի հետ, ով հայտնի է որպես Ջի-Մեն Գրեյվս։ «Սեքս-Բոբ-Օմբ»-ին Գիդիոնը առաջարկում է ձայնագրման պայմանագիր, որը նրանք ընդունում են բացի Սքոթից, ով լքում է խումբը։

Գիդիոնը հրավիրում է Սքոթին «Քաոսի Թատրոն », որտեղ «Սեքս-Բոբ-Օմբ»-ն է խաղում։ Սքոթը մարտահրավեր է նետում Գիդիոնին Ռամոնայի հետ գրավելու համար, որի շնորհիվ նա ստանում է «Սիրո Ուժ»-ը և թուր։ Նայվզը կռվում է Ռամոնայի հետ Սքոթի համար և Սքոթը հանկարծակի ասում է որ նա միաժամանակ ժամադրվում էր Ռամոնայի և Նայվզի հետ։ Երբ Գիդիոնը սպանում է Սքոթին, Ռամոնան այցելում է Սքոթին Լիմբոսում և ասում է որ Գիդիոնը իրեն կառավարում է հատուկ մտքերի կառավարման սարքով։

Սքոթը օգտագործում է իր երկրորդ կյանքը։ Նա հաշտվում է իր ընկերների հետ և նորից մարտահրավեր նետում Գիդիոնին, այս անգամ իր համար։ Նա ստանում է «Ինքնահարգանքի ուժը» և զինաթափում է նրան ինքնահարգանքի ուժի թրով։ Նա ներողություն է խնդրում Ռամոնայից և Նայվզից միաժամանակ նրանց հետ ժամադրվելու համար և Սքոթն ու Նայվզը միացյալ ուժերով հաղթահարում են Գիդիոնին։

Գիդիոնից ազատվելուց հետո Ռամոնան պատրաստվում է լքել։ Նայվզը ընդունում է, որ իր և Սքոթի հարաբերությունները վերջացել են և համոզում է որ Ռամոնայի հետևից գնա։

Տարբերություններ բնօրինակից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպեսզի տեղավորեին վեց գրաֆիկական նովելները մեկ ֆիլմում, հեղինակները մի շարք փոփոխություններ կատարեցին կոմիքսի սյուժեում.

  • Բնօրինակում Սեքս-Բոբ-Oմբ խումբը նվագում է տարբեր փառատոնների և միջոցառումների ժամանակ, մինչդեռ ֆիլմում նրանց բոլորի ելույթները խմբերի մրցության մասն են համարվում։
  • «Չար հանճարի» տարրերի մեծամասնությունը հեռացված են ֆիլմից։ Կտրված է նրա «Փայլատակումը»՝ սուբտարածության հայտաբերումը և չար նախկինների հավաքածուն։
  • Կտրված է ֆլեշբեքների մեծ մասը։
  • Հեռացված են մի շարք սյուժետային գծեր և կերպարներ։ Հեռացված է Ջուլիի և Սթեյսիի դերը։
Չար նախկինների լիգա.

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սաունդթրեքը ընդգրկում է այնպիսի երաժիշտների, ինչպիսիք են Բլեք Ֆրենսիսը, Բեք Հենսենը և Metric ու Broken Social Scene խմբերը։ Պրոդյուսեր Նայջել Գոդրիչը նշանակվել էֆիլմի երաժշտական մասի պատասխանատու[15][16]։ Beck-ի երկու չհրապարակված երգերը հնչել են թիզեր-թրեյլերում[17]։

Յուրաքանչյուր հորինված խմբերի համար ֆիլմում իսկապես գոյություն ունեցող երգերի համար ձայնագրել են ունիկալ երաժշտություն[18]։ Clash at Demonhead հորինված խմբի մենակատարի կերպարը ստեղծված է Metric-ի մենակատար Էմիլի Հայնսի կերպարի հիման վրա[19]։ Նաև Metric-ը հատուկ ֆիլմի համար ձայնագրել է «Black Sheep» երգը։ Քրիս Մերֆին՝ Sloan խմբից, դերասաններին կիթառ նվագելու դասեր է տվել[18]։ Երազ տեսնելու դրվագներում օգտագործվում է The Legend of Zelda տեսախաղերի շարքի երաժշտությունը։ Այն օգտագործելու թույլատվությունը ստանալու նպատակով Էդգար Ռայթը հաղթող Nintendo ընկերությանը ֆիլմից հատված է ուղարկել և նամակ, որտեղ երաժշտությունն անվանել է «մի ամբողջ սերունդի օրորոց»[20]։

Sex Bob-omb և Crash and the Boys հորինված խմբերի երգերը ձայնագրվել են Beck և Broken Social Scene խմբերի կողմից համապատասխանաբար։ Սաունդթրեքի թողարկումը իրականցվել է ABKCO Records լեյբլի կողմից օգոստոսի 10-ին[21];

# ԱնվանումՀեղինակ(ներ)Կատարող Տևողություն
1. «We Are Sex Bob-Omb»  Beck HansenSex Bob-Omb 2:00
2. «Scott Pilgrim»  Lynette Gillis, Catriona Sturton, Amanda Bidnall, Carla GillisPlumtree 3:02
3. «I Heard Ramona Sing»  Black FrancisFrank Black 3:40
4. «By Your Side»  Paul Denman, Andrew Hale, Sade, Stuart MatthewmanBeachwood Sparks 4:57
5. «O Katrina!»  Ian St. Pe, Joe Bradley, Jared Swilley, Cole AlexanderBlack Lips 2:51
6. «I'm So Sad, So Very, Very Sad»  Ohad Benchetrit, Kevin Drew, Brendan Canning, Charles SpearinCrash and the Boys 0:13
7. «We Hate You Please Die»  Benchetrit, Drew, Canning, SpearinCrash and the Boys 0:59
8. «Garbage Truck»  Beck HansenSex Bob-Omb 1:44
9. «Teenage Dream»  Marc BolanT. Rex 5:45
10. «Sleazy Bed Track»  Mark James Morris, Scott Edward Morris, Edward Daniel Chestor, Adam Patrick DevlenThe Bluetones 4:36
11. «It's Getting Boring by the Sea»  Laura Carter, Steven AnsellBlood Red Shoes 2:56
12. «Black Sheep»  Emily Haines, James ShawMetric 4:56
13. «Threshold»  Beck HansenSex Bob-Omb 1:47
14. «Anthems for a Seventeen-Year-Old Girl»  John Crossingham, Haines, Jessica Moss, Shaw, Canning, Drew, Spearin, Peroff JustinBroken Social Scene 4:36
15. «Under My Thumb»  Միք Ջագեր, Keith RichardsThe Rolling Stones 3:41
16. «Ramona (Acoustic Version)»  HansenBeck 1:02
17. «Ramona»  HansenBeck 4:22
18. «Summertime»  HansenSex Bob-Omb 2:10
19. «Threshold (8 Bit)»  HansenԲրայան ԼեԲարտոն 1:48

Առաջին թիզեր-թրեյլերը թողարկվել է 2010 թվականի մարտի 25-ին[22]։ Երկրորդ թրեյլերը, որում հնչել են The Ting Tings, LCD Soundsystem, Cornelius, Blood Red Shoes և The Prodigy երգերը, թողակվել է 2010 թվականի մայիսի 31-ին[23]։

MTV Movie Awards 2010 մրցանակաբաշխության ժամանակ կայացել է ֆիլմի առաջին դրվագի պրեմիերան, որտեղ ներկայացվե է Սքոթ Փիլիգրիմի և Լուկաս Լիի մենամարտը։ Դերասանները, որ կատարում էին Լուկաս Լիի կասկադյորների աշխատանքը, իրականում Քրիս Էվանսի կրկնօրինակողներն էին[24]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 BFI Film & TV Database
  3. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  4. http://www.tasteofcinema.com/2015/20-great-magical-realism-movies-that-are-worth-your-time/2/
  5. 5,0 5,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  6. Internet Movie Database — 1990.
  7. Internet Movie Database — 1990.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 ČSFD (չեխերեն) — 2001.
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 https://www.filmaffinity.com/en/film198916.html
  10. 10,0 10,1 10,2 10,3 http://www.bbfc.co.uk/releases/scott-pilgrim-vs-world-film
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 http://www.ofdb.de/film/194936,Scott-Pilgrim-gegen-den-Rest-der-Welt
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 http://www.imdb.com/title/tt0446029/fullcredits
  13. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=136370.html
  14. 14,0 14,1 14,2 Box Office Mojo — 1999.
  15. Hasty, Katie (2010 թ․ մարտի 31). «Preview new Beck songs in 'Scott Pilgrim' trailer». HitFix. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
  16. Martens, Todd (2010 թ․ մարտի 25). «Rock 'n' roll: 'Scott Pilgrim' launches with Beck-scored trailer». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
  17. «Edgar Wright Talks Scott Pilgrim Trailer». Empire. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
  18. 18,0 18,1 «Edgar Wright, Michael Cera, Jason Schwartzman Interview Scott Pilgrim vs. the World». Collider. 2010 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
  19. Rayner, Ben (2009 թ․ օգոստոսի 8). «Toronto finally gets to play itself». Toronto Star. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
  20. Miller, Nancy (2010 թ․ հունիսի 22). «Director Edgar Wright, Actor Michael Cera Crack Wise About Scott Pilgrim». Wired. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 23-ին.
  21. Breihan, Tom (2010 թ․ հունիսի 21). «Beck, Broken Social Scene Play Fake Bands on Scott Pilgrim Soundtrack». Pitchfork. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 21-ին.
  22. Wright, Edgar (2010 թ․ մարտի 25). «It's here... The Official Scott Pilgrim Vs. The World Teaser Trailer». Edgar Wright Here. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
  23. Wright, Edgar. «The New Scott Pilgrim Vs. The World Trailer!». Edgar Wright Here. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
  24. Marshall, Rick. «First 'Scott Pilgrim Vs. The World' Clip Featuring Chris Evans as Lucas Lee». MTV. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սքոթ Փիլգրիմն ընդդեմ բոլորի» հոդվածին։