Սպեկտրասկոպիա
Ենթակատեգորիա | • physical sciences • քիմիա • ֆիզիկական քիմիա | |
---|---|---|
Ով է կիրառում | spectroscopist |
Սպեկտրասկոպիա, ֆիզիկայի բաժին, նվիրված էլեկտրամագնիսական ճառագայթման սպեկտրների ուսումնասիրմանը, ավելի լայն իմաստով՝ տարբեր տեսակների ճառագայթումների սպեկտրների ուսումնասիրմանը։ Սպեկտրասկոպիայի մեթոդները օգտագործվում են ատոմների, մոլեկուլների, և նրանցից կազմված մարմիների էներգետիկ կառուցվածքների հետազոտման համար։ Սպեկտրասկոպիան օգտագործվում է այնպիսի մակրոսկոպիկ հատկությունների հետազոտություների համար ինչպիսիք են ջերմաստիճանը և խտությունը, իսկ վերլուծական քիմիայում՝ համապատասխան նյութերի հայտնաբերումը[1]։
Սպեկտրասկոպիայի առավելութույններից է in situ հետազոտման հնարավորությունը, այսինքն առանց անմիջական հպման, հեռավորության վրա և առանց նյութի համապատասխան պատրաստման։ Այդ իսկ պատճառով նա մեծ թափով զարգացում է ստացել և լայն տարածում է գտել, օրինակ՝ լայն կիռառություն ունի աստղագիտության մեջ։
Սպեկտրասկոպիայի խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղիղ խնդիր՝ սպեկտրի տեսակի կանխատեսումը կախված նյութի տեսակից, կազմությունից և այլ նման պարամետրերից։
Հակադարձ խնդիր՝ որոշել նյութի նյութագրական հատկություները կախված սպեկտրի հաթկություներից։
Սպեկտրասկոպիայի տեսակներ և մեթոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպեկտրասկոպիայի հետազոտման տեսակները լինում են տարբեր և այդ տեսակները ունեն իրեն մեթոդների հավաքածուն։
- ատոմական սպեկտրասկոպիա՝ հետազոտում է էլեկտրոնների էներգետիկ անցումները ատոմական օրբիտաներում։
- մոլեկուլային սպեկտրասկոպիա՝ հետազոտում է էներգետիկ անցումները էլեկտրոնների միջև, մոլեկուլների տատանողական և պտտողական էներգետիկական մակարդակներում։
- Ֆոտոէլեկտրոնային սպեկտրասկոպիա
- Օպտիկական սպեկտրասկոպիա (ալիքների տեսանելի տիրույթում)
- Ենթակարմիր սպեկտրասկոպիա
- Անդրամանուշակագույն սպեկտրասկոպիա
- Ռենտգենյան սպետրասկոպիա
- Տերահերցային սպեկտրասկոպիա
- Միկրոալիքաին սպեկտրասկոպիա
- Մյոսբաուերյան սպեկտրասկոպիա
- Մաս-սպեկտրոսկոպիա
- Լույսի կոմբինացված տարալուծման սպեկտրասկոպիա
- Միջուկամագնիսական ռեզոնանս
- Էկոկտրոնային պարամագնիսական ռեզոնանս
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Юков Е. А. Спектроскопия // Физическая энциклопедия / Гл. ред. А. М. Прохоров. — М.: Большая Российская энциклопедия, 1994. — Т. 4. — С. 625. — 704 с. — Կաղապար:Число экз. — ISBN 5-85270-087-8