Սուրբ Սարգիս եկեղեցի (Տոպոլևկա)
Սուրբ Սարգիս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Ռուսաստան, Ուկրաինա |
Տեղագրություն | Տոպոլևկա |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
Surb Sarkis church (Topolivka) Վիքիպահեստում |
Սուրբ Սարգիս եկեղեցի, հայ առաքելական եկեղեցու տաճար Ղրիմի Բելոգորսկի շրջանի Տոպոլևկա գյուղի հարթավայրում, Սիմֆերոպոլ-Թեոդոսիա մայրուղու ձախ կողմում։ Տաճարի կառուցումը թվագրվում է 14-15-րդ դարերին, ինչը հաստատում է այդ ժամանակահատվածում Ղրիմում հազարավոր հայերի առկայությունը[1]։
Տաճարի մասին հիշատակություններ պատմական աղբյուրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճարի սկզբնական տեսքը այն ժամանակ, երբ այնտեղ անցկացվել են ժամերգություններ, նշված չէ պատմական հիշատակումներից որևէ մեկում։ Գաբրիել արքեպիսկոպոսը 1841 թվականին թվագրված իր հուշերում նշում է, որ Տոլպու գյուղում (Տոպլի, Տոպտի) մնացել է ընդամենը 2 եկեղեցի, որոնցից մեկից երևում են միայն հիմքի մասերը։ Հետևաբար, արդեն 19-րդ դարի կեսերին եկեղեցին ավերակ է եղել։
Ինչ վերաբերում է անկման սկզբի ամսաթվին և տաճարի կործանման պատճառներին, ապա ամենահավանականը պետք է համարել Ղրիմի քրիստոնյա բնակչության վերաբնակեցումը 1778 թվականին մերձազովյան տարածքներում։ Սեփականատերերի կողմից լքված շենքերը, ինչպես նշված է Յուլիան Անդրեևիչ Կուլակովսկու «Տավրիդայի անցյալը. համառոտ պատմական ուրվագիծ» աշխատության մեջ քանդվել են տեղի հողատերերի կողմից քարերի համար։ Այնուհետև եկեղեցու ուսումնասիրության մի քանի փորձեր են եղել արդեն 20-րդ դարում։ Մասնավորապես, կան հիշողություններ 1954 թվականին կատարված տեղագրական հետազոտությունների և ճարտարապետներ Ալեքսանդրովայի ու Բիկովայի կողմից հուշարձանի սխեմատիկ չափագրումների մասին 1958 թվականին։ Ավելի մանրամասն ուսումնասիրություններ ժամանակին կատարել է ճարտարապետության պատմաբան Հովհաննես Խալփախչյանը, սակայն արդյունքները մինչ օրս ամբողջությամբ չեն հրապարակվել։ Տաճարի գավթի առանձնահատկությունները և հայկական եկեղեցիների ճարտարապետության մասին ընդհանուր պատկերացումները գիտնականն արտացոլել է իր «Տվյալներ Կաֆայում անհայտ հայկական վանքի մասին» հոդվածում՝ օգտագործելով Սուրբ Հովհաննես վանքի անունը[1]։
Ճարտարապետական հուշարձանի առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Սարգիս եկեղեցու շենքը միանավ դահլիճային եկեղեցի է՝ ներսից և դրսից կիսաշրջանաձև խորանի մասով (աբսիդով), որը դուրս է բազիլիկի սահմաններից։ Շինությունն ունի գմբեթավոր առաստաղ՝ միմյանցից անհավասար բաժանված երեք սլաքաձև կամարներով, որոնց պահվել են սլաքաձև եզրագծով փորագրված բարձակները։ Եկեղեցու պատերը կառուցվել են կրաքարից և ավազաքարից՝ կրաշաղախով։ Եկեղեցու անկյունները քարաշեն են։ Եկեղեցու լուսավորությունն ապահովվել է երկայնքով տեղադրված 2 պատուհաններից՝ արևմտյան պատի կենտրոնում գտնվող մեծ ուղղանկյուն պատուհանից և խորանի մեջտեղում գտնվող երկարավուն կամարակապ պատուհանից։ Տաճարում կան հինգ խորշեր, որոնցից երկուսը գտնվում են խորանի մասում (վիմեր), իսկ երեքը՝ սրահում։ Շինության մակերեսը կազմում է մոտ 50 ք. մ Տաճարի երկարությունը արտաքին ուրվագծի ��րկայնքով 1,8 մ է՝ առանց ելուստի, իսկ խորանով՝ 14,7 մ։ Լայնությունը՝ 7 մ, պահպանված պատերի բարձրությունը՝ 4,2 - 4,25 մ։ Եկեղեցու չափերը մեջտեղից՝ երկարությունը՝ 12,05 մ, լայնությունը՝ 5,05 մ, խորանի շառավիղը՝ 1,8 մ։
1974 թվականի հուլիսի 11-ին Ղրիմի մարզի Բելոգորսկի շրջգործկոմի թիվ 261 որոշմամբ տաճարի տարածքը վերցվել է պահպանության տակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ДАННЫЕ О НЕИЗВЕСТНОМ АРМЯНСКОМ МОНАСТЫРЕ В КАФЕ Доктор архитектуры А. X. ХАЛПАХЧЬЯН (Москва).
- В. А. Захаров «Памятники армянской культуры Бклогорского района Автономной Республиуи Крым». — г. Белогорск
- «Прошлое Тавриды: Краткий исторический очерк» (Киев, 1906; 2-е изд., доп. — Киев, 1914), разд. XVII