Jump to content

Սուրբ Հակոբ եկեղեցի (Հացիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հակոբ եկեղեցի (Հացիկ)


ՏեղադրությունՀայաստան Հայաստան Շիրակի մարզ, Հացիկ
ԱշխարհԱյրարատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Պատմական երկիրՄեծ Հայք Մեծ Հայք
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Կարգավիճակկիսավեր
Ժառանգության կարգավիճակումՏեղական նշանակություն ունեցող պատմամշակութային հուշարձան
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ1890
Սուրբ Հակոբ եկեղեցի (Հացիկ) (Հայաստան)##
Սուրբ Հակոբ եկեղեցի (Հացիկ) (Հայաստան)
Սուրբ Հակոբ եկեղեցի (Հացիկ) (Շիրակի մարզ)##
Սուրբ Հակոբ եկեղեցի (Հացիկ) (Շիրակի մարզ)
40°50′31″ հս․ լ. 43°52′36″ ավ. ե.HGЯO
Վիքիպահեստում

Սուրբ Հակոբ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող կիսավեր եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Հացիկ գյուղի հյուսիսային եզրին[1]։

Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել է 1890 թվականին, սև սրբատաշ քարերից։ Վերակառուցվել 20-րդ դարում, բայց 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից մեծ վնաս է կրել և գտնվում է կիսավեր վիճակում[2]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է սև սրբատաշ քարերով։ Կանգուն են մնացել միայն պատերը։ Ծածկն ամբողջությամբ փլվել է։ Դուռը բացվում է հարավային կողմից։ Արևելյան խաչթևերում կիսակլոր աբսիդն է՝ հյուսիսային կողմի խորանով և մկրտության ավազանը, իսկ հարավայինն ամբողջությամբ փլված է։ Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է որպես հացահատիկի պահեստ և կինոդահլիճ։ Եկեղեցուց հյուսիս գտնվում է հին գերեզմանատունը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]