Սուրբ Գևորգ եկեղեցի (Մոլիթ)
Սուրբ Գևորգ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Մոլիթ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 19-րդ դար |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 19-րդ դար |
9,38 մետր | |
Երկարություն | 14,2 մետր |
Լայնություն | 9,38 մետր |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ եկեղեցի[1][2], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Բորժոմի շրջանում, Բորժոմի քաղաքից 64 կմ հարավ, Թրիալեթի լեռնաշղթայի հարավային լանջի, Մոլիթն հայաբնակ գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։
Ըստ Վրաստանի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Իմերեթի թեմի կոնսիստորիայի ֆոնդի արխիվներում պահպանված տեղեկությունների, Մոլիթի Սուրբ Գևորգ եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 60-ականներին։ Եկեղեցին իսկզբանե եղել է քարաշեն կառույց։
Եկեղեցին բավականին տուժել է 1899 թվականի դեկտեմբերի 19-ի երկրաշարժի ժամանակ։
Սուրբ Գևորգ եկեղեցին եղել է միանավ բազիլիկ կառույց, կառուցված է սրպատաշ տուֆից։ Եկեղեցու արտաքին չափերն էն (14.2 x 9.38) մետր, ունի մեկ մուտք արևմտյան կողմից, իսկ հյուսիսաին և հարավային պատերին ունի երկու կիսաշրջաձև պատուհաններ։
Եկեղեցին ունեցել է 368 ծխական։ Եկեղեցին այժմ կանգուն վիճակում է։
19-րդ դարի 60-70-ական թվականները եկեղեցու հոգևոր կազմը եղել է, քահանաներ՝ Ալեքսանդր քհն. Սիմոնյանցը և ալուստ քհն. Տեր-Գալուստյանցը։
Բացի Սուրբ Գևորգ եկեղեցուց, գյուղն ունեցել է նաև մեկ այլ եկեղեցի և միջնադարյան մատուռ։ Մատուռը գտնվել է գյուղի հյուսիսային կողմում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Aleks_El_Dia. «ՄՈԼԻԹ - ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Սուրբ Գևորգ եկեղեցի (Մոլիթ), էջ 402» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.