Jump to content

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Խաչիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Խաչիկ գյուղի եկեղեցին
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Վայոց ձորի մարզ, Խաչիկ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՎայոց ձորի թեմ
Հոգևոր կարգավիճակգործող
Ներկա վիճակԿանգուն
Կազմված էԽաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար և Խաչքար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճԵռանավ բազիլիկ

Խաչիկի Սուրբ Աստվածածին եկեղեցի, եկեղեցի Հայաստանի Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում։ Թվագրվում է 1681 թվական։ Ընդգրկված է Խաչիկի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում։ Թվագրվում է 1681 թվականին։ Վերականգնվել է 1888 թվականին։ Այն կառուցել է վարպետ Ուստա Բադամը։ Կառուցվել է համայնքի միջոցներով։ Առաջին ծիսակատարությունը կատարվել է 1901 թվականին։

Եկեղեցին ունեցել է գմբեթ, զանգ, սակայն 1940 թվականին կայծակը շանթահարել ու ավերել է այն։ 1960 թվականին եկեղեցու տանիքը թիթեղապատվել է, վերաշինվել է գմբեթը, սակայն եղանակային պայմանների պատճառով այն նորից քանդվել է։ Եկեղեցու խաչը օրհնվել և տեղադրվել է 2015 թվականի հոկտեմբերին[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Օծվեց Խաչիկ համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցու գմբեթի խաչը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.