Jump to content

Սուդանական դինար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուդանական դինար
1992-2007 թվականների ընթացքում Սուդանի արժույթ Խմբագրել Wikidata
հնացած տարադրամ, դինար Խմբագրել Wikidata
ԵրկիրՍուդան Խմբագրել Wikidata
ԹողարկողՍուդանի կենտրոնական բանկ Խմբագրել Wikidata
ՀաջորդողՍուդանի ֆունտ Խմբագրել Wikidata
Սկսած1992 Խմբագրել Wikidata
Ավարտված2007 Խմբագրել Wikidata

Դինար, Սուդանի արժույթը 1992-2007 թվականների ընթացքում։ Նրա ISO 4217 եղել է «SDD», սակայն այն պաշտոնական ենթամիավորներ չի ունեցել։ Այն փոխարինել է սուդանական առաջին ֆունտին, սակայն իր հերթին փոխարինվել է սուդանական երկրորդ ֆունտով։

Դինարը փոխարինել է սուդանական առաջին ֆունտին (SDP) 1992 թվականի հունիսի 8-ին՝ 1 SD= £S.10 փոխարժեքով։ 2007 թվականի հունվարի 10-ին սուդանական երկրորդ ֆունտն է ներկայացվել՝ 1 ֆունտ=100 դինար փոխարժեքով։ Ըստ Սուդանի կենտրոնական բանկի՝ դինարը պետք է դադարեր կիրառվել վեցամսյա անցումային շրջանից հետո։ Իսկ անցումային շրջանում ֆունտը և դինարը պետք է ընդունվեին որպես օրինական արժույթ։ Սուդանի կենտրոնական բանկը սկսել է նոր արժույթը շրջանառել առևտրային բանկերի միջոցով և 2007 թվականին թղթադրամների խմբաքանակ է ուղարկել հարավ[1]։ Սուդանական երկրորդ ֆունտը օրինական արժույթ է դարձել 2007 թվականի հուլիսի 1-ին։

Մետաղադրամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաղադրամները հատվել են ¼, ½, 1, 2, 5, 10, 20 և 50 սուդանական դինար անվանական արժեքներով։ Մետաղադրամների չափերը տարիների ընթացքում փոփոխվել են՝ 2001-2003 թվականների մետաղադրամները ավելի փոքր են եղել, քան 1994-1999 թվականների մետաղադրամները։ Աղբյուրներից մեկի համաձայն[2] երկու մետաղից կազմված 50 և 100 սուդանական դինար անվանական արժեքներով մետաղադրամներ են նախատեսվել, սակայն դրանք չեն թողարկվել՝ պայմանավորվախ երկրորդ ֆունտի ներկայացմամբ։

Թղթադրամները թողարկվել են 5, 10, 25, 50, 100, 200, 500, 1000, 2000 և 5000 սուդանական դինար անվանական արժեքներով։ Ամենափոքր անվանական արժեքով թղթադրամները շրջանառությունից հանվել են 2000 թվականի հունվարի 1-ին այն պատճառաբանությամբ, որ շատ օգտագործված թղթադրամները կարող են հիվանդություններ տարածել[2]։ Հին ֆունտերը շրջանառվե�� են դինարի հետ միասին[2]։

Պատմական փոխարժեքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995-2004 թվականների ընթացքում ԱՄՆ դոլարի համեմատ սուդանական դինարի փոխարժեքները ՝ տես այստեղ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «:: Sudanese Media Center ::». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 Numismatic Dimensions (2005 թ․ մայիս). «Africa - Coins of Sudan». Վերցված է 2006 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]