Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոուլ
|
---|
|
Ոճային հիմքեր | ռիթմ-ն-բլյուզ, գոսպել |
---|
Մշակութային հիմքեր | ռիթմ-ն-բլյուզ |
---|
Ծագման ժամանակ | 1955 |
---|
Ծագման երկիր | ԱՄՆ |
---|
Ենթաժանրեր |
---|
հյուսիսային սոուլ, հարավային սոուլ, դետրոիտ սոուլ, մեմֆիս սոուլ, նյու-օրլեանյան սոուլ, չիկագո սոուլ, ֆիլադելֆյան սոուլ, փսիխոդելիկ սոուլ, կապուտաչյա սոուլ, բրիտանական սոուլ, ժամանակակից սոուլ, Quiet storm |
Հարակից ժանրեր |
---|
սուլ-բլյուզ, սոուլ-ջազ, քանթրի-սոուլ, նեո-սոուլ |
Սոուլ (անգլ.՝ soul - հոգի), երաժշտության հայտնի ժանր, աֆրո-ամերիկյան ծագմամբ, առաջացել է ԱՄՆ-ի հարավային շրջաններում 1950-ական թվականներին։ Բնորոշ է զգացմունքայնությունը, զմայլվածությունը, փոքր-ինչ հուզավառվածությունը, հոգեկան վոկալային ոճը գալիս է ավանդական հոգևոր օրհներգներից և ավետարաններից, ինչպես նաև ջազային, վոկալային իմպրովիզացիայից։
Երաժշտական քննադատները գտնում են, որ սոուլի ամենավաղ վառ օրինակը «I’ve Got a Woman» երգն է, որը ձայնագրվել է 1945 թվականի նոյեմբերի 18-ին Ատլանտայում, Ռեյ Չարլզի կողմից։ Վաղ շրջանի սոուլի մյուս ձայնագրություններից են՝ Ջեյմս Բրաունի «Please Please Please» և Ռեյ Չարլզի «Georgia on My Mind» երգերը։
1960-ական թվականներին սոուլը ավելի քան հայտնի է դառնում։ Այդ ժամանակ բլյուզը և ռիթմ-էնդ-բլյուզը լինելով փոխ առնված և հարմարեցված ռոքնռոլի և բլյուզ-ռոքի սպիտակ կատարողներին, ընկալվում են արդեն միջռասային ժանրում, իսկ աֆրո-ամերիկացիները սկսում են բացահայտել իրենց սոուլ երաժշտության միջոցով[1]։
- Hit the Road Jack (Ռեյ Չարլզ, 1961)
- Bring It On Home to Me (Սեմ Կուկ, 1962)
- A Change Is Gonna Come (Սեմ Կուկ, 1963)
- My Girl (The Temptations, 1964)
- I Put a Spell on You (Նինա Սիմոն, 1965)
- You’ve Lost That Lovin' Feelin' (The Righteous Brothers, 1965)
- It’s a Man’s, Man’s, Man’s World (Ջեյմս Բրաուն, 1966)
- When a Man Loves a Woman (Փերսի Սլեջ, 1966)
- River Deep — Mountain High (Թինա Թերներ, 1966)
- I Heard It Through the Grapevine (Գեյ Մարվին, 1967)
- I Never Loved a Man the Way I Love You (Արետա Ֆրանկլին, 1967)
- Respect (Արետա Ֆրանկլին, 1967)
- (Sittin' on) the Dock of the Bay (Օտիս Ռեդինգ, 1968)
- Chain of Fools (Արետա Ֆրանկլին, 1968)
- My Cherie Amour (Սթիվի Ուանդեր, 1969)
- The Tears of a Clown (Սմոքի Ռոբինսոն, 1970)
- War (Էդվին Սթար, 1970)
- What’s Going On (Մարվին Գեյ, 1971)
- Tupelo Honey (Վան Մորիսոն, 1971)
- Ain't No Sunshine (Բիլ Ուիզերս, 1971)
- The First Time Ever I Saw Your Face (Ռոբերտա Ֆլեկ, 1972)
- Love and Happiness (Էլ Գրին, 1972)
- Living for the City (Սթիվի Ուանդեր, 1973)