Սոնակշի Սինհա
Ծնվել է | հունիսի 2, 1987 (37 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Մումբայ, Հնդկաստան |
Կրթություն | SNDT Women's University? |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի, ֆոտոմոդել և երգչուհի |
Ծնողներ | հայր՝ Shatrughan Sinha?, մայր՝ Poonam Sinha? |
Սոնակշի Սինհա (անգլ.՝ Sonakshi Sinha, հունիսի 2, 1987, Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և մոդել։ Սոնակշին իր դերասանական դեբյուտը կատարեց 2010 թվականին՝ «Անվախը» ֆիլմում, որի համար նա ստացավ Filmfare Award մրցանակ՝ որպես լավագույն դեբյուտային կին դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոնակշի Սինհան ծնվել է դերասանների ընտանիքում։ Հայրը դերասան և քաղաքական գործիչ Շատրուգհան Սինհան է, մայրը՝ դերասանուհի Պունամ Սինհան (կարիերայի սկզբում նրան անվանում էին Կոմալ)։ Բացի նրանից, ընտանիքում կային երկվորյակ եղբայրներ՝ Լավ Սինհա և Քուշ Սինհա։ Սոնակշիի զարմիկը դերասանուհի Պուջա Ռուպարելն է, որը առավել հայտնի է «Սիրահարված արքա» ֆիլմում, որտեղ նա խաղում փոքրիկ երեխայի։
Սոնակշին իր կարիերան սկսել է որպես զգեստների դիզայներ և զգեստներ է պատրաստել «Իմ սիրտը պատկանում է ուրիշին» ֆիլմի համար։ 2009 թվականին նա Հնդկաստանի նորաձևության շաբաթվա շրջանակներում աշխատում էր որպես մոդել։ Չնայած նա դերասանական ընտանիքից էր, Սոնակշին երբեք չի օգտագործել իր հոր անունը։ Նա հաջողությունների հասավ միայն իր իսկ ջանքերի և համառու��յան շնորհիվ։ Սոնակշին երբեք չէր երազում դերասանուհի դառնալ, բայց Հնդկաստանում նորաձևության շաբաթվա ընթացքում Սալման Խանը տեսավ նրան և առաջարկեց նրան «Անվախը» ֆիլմում նկարահանվել։
Մասալա ժանրի մի շարք կոմերցիոն հիթերից հետո Սոնակշիին առաջարկել են մարմնավորել ականավոր բանաստեղծուհի Ամրիտա Պրիտամին՝ ռեժիսոր Ջասմիթ Ռինի կենսագրական ֆիլմի մեջ նկարահանվելու համար[1][2][3]։ Քննադատների և երկրպագուների կողմից բարձր է գնահատվել նրա նախորդ դերը Վիկրամադիտյա Մոտվանի «Ավազակը» ֆիլմում[4]։
2014 թվականին Սոնակշին կատարեց իր առաջին դեբյուտը թամիլական կինոնկարում՝ նկարահանվելով Lingaa մարտաֆիլմում, որում խաղում էր Ռաջնիկանտի հետ[5], իսկ հաջորդում որպես երգչուհի, ձայնագրել է «Aaj Mood Ishqholic Hai» երգը Meet Bros-ի հետ[6][7]։ 2017 թվականին նա խաղաց պակիստանցի լրագրողի Noor ֆիլմում, որը ձախողվեց կինովաճառքում և սպանության մեջ կասկածվող Ittefaq թրիլլերում՝ Սիդհարթ Մալհոտրայի։ 1969 թվականի համանուն ֆիլմի վերամշակմամբ` Ittefaq-ը դարձավ հնդկական ամենաշահութաբեր կինոնկարը նոյեմբերին` հավաքելով շուրջ 300 միլիոն ռուփի[8]։
2018 թվականին թողարկվեց Happy Bhag Jayegi Returns ֆիլմը, որը 2016 թվականին թողարկված համանուն ֆիլմի շարունակությունն է, այստեղ նույնպես Սոնակշին կատարեց իր երգերից մեկը։ Նույն թվականին Դիլջիթ Դոսանջի հետ միասին թողարկվեց Welcome in New-York ֆիլմը, սակայն ֆիլմը տապալվեց կինովաճառքում։ Նա նաև նկարահանվել է Total Dhamaal ֆիլմի համար նախատեսված «Mungda» երաժշտական համարի մեջ, որը դարձավ երգի ռիմեյքը, որի տակ պարել է Հելենը Inkaar ֆիլմում։ Չնայած բուն երգի տարբեր արձագանքներին[9], ֆիլմը կոմերցիոն հաջողություն ունեցավ։ Այժմ Սոնակշին համաձայնել է նկարահանվել «Անվախը 3» ֆիլմում, որը իր դեբյուտային «Անվախը» ֆիլմի տրիքվելն է։ Նկարահանումները սկսվել են 2019 թվականի սկզբներին[10]։
Ֆիլմագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
2010 | Անվախը | Dabangg | Ռաջո |
2012 | Համազգեստի պատիվ | Rowdy Rathore | Նիրաջա |
2012 | Ծաղրածուն | Joker | Մանալի |
2012 | Անհավատալի պատմություն | Oh My God! | կամեո «Go Go Govinda» երգում |
2012 | Սարդարի որդին | Son of Sardaar | Սուկհմիտա |
2012 | Անվախը 2 | Dabangg 2 | Ռաջո Պանդեյ |
2013 | Խիզախը | Himmatwala | կամեո «Thank God It's Friday» երգում |
2013 | Ավազակը | Lootera | Պակհի Ռոյ Չաուդհարի |
2013 | Մի անգամ Մումբայում 2 | Once Upon a Time in Mumbai Dobaara! | Ջասմին |
2013 | Ղեկավար | Boss | կամեո «Party All Night» և «Har Kisi Ko» երգերում |
2013 | Ռաջայի փամփուշտը | Bullett Raja | Միտալի |
2013 | Ռ…Ռաջկումար | R… Rajkumar | Չանդա |
2014 | Զինվորը միշտ ծառայության մեջ է | Holiday | Սաիդա |
2014 | Սև ձի/ Ջեքսոն մարտիկը | Action Jackson | Կհուշի |
2014 | Lingaa(թամիլ.) | Բհարատի | |
2015 | Զայրույթ | Tevar | Ռադհիկա |
2016 | Ակիրա | Akira | Ակիրա |
2016 | Ֆորս 2 | Force 2 | Կամալջիտ Կաուր |
2017 | Noor | Նուր | |
2018 | Welcome to the New York | Ջինալ Պատել | |
2018 | Թափառական | Malang | |
2018 | Yamla Pagla Deewana: Phir Se | ||
2019 | Radhe | ||
2019 | Անվախը 3 | Dabangg 3 | Ռաջո Պանդեյ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Sonakshi Sinha to turn serious with Amrita Pritam biopic». Indian Express (անգլերեն). 2014 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «The biopic saga continues: Now, Sonakshi Sinha as Amrita Pritam?». India Today (անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Sonakshi Sinha Returns to Non-Commercial Genre With Amrita Pritam Biopic» (անգլերեն). NDTV. 2014 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Lootera: a slow pace romantic saga worth watching, say critics». Hindustan Times (անգլերեն). 2013 թ․ հուլիսի 5. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Rajinikanth fascinated by Sonakshi Sinha's work in Tamil debut film 'Lingaa'». The Indian Express (անգլերեն). 2014 թ․ մայիսի 12. Վերցված է 2014 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Shreya Thakur (2015 թ․ դեկտեմբերի 23). «Sonakshi Sinha's badass look in Desi Kalakaar or boho-chic in Aaj Mood Hai Ishqoholic – vote now!». Bollywood Life (անգլերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Sonakshi Sinha turns singer; records her first single». International Business Times (անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Bollywood box-office November 2017: Will Vidya Balan's Tumhari Sulu beat Sonakshi Sinha's Ittefaq this month?». The Indian Express (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Subhash K. Jha (2019 թ․ փետրվարի 7). «Mungda song: Original team blasts Sonakshi Sinha's remix». Deccan Chronicle (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Sonakshi Sinha reveals when 'Dabangg 3' will start shooting». The Times of India (անգլերեն). 2018 թ․ հունվարի 10. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնակշի Սինհա» հոդվածին։ |
|