Սողոմոն Սեյրանյան
Սողոմոն Սեյրանյան | |
---|---|
Ի ծնե անուն | Սողոմոն Գաբրիելի Սեյրանով |
Ծնվել է | 1907[1] |
Մահացել է | 1974[1] |
Ժանրեր | ժողովրդական |
Մասնագիտություն | երաժիշտ |
Գործիքներ | թառ |
Գործունեություն | 1926-1974 |
Պարգևներ |
Սողոմոն Գաբրիելի Սեյրանյան (Սեյրանով) (3 սեպտեմբերի, 1907, Բաքու - 6 մայիսի, 1974, Երևան[2], հայ թառահար։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բաքվում։ Գործիքին տիրապետել է ինքնակրթությամբ։ Որպես կատարող հանդես է եկել 1926 թվականից՝ Ադրբեջանում ժողովրդական գործիքների անսամբլում, ղեկավարել պրոֆեսիոնալ և ինքնագործ անսամբլներ, որպես մենակատար աշխատել է Բաքվի ֆիլհարմոնիայում և ռադիոկոմիտեում։ 1944 թվականից (1956-1959 թվականները ընդմիջումով) ապրել է Երևանում, եղել Հայֆիլհարմոնիայի, ապա ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար։ Սողոմոնի կատարումն աչքի է ընկել վիրտուոզ վարպետությամբ, գործիքի գունային հնարավորությունների գերազանց տիրապետմամբ։ Երկացանկում ունեցել է գործիքային բազմաթիվ պիեսներ և մուղամներ։ 1939 թվականին Մոսկվայում կայացած ժողովրդական գործիքների համամիութենական մրցույթում գրավել է առաջին տեղը։ Մահացել է Երևանում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պատվո նշան» շքանշան
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=4641
- ↑ «Zarkfoundation - Սողոմոն Սեյրանյան». zarkfoundation.com.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 287)։ |