Սոբուզա II
Սոբուզա II | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | հուլիսի 22, 1899[1] |
Ծննդավայր | Զոմբոձե, Շիսելվենի, Էսվատինի |
Վախճանի օր | օգոստոսի 21, 1982[1] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Մբաբանե, Էսվատինի |
Դինաստիա | Դլամինի հարստություն |
Քաղաքացիություն | Էսվատինի |
Հայր | Նգվանե V |
Մայր | Լոմավա Նդվանդվե |
Ամուսին | Նթոմբի և Ձելիվե |
Զավակներ | Մսվատի III, MaNtofombi Dlamini?, Tsandzile Dlamini? և Thumbumuzi Dlamini? |
Պարգևներ | |
Սոբուզա II (հայտնի է նաև Նխոթֆոթջենի (Nkhotfotjeni) անվամբ[2], Մոնա[3], հուլիսի 22, 1899[1], Զոմբոձե, Շիսելվենի, Էսվատինի - օգոստոսի 21, 1982[1], Մբաբանե, Էսվատինի), Սվազիլենդի գերագույն առաջնորդ, այնուհետև՝ արքա։ Ղեկավարել է 82 տարի․ սա մարդկության պատմության մեջ ամենաերկար կառավարումն է (Պեպի II փարավոնի 94 տարվա կառավարումը կասկածի տակ է դրված)[4][5][6]։ Սոբուզան ծնվել է 1899 թվականի հուլսիսի 22-ին Նգվանե V արքայի և նրա կնոջ՝ Լոմավա Նդվանդվեի ընտանիքում։ Նգվանե V-ը վախճանվել է ինկվալայի արարողության ժամանակ, երբ Սոբուզեն ընդամենը 4 ամսական էր, և վերջինս հայտարարվում է նոր գերագույն առաջնորդ, իսկ նրա խնամակալները մինչև 1921 թվականը տատիկն էր՝ Լաբոտսիբենի Մդլուլին[7] և քեռին՝ Մալունգեն[8]։ Սոբուզեի օրոք Սվազիլենդն անկախություն ստացավ, որի արդյունքում Սոբուզան փոխեց տիտղոսը՝ երկրի արքայի։ Նրա ժառանգորդը դարձավ Նտֆոմբի Տֆվալիի որդին՝ Մսվատի III-ը, որը թագադրվեց 1986 թվականին։
Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոբուզա արքան ծնվել է 1899 թվականի հուլիսի 22-ին Զոմբոձեում[9] և 4 ամսականում դարձել գերագույն առաջնորդ[7]։ Թագադրումից առաջ՝ 22 տարեկանում Սոբուզան կրթություն է ստացել Սվազիլենդի ազգային դպրոցում և ՀԱՀ-ի Արևելյան Կապ նահանգի Լավդեյլի ինստիտուտում[9]։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոբուզայի ինքնուրույն կառավարումը տևեց ավելի քան 60 տարի, որի ժամանակ՝ 1968 թվականին, Սվազիլենդն անկախացավ Մեծ Բրիտանիայից, որից հետո Սոբուզան դարձավ երկրի արքան[7]։ Կառավարման սկզբում Սոբուզան զբաղվում էր հեողերի բաժնեհատմամբ 1907 թվականի բրիտանական օրենքների համաձայն․ նա գլխավորեց Գեորգ V արքայի մոտ՝ Լոնդոն գնացող պատվիրակությունը և նրան հանձնեց հանրագիր՝ Սվազիլենդի ժողովրդին հողերը վերադարձնելու մասին[10]։ 1929 թվականին նա դիմեց Մեծ Բրիտանիայի գաղտնի խորհուրդ՝ բաժնեհատումը վերանայելու խնդրանքով, սակայն նրան մերժեցին, քանի որ օտարերկրյա իրավասությունների մասին օրենքը պրոտեկտորատի վարչակազմի գործողությունները Բրիտանիայի դատական իշխանությունից դուրս էր համարում[9]։
Սոբուզայի դերը գաղութացման ժամանակաշրջանում երկրի կառավարման մեջ արարողակարգային էր, սակայն նա ազդեցիկ մարդ էր և դիտվում էր որպես իր ժողովրդի առաջնորդ[9]։ 1953 թվականին նա մասնակցեց Ելիզավետա II-ի թագադրմանը[11]։
1960-ական թվականների սկզբին Սոբուզան կարևոր դեր խաղաց 1968 թվականին երկրի անկախացման գորրծում։ Նա բողոքարկեց վեսթմինսթերյան համակարգի հետգաղութային սահմանադրությունը, որն առաջարկվել էր բրիտանական կառավարության կողմից, որով նա պետք է դառնար սահմանադրական միապետ։ Դրանից հետո նա ստեղծեց «Իմբոկոդվո ազգային շարժում» կուսակցությունը, որը 1967 թվականի ընտրություններում զբաղեցրեց երկրի պառլամենտի բոլոր աթոռները[9]։ Մեծ Բրիտանիան նրան թագավոր ճանաչեց 1967 թվականին, երբ Սվազիլենդին տրվեց ինքնակառավարման իրավունք։ 1968 թվականի սեպտեմբերի 6-ին անկախություն հռչակելուց հետո Սոբուզան, բողոքարկելով տնտեսության և հասարակության ուղիղ կառավարման ավանդույթը, փոխեց սահմանադրությունը, ցրեց պառլամենտը և 1973 թվականի ապրիլի 12-ին դարձավ բացարձակ միապետ[7][9]։ 1978 թվականին նոր սահմանադրություն երևան եկավ, որով վերադարձ էր կատարվում ցեղային ավանդույթների՝ ներառյալ 80 մարդուց բաղկացած քվեարկողների կոլեգիայի ձևավորումը, որոնց ընտրում են 40 շրջանների անդամները։ Սոբուզայի կառավարման ժամանակ երկրի տնտեսությունը զարգացավ[9]։
Ծերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոբուզան տոնեց ադամանդե հոբելյանը 1981 թվականին․ այդ ժամանակ նա արդեն վերականգնել էր միապետի դերը որպես իշխանության գլուխ, որը կայացնում էր բոլոր որոշումները[9]։ 1980-ական թվականների սկզբին Սոբուզան փորձում էր վերահսկողություն սահմանել Կանգվանե բանտուստանի վրա՝ փորձելով միավորել բոլոր սվազիներին, որոնք տարանջատվել էին սահմաններով, սակայն դա նրան չհաջողվեց։ Սոբուզա II-ը մահացել է 1982 թվականի օգոստոսի 21-ին Լոբամբեի պալատում՝ 83 տարեկան հասակում։
Սոբուզան կառավարել է 82 տարի և 254 օր, որով նա ամենաերկարատև կառավարիչն է պատմության մեջ։ Միակ 2 միապետները, որոնց կառավարումը հնարավոր է ավելի երկար տևած լիներ, Հին Եգիպտոսի Պիոպի II փարավոնը և կոգուրյո Տխեջոխոն էր, սակայն նրանց կառավարման վերաբերյալ հավաստի աղբյուրներ չկան։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոբուզան շարունակեց մի քանի կանանց հետ ամուսնանալու սովորույթը․ նա ուներ 70 կին, որոնցից 210 երեխա ծնվեց 1920-1970 թվականներին։ 2000 թվականի տվյալներով նրանցից 97-ը կենդանի էին։ Երբ Սոբուզան մահացավ, ուներ ավելի քան հազար թոռ[12]։
Մահվանից հետո նրա կողմից ժամանակավոր կառավարիչներ նշանակվեցին արքայազն Սոզիսա Դլամինին և թագուհի Ձելիվեն, սակայն իշխանության համար պայքարի արդյունքում Սոզիսային փոխարինեց թագուհի Նտֆոմբին, որը կառավարում էր իր որդու՝ արքայազն Մսվատի III-ի հետ, որը թագադրվեց 1986 թվականին։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոբուզա II թագավորի արքայական մեծ վարպետ շքանշան, 1975
- Բրիտանական կայսրության ասպետի շքանշան, 1966[13][14][15]
- Օլիվեր Թամբոյի կոմպանիոնների շքանշանակակիր (հետմահու, 2006)[16]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ Cahoon, Ben. «Swaziland». World Statesmen.org. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ SNTC. «CULTURAL RESOURCES: King Sobhuza II». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Sobhuza II». Student Encyclopedia Britannica.
- ↑ McWhirter N. The Guinness Book of Records. — Guinness Superlatives, 1983. — С. 342.
- ↑ «World's Longest Reigning Monarch Dies». The History Channel Australia. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Burke's Royal Families of the World, Volume II. London: Burke's Peerage Ltd. 1980. էջեր 214, 217–218, 270–271, 320. ISBN 0-85011-029-7.
- ↑ Platter, John (1979 թ․ օգոստոսի 13). «Long Live the King: Sobhuza II of Swaziland Looks Back on 80 Years and 100 Wives». People.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 Spence, J. E. «Sobhuza II (1899–1982) rev. Oxford Dictionary of National Biography». Oxford University Press. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Gale Encylcopedia. «Sobhuza II». Answers. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Google Books. Sobhuza II. Emmanuel Kwaku Akyeampong, Henry Louis Gates. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
{{cite book}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ Swaziland National Trust Commission. «Succession In Swazi Kingship». Sntc.org.sz. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Viewing Page 24 of Issue 43854». London-gazette.co.uk. 1965 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Viewing Page 2796 of Issue 38929». London-gazette.co.uk. 1950 թ․ հունիսի 2. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Viewing Page 3096 of Issue 34396». London-gazette.co.uk. 1937 թ․ մայիսի 11. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ The Presidency. «The Order of the Companions of O.R. Tambo». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սոբուզա II կատեգորիայում։ |