Jump to content

Սմբատ Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սմբատ Ավանեսի Մկրտչյան
դեկտեմբերի 12, 1914 - հունիսի 26, 1970
ԾննդավայրՏաթև, Գորիս
Մահվան վայրԳորիս
Ծառայության տարիներ1941 - 1944
ԿոչումԱվիաէսկադրիլիայի հրամանատարի տեղակալ
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան

Սմբատ Ավանեսի Մկրտչյան (դեկտեմբերի 12, 1914, Տաթև[1], Գորիս-հունիսի 26, 1970, Գորիս), Հայրենական մեծ պատերազմի մասնակից, օդաչու, ավիաէսկադրիլիայի հրամանատարի տեղակալ, կատարել է 400-ից ավելի մարտական թռիչք։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմբատ Մկրտչյանը ծնվել է 1914 թվականին Գորիսի Տաթև գյուղում։ Մեկ տարեկանում զրկվել է հորից և մոր հետ տեղափոխվել է Գորիս։ Մի քանի տարի անց Սմբատը տեղափոխվել է Բաքու, սովորել դպրոցում և Բաքվի Լենինի անվան արհեստագործական ուսումնարանում։ 1931-1935 թվականներին աշխատել է «Բաքվի աշխատավոր» գործարանում՝ որպես ատաղձագործ։ 1935 թվականին զորակոչվել է կարմիր բանակ և երկո�� տարի եղել է Լուգանսկի ռազմական ավիացիայի օդաչուների դպրոցի կուրսանտ։ Ծառայել է Անդրկովկասյան ռազմական օկրուգի տարբեր զորամասերում, եղել է Երևանի կապի 16-րդ առանձին ավիացիոն էսկադրիլիայի կրտսեր օդաչու (1938), Երևանի ռազմաօդային ջոկատի օդաչուներ վերապատրաստող հրամանատար (1939), Լենինական քաղաքի 45-րդ բանակի ջոկի հրամանատար (1941)։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Սմբատ Մկրտչյանին ուղարկում են Ղրիմի ճակատ, եղել է ավիաջոկատի, հետագայում` ավիաէսկադրիլիայի հրամանատարի տեղակալ, կատարել է 400-ից ավելի մարտական թռիչք։

Պատերազմից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին Սմբատ Մկրտչյանը զորացրվել է բանակից և վերադարձել Գորիս։ 1947-1950 թվականներին աշխատել է Գորիսի մեխանիկական գործարանում, 1951 թվականից մինչև 1962 թվականը եղել է Գորիսի սեյսմիկ կայանի լաբորանտ, 1962 թվականից աշխատել է ՀԽՍՀ քաղաքացիական ավիացիայի համակարգում։ 1965 թվականից մինչև կյանքի վերջը եղել է Եղեգնաձորի օդանավակայանի պետ։

Մահացել է 1970 թվականին։

  • «Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի մեդալ»
  • «Կարմիր դրոշի շքանշան»
  • «Բեռլինի գրավման համար մեդալ»
  • «1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ հաղթանակի համար մեդալ»
  • Կինը՝ Նոյեմ Հայրապետյան
  • Որդիները՝ Էռնեստ Մկրտչյան և Գագիկ Մկրտչյան
  • Դուստրը՝ Մարո Մկրտչյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Զանգեզուր», փետրվարի 22, 1963