Jump to content

Սկրաուպի ռեակցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սկրաուպի ռեակցիա, քինոլինի (III), նրա նմանակների և ածանցյալների սինթեզը անիլինի (I), նրա համապատասխան նմանակների ու ածանցյալների և գլիցերինի փոխազդեցությամբ։ Ռեակցիան իրականացնում են դեհիդրատացնող () և օքսիդացնող (նիտրոբենզոլ և այլն) նյութերի առկայությամբ։ Դեհիդրատացնող խառնուրդի ազդեցությամբ գլիցերինը վեր է ածվում ակրոլեինի (II), որը և մասնակցում է հիմնական ռեակցիային։

Ռեակցիան 1880-ին հայտնաբերել է ավստրիացի քիմիկոս Զդենկո Հանս Սկրաուպը (1850—1910)։ Օգտագործվում է քիմիայի աշխատանոցներում և արդյունաբերության մեջ՝ դեղանյութեր ու ֆոտոս��նսիբիլիզատորներ ստանալու նամար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 446