Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մասիս (այլ կիրառումներ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիս (այլ կիրառումներ)
Սիս, Ալ Խավերիս, Ալ Խուվայրիս, Ալ Հուվայրիթ, Ալ Հուվայրիս, Արարատ Փոքր, Հուայրաս, Հուվայրիս - լեռ (լեռնագագաթ) Հայկական լեռնաշխարհում, Հայկական պար լեռնահամակարգում, նրա արևելյան ծայրակետում, Արաքսի աջ ափին, Մասիսի երկու գագաթներից մեկը։ Բարձրությունը 3925 մ։ Սկսած հին, ավանդական ժամանակներից կոչվում է նաև Սիս։ Անվանվել է նաև Փոքր Արարատ, արաբական աղբյուրներում՝ Ալ Հուվայրիս (Խուվայրիս)։ Ունի հրաբխային ծագում և կառուցվածքով նման է Մեծ Մասիսին։ Վերջինից բաժանված է Անահտական լեռնանցքով[3]։
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 3. — էջ 705. — 4696 p.
- ↑ https://www.peakbagger.com/peak.aspx?pid=18845
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 705 — 992 էջ։
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|