Սիմոն-Պետրոս Լուրդե
Սիմոն-Պետրոս Լուրդե | |
---|---|
Ծնվել է | 1729 Լիոն, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | մարտի 9, 1799 Ֆլորենցիա, Իտալիա |
Մասնագիտություն | գիտնական |
Սիմոն-Պետրոս Լուրդե (1729, Լիոն, Ֆրանսիայի թագավորություն - մարտի 9, 1799, Ֆլորենցիա, Իտալիա), ֆրանսիացի հայագետ, արևելագետ, եբրայերենի և արամեերենի պրոֆեսոր, արևելյան լեզուներով գրքերի արքունի գրաքննիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերեն է սովորել իր ուսուցիչ Վիլֆրուայից։ 1785 թվականին մեկնել է Վենետիկ՝ Մխիթարյանների մոտ հայերենի մեջ կատարելագործվելու։ Մեկ և կես տարի մնացել է Սուրբ Ղազար կղզում, աշակերտել Ստեփանոս Ագոնցին, միաժամանակ զբաղվել գիտական աշխատանքով։ Լուրդեն Աստվածաշունչը հայերենից փոխադրել է լատիներենի (երեք հատոր)՝ եբրայերենի և հունարենի համեմատությամբ ու ծանոթագրություններով։ Հետագայում այն պետք է զետեղվեր Աստվածաշնչի բազմալեզու հրատարակության մեջ։ Կազմել է նաև հայ-ֆրանսերեն բառարան։ Նրա աշխատություններն անտիպ են ձեռագրերը պահվում են Մյունխենի արքունի մատենադարանում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ղազիկյան Ա., Հայկական նոր մատենագիտություն, հ. 1, Վենետիկ, 1912, էջ 1092—95:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 698)։ |