Սիմեոն Ռշտունեցի
Արտաքին տեսք
Սիմեոն Ռշտունեցի |
---|
Սիմեոն Ռշտունեցի (1317 – մ. թ. անհայտ), ուսուցչապետ, հոգևոր գործիչ, գրիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Գլաձորից Հերմոնի վանք տեղափոխված համալսարանում, աշակերտել Գրիգոր Րաբունապետին և Սարգիս Րաբունապետին։ Հաստատվել է Մոկաց սարի Սուրբ Գևորգ վանքում, եղել տեղի դպրոցի ուսուցչապետը։
Մեզ են հասել Սիմեոն Ռշտունեցու «Լուծմունք սուրբ գրոց Վարդանայ Արեւելցւոյ» (1365, Մատենադարան, ձեռագիր № 341), «Դաւթի լուծմունք ճառից Աստուածաբանի» (1363–70, Վիեննայի Մխիթարյան մատենադարան, ձեռագիր № 317), «Մեկնութիւն թղթոց Պօղոսի» (1377, Երուսաղեմի մատենադարան, ձեռագիր № 345) ձեռագրերը. ընդօրինակվել են հիմնականում ուսումնագիտական նպատակով օգտագործելու համար։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաթևոսյան Ա., Մոկաց սարի Սբ Գևորգ վանքի գրչության կենտրոնը XIV–XV դարերում, «ԲՄ», № 6, 1962։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |