Jump to content

Սեցեսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սեցեսիա (լատին․՝ secessio «մեկնում», ծագում է secedo «գնում եմ/մեկնում եմ» բառից), պետության (որպես կանոն դաշնային) տարածքային որևէ մասի դուրս գալը այդ երկրի կազմից։ Սեցեսիան հանդիսանում է անջատվողականության արդյունքը։ Սեցեսիան բռնակցման (անեքսիայի) ճիշտ հակառակ հասկացությունն է։ «Սեցեսիա» եզրը ժամանակակից իմաստով առաջացել է ԱՄՆ անկախության պատերազմի տարիներին։

Սեցեսիայի իրավունքը իրավական տեսանկյունից կարող է ճանաչվել այն պետության կողմից, որի կազմից տվյալ տարածքային մասը դուրս է գալիս (օրինակ, ԽՍՀՄ 1924, 1936 և 1977 թվականների սահմանադրությունների համաձայն) և հակառակը՝ չճանաչվել (օրինակ, ՀՍՖՀ սահմանադրությունը)։ Երկրորդ դեպքում սեցեսիայի փորձերի ժամանակ առաջանում է տարածքային ամբողջականության իրավունք և ինքնորոշման իրավունքի տվյալ դեպքի վերաբերյալ կիրառելիության իրավական հարցը։