Սեր և ուրիշ դեղամիջոցներ
Սեր և ուրիշ դեղամիջոցներ անգլ.՝ Love and Other Drugs | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն, էրոտիկ ֆիլմ և դրամա |
Թվական | հունվարի 13, 2011[1] և 2010 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Էդուարդ Ցվիկ |
Պրոդյուսեր | Մարշալ Հերսկովից, Էդուարդ Ցվիկ և Սքոթ Սթուբեր |
Սցենարի հեղինակ | Էդուարդ Ցվիկ, Մարշալ Հերսկովից և Չարլզ Ռենդոլֆ[2] |
Դերակատարներ | Ջեյք Ջիլենհոլ, Էն Հեթուեյ, Օլիվեր Փլեթ, Հենք Ազարիա, Ջոշ Գադ, Գաբրիել Մահթ, Ջուդի Գրիր, Ջիլ Քլեյբերգ, Ջորջ Սիգալ, Քեթրին Վիննիկ, Ջեյմի Ալեքսանդր, Իան Հարդինգ, Nikki DeLoach?, Սքոթ Քոեն, Նատալի Գոլդ[2], Kate Jennings Grant?[2], Մայքլ Չեռնուս[2], Փիթեր Ֆրիդման[2], Vanessa Aspillaga?[2], Constance Brenneman?[2] և Քիմբերլի Սքոթ |
Օպերատոր | Steven Fierberg? |
Երաժշտություն | Զեյմս Նյուտոն Հովարդ |
Մոնտաժ | Սթիվեն Ռոզենբլում |
Պատմվածքի վայր | Չիկագո |
Նկարահանման վայր | Փիթսբուրգ |
Կինոընկերություն | 20th Century Studios, Regency Enterprises, Սքոթ Սթուբեր և Bedford Falls Productions |
Տևողություն | 112 րոպե |
Բյուջե | 30 մլն $[3] |
Շահույթ | 102 820 008 $[4][5] |
«Սեր և ուրիշ դեղամիջոցներ» (անգլ.՝ Love and Other Drugs), 2010 թվականի ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, որ ստեղծվել է Ջեյմի Ռեյդիի Hard Sell: The Evolution of a Viagra Salesman գիտահանրամատչելի ինքնակենսագրական[6] գրքի հիման վրա[7]։
Միացյալ Նահանգներում և Կանադայում ֆիլմը վարձույթի է հանվել 2010 թվականի նոյեմբերի 24-ին՝ արժանանալով քննադատների խառը արձագանքներին և հավաքելով 103 մլն դոլար։
Ֆիլմին տրվել է R վարկանիշ (17 տարեկանից փոքր դեռահասները կարող են դիտել միայն ծնողներից առնվազն մեկի կամ օրինական ներկայացուցչի ուղեկցությամբ), սեռական բնույթի տեսարանների, մերկության և ոչ ցենզուարյին արտահայտությունների համար[8]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմի Ռենդելը (Ջեյք Ջիլենհոլ) վաճառող է կենցաղային տեխնիկա խանութում, սակայն գործընկերուհու հետ սեքսից հետո կորցնում է նաև այդ աշխատանքը։ Նրա կրտսեր եղբայրը, որ գործարար է, խորհուրդ է տալիս դառնալ դեղամիջոցների վաճառքի գծով կոմերցիոն գործակալ։
Ջեյմին մասնակցում է դասընթացների Պֆայզեր ընկերությունում և սկսում բժիշկներին համոզել, որ նրանք հաճախորդներին նշանակեն «Զոլոֆտ», ոչ թե «Պրոզակ»։ Տալով $1000 կաշառք՝ նա դառնում է բժիշկ Ստենի ստվերը և փորձում ուսումնասիրել հիվանդանոցային առօրյան ներսից։ Բժշկական ընդունելություններից մեկի ժամանակ նա ծանոթանում է Մեգիի հետ (Էն Հեթուեյ)։ Վերջինս գեղեցկուհի է, որ տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ և բժշկի է դիմել դեպրեսիայի պատճառով։
Մեգին հեշտությամբ համաձայնում է Ջեյմիի հետ սեքսով զբաղվել, թվում է՝ նա ապրում է թեթև, մեկ օրով։ Իրականում Մեգին հուսահատորեն սեր է որոնում, իսկական սեր, բայց անբուժելի հիվանդության պատճառով նրա անձնական կյանքը չի դասավորվում։ Ջեյմիի այն հարցը, թե ինչու է նա բաժանվել իր ընկերոջից, վիրավորում է Մեգիին, և նա լռում է։ Հարցի պատասխանը Ջեյմին ստանում է Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների ակումբում, ուր Մեգին մի անգամ հրավիրում է նրան։ «Ես սիրում եմ իմ կնոջը, բայց դու ավելի լավ է փնտրես նոր կնոջ։ Ես չէի ուզենա անցնել այս ամենի միջով երկրորդ անգամ»,– ասում է նրան ակումբի այցելուներից մեկը։ Ջեյմին փորձում է բուժել Մեգիին, տանում է նրան բժիշկների մոտ։ Սկզբում Մեգին ենթարկվում է, բայց հետո ասում է, որ բավական է։ Նրա հիվանդության համար դեղամիջոց չկա, ապագայում սպասվում է միայն վիճակի վատթարացում։ Նա Ջեյմիին առաջարկում է միայն սիրել իրեն։ Ջեյմին համաձայն չէ։ Մեգին Ջեյմիի մեջ չի տեսնում սեր, այլ միայն եսասիրություն, և նրանք բաժանվում են։
Ջեյմին հրավիրվում է աշխատելու Չիկագոյում։ Ջեյմին իր տնօրենին՝ Բրյուս Ջեքսոնին, հարցնում է, թե նա ինչու չի գնում Չիկագո, և վերջինս պատասխանում է, թե փողն ամենակարևորը չէ կյանքում։ Բրյուսին դուր է գալիս հանգիստ կյանքը փոքր քաղաքում՝ փոքր տանը, այնպիսի կյանքը, որն ինքը վարում է։
Իրերը հավաքելիս Ջեյմին դիտում է Մեգիի հետ իր զրույցի տեսաձայնագրությունը։ Հանկարծ նա հասկանում է, որ Մեգին իրեն պետք է այնպիսին, ինչպիսին կա։ Նրան պետք է, որ իրեն սիրեն ու հոգ տանեն իր մասին։ Ջեյմին չի գնում Չիկագո և մնում է Մեգիի հետ։ Նա համարում է, որ գտել է իր կյանքի իմաստը, և նրանք միասին պետք է երջանիկ լինեն։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեյք Ջիլենհոլ – Ջեյմի
- Էն Հեթուեյ – Մեգի
- Ջոշ Գադ – Ջոշ Ռենդել, Ջեյմիի կրտսեր եղբայրը
- Հենք Ազարիա – բժիշկ Ստեն Նայթ
- Ջուդի Գրիր – Սինդի
- Գեբրիել Մախթ – Թրեյ Հանիգան, Ջեյմիի մրցակիցը, Մեգիի նախկին ընկերը
- Օլիվեր Պլատ – Բրյուս Ջեքսոն, Ջեյմիի տնօրենը, որ երազում է տեղափոխվել առևտրի տեսանկյունից ավելի հեռանկարային Չիկագո
- Ջորջ Սիգալ – բժիշկ Ջեյմս Ռենդել
- Ջիլ Քլեյբերգ – Նենսի Ռենդել
- Քեթրին Վիննիկ – Լիզա
- Ջեյմի Ալեքսանդր – Քերոլ
- Նիքի Դելոաչ – Քրիստի
- Սքոթ Քոեն – Թեդ Գոլշտեյն
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի հիմնական նկարահանումներն սկսվել են ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում 2009 թվականի սեպտեմբերի 21-ին[9]։ Քաղաքն ընտրվել է իր մթնոլորտի, բժշկական հարուստ պատմության և կինոարտադրության օգտին եղած պետական հարկային խրախուսական ծրագրի պատճառով[10]։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Ներկայացված | Արդյունք |
---|---|---|---|---|
2010 | Satellite Award | Ֆիլմի, կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասան | Ջեյք Ջիլենհոլ Ջեյմի Ռենդելի դերի համար |
Առաջադրված |
Ֆիլմի, կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի | Էն Հեթուեյ Մեգի Մյորդոկի դերի համար |
Հաղթանակ | ||
WAFCA Award | Լավագույն դերասանուհի | Էն Հեթուեյ Մեգի Մյորդոկի դերի համար |
Առաջադրված | |
2011 | Ոսկե գլոբուս | Տղամարդու լավագույն դերակատարում – կատակերգություն կամ մյուզիքլ | Ջեյք Ջիլենհոլ Ջեյմի Ռենդելի դերի համար |
Առաջադրված |
Կնոջ լավագույն դերակատարում – կատակերգություն կամ մյուզիքլ | Էն Հեթուեյ Մեգի Մյորդոկի դերի համար |
Առաջադրված |
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմում օգտագործված երգեր[11][12].
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Կատարող | Տևողություն |
---|---|---|---|---|
1. | «Way Over Yonder in the Minor Key» | Բիլլի Բրեգ | Բիլլի Բրեգ, Wilco |
|
2. | «Show-Biz Blues» | Փիթեր Գրին | Fleetwood Mac | |
3. | «Fidelity» | Ռեգինա Սպեկտոր | Ռեգինա Սպեկտոր | |
4. | «Praise You» | Fatboy Slim, Camille Yarbrough | Fatboy Slim | |
5. | «Heaven Is A Place On Earth» | Rick Nowels, Ellen Shipley | Բելինդա Քարյայլ | |
6. | «Blue Pill» | Stuart Michael Thomas, Steve Krespel | Ստյուարտ Մայքլ Թոմաս, Steve Krespel | |
7. | «A well respected man» | The Kinks | The Kinks |
Երաժշտություն թրեյլերից ու գովազդային հոլովակներից.
- INXS — («Stay With Me) Beautiful Gir»
- Neon Trees — «Animal»
- The Cure — «Just Like Heaven»
- Feeder — «Feeling A Moment»
- OneRepublic — «Secrets»
- Roxy Music — «Love Is The Drug»
- Cameo — «Word Up»
- Smokey Robinson & The Miracles — «The Tracks Of My Tears»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Fritz, Ben (2010 թ․ նոյեմբերի 23). «Movie projector: 'Harry Potter' to rule again as four new movies open, three competing for women». Los Angeles Times. Tribune Company. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին. «Still, 20th Century Fox and Regency Pictures spent only about $30 million to make it, giving them as much chance as their competitors to turn a profit.»
- ↑ «Love and Other Drugs (2010)». Box Office Mojo. Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Love and Other Drugs». The Numbers. Nash Information Services. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Новый фильм Эдварда Цвика обзавелся актерами второго плана
- ↑ Գիրքը amazon.com կայքում
- ↑ Parents Guide for Love and Other Drugs (2010)
- ↑ Jeff Oliver (2009 թ․ նոյեմբերի 17). «Movie crew hanging out at Ringgold High». Valley Independent. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ Barbara Vancheri (2009 թ․ հոկտեմբերի 21). «Pittsburgh addicted to Gyllenhaal's 'Love and Drugs'». Pittsburgh Post-Gazette. Block Communications. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Love and Other Drugs [2010] Soundtrack». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Soundtracks for Love and Other Drugs (2010)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Սեր և ուրիշ դեղամիջոցներ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Love and Other Drugs»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- Love and Other Drugs at The Numbers
- Рецензия в «Новом Взгляде»
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010 դրամա ֆիլմեր
- 2010 ֆիլմեր
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների ռոմանտիկ դրամա ֆիլմեր
- 2010-ականների ռոմանտիկ կինոկատակերգություններ
- 20th Century Fox ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր թմրանյութերի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Չիկագոյում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1996 թվականին
- Dune Entertainment ֆիլմեր