Սերնովոդսկ
Արտաքին տեսք
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերնովոդսկ (այլ կիրառումներ)
Սերնովոդսկ, բալնեոլոգիական առողջարան Չեչնիայի Սունժենսկի շրջանում, Գրոզնիից 50 կմ արևմուտք։
Ամռանը տաք է՝ հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 23°С է, ձմեռը՝ մեղմ, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -4°С է, տարեկան տեղումները՝ 500 մմ։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժիչ միջոցներն են հանքային ջրերը․ «Ծծմբային» աղբյուր.
H2S 0.045 M3.4 (C167 HCO324)/(Na+K)94 Mg4 (լոգանքների համար)։
խմելու համար օգտագործվում է «Սոդային» աղբյուրի ջուրը․
M4.4 (SO448 HCO335 C122)/(Na+K)92 Mg4 T24, 6°С, pH7.4
Բուժվում են հենաշարժական օրգանների, սիրտ-անոթային, նյարդային, մարսողության համակարգերի, գինեկոլոգիական, մաշկային հիվանդություններով տառապողները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 342)։ |