Սերժ Մալումյան
Սերժ Մալումյան | |
---|---|
Ծնվել է | 1921 |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան |
Մահացել է | 1975 |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | Հունաստան |
Մայրենի լեզու | հայերեն |
Սերժ (Պերճ) Մալումյան (ֆր.՝ Berj (Serge) Maloumian, 1921, Աթենք, Հունաստան - 1975, Փարիզ), ֆրանսահայ կինոբեմադրիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1921 թվականին, Աթենքում, մարզիկ և վնասվածքաբան Մկրտիչ Մալումյանի ըն��անիքում։ Վաղ տարիքից բանկվել է Ֆրանսիայում, ավարտել է Սևրի Սամուել Մուրատյան վարժարանը։ Ուսանել է օդուժի դպրոցում, Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայել Շառլ դը Գոլի բանակում։ Արժանացել է «Պատերազմի խաչ» շքանշանին։ Մասնագիտությամբ երաժիշտ՝ 1940-ականներին Սերժ Մալումյանն աշխատել է ջազային երաժշտության բնագավառում, համագործակցել ֆրանսիական ջազի անվանի վարպետներ Ալեքս Կոմբելի, Ջանգո Ռայնահարտի, Անդրե Էքյանի հետ։ 1943 թվականից, ուղղաթիռից կախված, նկարահանել է Ֆրանսիայի զանազան վայրերը։ 1949 թվականին հիմնադրել է «Սերժ Մալումյան պրոդյուկսիոն» կինոընկերությունը։ «Ֆրանսիան երկնքից դիտված» ֆիլմաշարը նրան միջազգային ճանաչման է արժանացրել, այն դիտել են միլիոնավոր հանդեսատեսներ, ստացել է 12 միջազգային մրցանակ «նաև երկու Օսկար», վերանկարահավել է 6600 օրինակ, թարգմանվել է 13 լեզուներով։
Սերժ Մալումյանը ինքնաթիռով 500 և ուղղաթիռով 3000 ժամ է ծախսել՝ նկարահանելու համար իր մեծագույն «սերը»` Ֆրանսիան, որը նրա համոզմամբ` կինոյի աստղերից ամենամեծն է և ամենագեղեցիկը։ 1961 թվականից սկսած, նա շրջան առ շրջան նկարահանել է Ֆրանսիայի ողջ տարածքը՝ թռչելով 10-ից մինչև 4800 մետր բարձրության վրա, հաճախ ուղղաթիռից կախված։
Դատարկության մեջ կախված լինելը հոգնեցուցիչ է, սակայն վերևում ես երջանիկ էի»։ Ես Ֆրանսիայի առաջին արբանյակն եմ։ |
Տասը տարի շարունակ Ֆրանսիան երկնքից նկարահանելու նվիրական իղձը փայփայելուց հետո Սերժ Մալումյանը վերջապես ձեռնամուխ է եղել այդ յուրօրինակ գաղափարն իրականացնելուն՝ սկսելով Բրետո նահանգից։ Ուսումնասիրելով այդ նահանգի պատմությունը և տնտեսությունը՝ չորս ամիս նա նկարահանել է նահանգը «Ալուետ» 2 ուղղաթիռով։ Ֆիլմն առաջինը դիտել են նահանգապետը ևՇառլ դը Գոլը։ Քաջալերված՝ Մալումյանը տարեցտարի ժապավեն է դրոշմել Ֆրանսիայի բոլոր անկյունները։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրը՝ Ժան-Բատիստ Մալումյան
- մայրը՝ Վիկտորիա Շահինյան
- Եղբայրները՝ Նիկ (Միհրան) և Արման Մալումյաններ
Նա ամուսնացած է եղել Քրիստիան անունով մի ֆրանսուհու հետ, որը տիրապետել է հայերենի։ Ունեցել է երեք զավակ՝ Վալերի, Վերոնիկ և Վենսան։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցավոք օդային նկարահանումները քայքայել են նրա առողջությունը, ցրտահարվել են ոտքերը, և 1975 թվականի հունվարին նա վախճանվել է փորամաշկի հիվանդությունից։ Անավարտ է մնացել նրա «Երկնքով առլեցուն սիրտը» շարժանկարը, որ պատմում է երիտասարդ հիփի ամուսինների մասին։ Սերժ Մալումյանը թաղվել է էվր փոքրիկ գյուղում։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արծվի Բախչինյան «Հայերը համաշխարհային կինոյում»
- Serge Maloumian(չաշխատող հղում)
- Սերժ Մալումյանի մասին imdb.com կայքում
- Armand Maloumian, Famille