Jump to content

Սերգեյ Տկաչով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Տկաչով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 19, 1989(1989-05-19)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Boguchar, Վորոնեժի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2007—2008 Ռուսաստան ՖՑՇ-73
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008—2009 Ռուսաստան ՖՑՇ-73 ԼՖԼ
2009—2010 Ռուսաստան Կռիլյա Սովետով 19 (2)
2011—2013 Ուկրաինա Մետալիստ 10 (0)
2012  Ռուսաստան Ուրալ 14 (3)
2012—2013  Ուկրաինա Սևաստոպոլ 13 (8)
2013—2015 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 23 (3)
2015  Ռուսաստան Կուբան 11 (4)
2015 Ռուսաստան Կուբան 16 (3)
2016—2019 Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 8 (0)
2016—2017  Ռուսաստան Կռիլյա Սովետով 20 (2)
2017—2019  Ռուսաստան Արսենալ (Տուլա) 54 (11)
2019—մ.հ. Ռուսաստան Արսենալ (Տուլա) 4 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 14.08.2019:

Սերգեյ Անատոլևիչ Տկաչով (ռուս.՝ Сергей Анатольевич Ткачёв, մայիսի 19, 1989(1989-05-19)[1][2], Boguchar, Վորոնեժի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Արսենալ» ակումբի կիսապաշտպան։

1996-2002 (կամ 2001) թվականներին սովորել է Բոգուչարի միջնակարգ հանրակրթական դպրոցում։ Դրանից հետո տեղափոխվել է Վորոնեժ, խաղացել է ՖՑՇ-73 ֆուտբոլային թիմում։

Տկաչովը «Մետալիստի» կազմում

Ֆուտբոլով սկսել է զբաղվել Վորոնեժի ՖՑՇ-73 ֆուտբոլային ակումբում։ 2009 թվականի ամռանը քսանամյա խաղացողը մասնակցել q դիտումների «Կռիլյա Սովետով» ակումբում, որտեղ էլ հետագայում հանդես է եկել։ Սամարայի երիտասարդական թիմում մի քանի հանդիպում անցկացնելուց հետո Տկաչովն սկսել է ընդգրկվել թիմի հիմնական կազմում։ Ռուսաստանի առաջնությունում նորամուտը կատարել է 2009 թվականի հոկտեմբերի 30-ին 27-րդ տուրի՝ Կազանի «Ռուբին» ակումբի դեմ խաղում՝ դուրս գալով փոխարինման հանդիպման 83-րդ րոպեին[3]։ Ռուսաստանի առաջնությունում առաջին գնդակը խփել է 2010 թվականի մայիսի 10-ին Նովոսիբիրսկի «Սիբիր» ակումբի դեմ խաղում՝ բացելող հաշիվը հանդիպման 6-րդ րոպեին[4]։ 2011 թվականի հունվարին մասնակցել է դիտումների Դոնեցկի «Մետալուրգ» ակումբում[5], բայց եռամյա պայմանագիր է կնքել Խարկովի «Մետալիստ» ակումբի հետ[6]։ «Մետալիստի» կազմում նորամուտը կատարել է 2011 թվականի մարտի 5-ին «Վորսկլայի» դեմ արտագնա խաղում (0:0)[7]. Տկաչովը խաղադաշտ է դուրս եկել հիմնական կազմում, սակայն 61-րդ րոպեին նրան փոխրինել է Մարկո Դևիչը։ 2012 թվականի փետրվարի 14-ին վարձավճարով տեղաոխվել է Եկատերինբուրգի «Ուրալ» ակումբ։ Իրեն լավ դրսևորելով ՖԱԼ գավաթի խաղարկությունում՝ Սերգեյը ամրապնդել է իր տեղը թիմի կազմում և շուտով հաջողությամբ կատարել նորամուտը ՖԱԼ առաջնությունում։ 2012 թվականի մարտի 12-ին «Մորդովիայի» դեմ խաղում աչքի է ընկել խփած գոլով։ 2012 թվականի հուլիսի 12-ին մեկ տարի ժամկետով վարձավճարով տեղափոխվել է «Սևաստոպոլ» ակումբ[8]։

2013 թվականի հունիսի 19-ին Սերգեյ Տկաչովը պաշտոնապես դարձել է Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի ֆուտբոլիստ՝ կնքելով երեք տարվա պայմանագիր։ 2013 թվականի հուլիսի 14-ին կատարել է նորամուտը «Լոկոմոտիվի» կազմում՝ դուրս գալով փոխարինման «Անժիի» դեմ խաղում, որում նա գոլային փոխանցում է կատարել Ռոման Պավլյուչենկոյին՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 2:2: 2013 թվականի սեպտեմբերի 21-ին խփել է իր առաջին գոլը «Լոկոմոտիվի» կազմում՝ Մոսկվայի «Դինամոյի» դեմ խաղում ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 1:3 հօգուտ «երկաթուղայինների»։ 2014 թվականի դեկտեմբերի 30-ին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է «Կուբան» ակումբ[9]։ «Կուբանում» Տկաչովը դարձել է թիմի առաջատարներից մեկը, և 2015 թվականի ամռանը Կրասնոյարսկի թիմը գնել է ֆուտբոլիստի պայմանագիրը։ Սակայն աշխատավարձի ուշացումների պատճառով Տկաչովը 2015 թվականի դեկտեմբերին խզել է պայմանագիրը «Կուբանի» հետ[10]։

2016 թվականի հունվարի 11-ին Սերգեյը Լեոնիդ Սլուցկու հրավերով պայմանագիր է կնքել «ԲԿՄԱ» ակումբի հետ՝ հրաժարվելով տեղափոխվել «Շտուտգարտ» ակումբ[11]։ 2016 թվականի հունվարի 30-ին Տկաչովը կատարել է նորամուտը թիմում՝ մասնակցելով Զագրեբի «Դինամոյի» դեմ ընկերական խաղին (0:0) և խաղադաշտում անցկացնելով 46 րոպե, իսկ ընդմիջման ժամանակ փոխարինվել է։ Առաջին պաշտոնական խաղը «բանակայինների» կազմում Տկաչովն անցկացրել է 2016 թվականի մարտի 6-ին 19-րդ տուրի՝ «Սպարտակ» ակումբի դեմ խաղում, որն ավարտվել է ԲԿՄԱ-ի հաղթանակով (1:0)։ Մինչև 2015/16 մրցաշրջանի ավարտը Տկաչովը պարբերաբար ընդգրկվել է թիմի կազմում՝ խաղալով ինչպես հիմնական կազմում, այնպես էլ դուրս գալով փոխարինման։ 2016 թվականի հունիսի 24-ին վարձավճարով տեղափոխվել է «Կռիլյա Սովետով» ակումբ[12]։

2017/18 մրցաշրջանում վարձավճարով տեղափոխվել է Տուլայի «Արսենալ» ակումբ։ Միոդրագ Բաժովիչի գլխավորությամբ վաստակել է 11 միավոր «գոլ + փոխանցում» համակարգով՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր խաղերում[13]։ Հզոր հեռահար հարվածների համար երկրպագուների կողմից արժանացել է «Ռուս Հալք» մականվանը։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հունիսի 28-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Կռիլյա Սովետով ՌՖՊԼ 2009 3 0 0 0 3 0
2010 16 2 1 0 17 2
Ընդհանուր 19 2 1 0 0 0 20 2
Ուկրաինա Մետալիստ ՈՒԱԼ 2010/11 7 0 2 0 9 0
2011/12 3 0 2 1 1 0 6 1
Ընդհանուր 10 0 4 1 1 0 15 1
  Ռուսաստան Ուրալ ՖԱԼ 2011/12 14 3 0 0 14 3
Ընդհանուր 14 3 0 0 14 3
  Ուկրաինա Սևաստոպոլ Առաջին Լիգա 2012/13 13 8 2 2 15 10
Ընդհանուր 13 8 2 2 15 10
Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) ՌՖՊԼ 2013/14 19 3 0 0 0 0 19 3
2014/15 4 0 2 0 0 0 6 0
Ընդհանուր 23 3 2 0 0 0 25 3
Ռուսաստան Կուբան ՌՖՊԼ   2014/15 11 4 3 0 14 4
2015/16 16 3 1 0 17 3
Ընդհանուր 27 7 4 0 31 7
Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) ՌՖՊԼ 2015/16 8 0 3 0 0 0 11 0
Ընդհանուր 8 0 3 0 11 0
  Ռուսաստան Կռիլյա Սովետով ՌՖՊԼ 2016/17 20 2 1 1 21 3
Ընդհանուր 20 2 1 1 21 3
Ռուսաստան Արսենալ (Տուլա) ՌՖՊԼ   2017/18 28 6 1 0 29 6
  2018/19 26 5 4 0 30 5
2019/20 4 1 0 0 2 0 6 1
Ընդհանուր 58 12 5 0 2 0 65 12
Ամբողջ կարիերա 192 37 22 4 3 0 217 41

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուկրաինա «Մետալիստ»
Ուկրաինա «Սևաստոպոլ»
  • Ուկրինայի առաջին լիգայի հաղթող – 2012/13
Ռուսաստան «Լոկոմոտիվ» (Մոսկվա)
Ռուսաստան «Կուբան»
Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա)
  • Ռուսաստանի առաջնության հաղթող – 2015/16
  • Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2015/16

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Рубин» 4:1 «Крылья Советов» Արխիվացված 2009-11-02 Wayback Machine(ռուս.)
  4. «Сибирь» 4:1 «Крылья Советов» Արխիվացված 2010-05-13 Wayback Machine(ռուս.)
  5. Хомченовский на просмотре в донецком «Металлурге»
  6. «Металлист» подписал двух игроков
  7. «Серая нулёвка в Полтаве» (ռուսերեն). Football.ua. 05.03.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 05.03.2011-ին.
  8. «Севастополь» представил новичков(չաշխատող հղում)
  9. Ткачёв арендован Кубанью
  10. Ткачев может расторгнуть контракт с «Кубанью» по решению Палаты по разрешению споров
  11. Сергей Ткачёв: «Предпочел ЦСКА „Штутгарту“, потому что это великий клуб»
  12. ЦСКА отдал Ткачева в аренду «Крыльям Советов»
  13. Сергей Ткачев - статистика голов и матчей на Sports.ru

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Տկաչով» հոդվածին։