Սերգեյ Էլիսեև
Սերգեյ Էլիսեև | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Նոգինսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Մասնագիտություն | ռազմածովային սպա |
Պարգևներ և մրցանակներ | |
Serhii Yeliseiev Վիքիպահեստում |
Սերգեյ Ստանիսլավովիչ Էլիսեև (ուկրաիներեն՝ Сергій Станіславович Єлісєєв, հոկտեմբերի 24, 1961, Նոգինսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի և ռուս ռազմական գործիչ, փոխծովակալ։ 2014 թվականի հուլիսից Ռուսաստանի ռազմածովային նավատորմի Բալթյան նավատորմի հրամանատարի տեղակալ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1961 թվականի հոկտեմբերի 24-ին Մոսկվայի մարզի Նոգինսկ քաղաքում: 1983 թվականին ավարտել է Կալինինգրադի բարձրագույն ռազմածովային ուսումնարանի հրետանային և զենիթահրթիռային սպառազինության ֆակուլտետը՝ «նավերի սպառազինություն» մասնագիտությամբ[1]: 1983-1993 թվականներին տարբեր պաշտոններում ծառայել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերում[2]:
1993 թվականին անցել է Ուկրաինայի ռազմածովային ուժեր ծառայության: 1999-2001 թվականներին որպես առաջին կարգի կապիտան եղել է «Կոնստանտին Օլշանսկի» դեսանտային նավի հրամանատարը: Ծառայել է Ուկրաինայի ՌԾՈւ նավերում և շտաբներում: 2004 թվականին ավարտել է Ազգային պաշտպանության ակադեմիան: 2010 թվականի օգոստոսին նշանակվել է Ուկրաինայի ՌԾՈւ հրամանատարի առաջին տեղակալ[2], իսկ նույն թվականի նոյեմբերին՝ Սևաստոպոլի կայազորի պետ[3]: 2011 թվականին ղեկավարել է Ուկրաինայի Պ. Ս. Նախիմովի անվան ՌԾՈւ ակադեմիայի պետական քննական հանձնաժողովը[4]:
2011 թվականին եղել է «Խաղաղության նավուղի» ռուս-ուկրաինական համատեղ զորավարժությունների առաջին տեղակալը[5], իսկ հաջ��րդ զորավարժություններում Ելիսեևն արդեն դրանց ղեկավարն էր[6]: 2013 թվականին նա կրկին առաջին տեղակալն էր այդ զորավարժություններում[7]: 2011-2013 թվականներին Սերգեյ Էլիսեևը Սևաստոպոլում Հաղթանակի օրվան և Նավատորմի օրվան նվիրված հանդիսություններին ուկրաինական կողմից շքերթի հրամանատարն էր[8][9][10]:
2014 թվականին՝ Ղրիմի ռուսական բռնակցման ժամանակ, Էլիսեևը զեկուցագիր է գրել ռազմաբժշկական հանձնաժողովին՝ հետագայում նավատորմից ազատվելու համար[11]:
Ղրիմի բռնակցումից հետո անցել է Ռուսաստանի ՌԾՈւ ծառայության, որտեղ 2014 թվականի հուլիսին նշանակվել է Բալթյան նավատորմի հրամանատարի տեղակալ[1]: Վերահսկում է անձնակազմի մարտական պատրաստությունը: 2014 թվականի օգոստոսին Ուկրաինայի ռազմական դատախազությունը Էլիսեևին մեղադրել է պետական դավաճանության և դասալքության մեջ[12]:
Նա Բալթյան նավատորմի հրամանատարության միակ բարձրաստիճան սպան է, որը պահպանել է իր պաշտոնը 2016 թվականին նավատորմի հրամանատար Վիկտոր Կրավչուկի բացասական հիմքերով ազատվելուց և նավատորմի շտաբի սպաների հետագա ազատումից հետո[13]:
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրենիքի առջև ծառայությունների համար» շքանշանի II աստիճանի մեդալ[14]
- «ԽՍՀՄ Զինված ուժերի 70 տարին» մեդալ
- «Անբասիր ծառայության համար» II և III աստիճանի մեդալներ
- «Հաղթանակի օրվա զորահանդեսին մասնակցության համար» մեդալ
- «Գլխավոր ռազմածովային շքերթին մասնակցության համար» մեդալ
- «Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմի 230-ամյակ» հուշանշան (Ռուսաստանի ՌԾՈւ Սևծովյան նավատորմ, 2013 թվական[15])
Ուկրաինայի պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը](զրկվել է 2021 թվականին)
- Բոգդան Խմելնիցկու II և III աստիճանի շքանշաններ[16][17]
- Ուկրաինայի պաշտպանության նախարարության «Քաջություն և պատիվ», «Ուկրաինայի ԶՈւ 10 տարին», «Ուկրաինայի ԶՈւ 15 տարին», «Զինվորական ծառայության վետերան» մեդալներ
- Ուկրաինայի Գլխավոր շտաբի «Փառք և պատիվ» նշան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Бывший вице-адмирал Украины займется подготовкой российских моряков Արխիվացված 2015-08-07 Wayback Machine
- ↑ 2,0 2,1 Морській державі потрібен сучасний флот Արխիվացված 2014-02-22 Wayback Machine
- ↑ Начальником Севастопольского гарнизона назначен вице-адмирал Сергей Елисеев Արխիվացված 2016-10-29 Wayback Machine
- ↑ Выпускник-отличник Академии ВМС начнет офицерскую службу на морском тральщике «Чернигов» Արխիվացված 2015-05-12 Wayback Machine
- ↑ «Фарватер миру-2011» — реклама «нової дружби» України і Росії? Արխիվացված 2018-01-17 Wayback Machine
- ↑ На Чёрном море прошли российско-украинские учения Արխիվացված 2018-01-17 Wayback Machine
- ↑ Командувач ВМС: Навчання Фарватер миру-2013 відбулися за повного взаєморозуміння сторін Արխիվացված 2018-01-17 Wayback Machine
- ↑ ВМС України та ЧФ готуються до святкування Дня Перемоги Արխիվացված 2015-05-03 Wayback Machine
- ↑ День Победы в Севастополе — особый праздник
- ↑ Військові та капелани України і Росії разом святкували День флоту Արխիվացված 2018-01-17 Wayback Machine
- ↑ Ігор Тенюх: Після моєї відставки люди Лєбєдєва повернулися в Збройні сили Արխիվացված 2017-06-27 Wayback Machine
- ↑ Украина обвиняет вице-адмираал ВМФ России Сергея Елисеева в госизмене и дезертирстве Արխիվացված 2015-09-06 Wayback Machine
- ↑ «Балтфлот доверен крымским адмиралам / fontanka.ru». Արխիվացված է օրիգինալից 2021-02-08-ին. Վերցված է 2019-11-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Вице-адмирал Сергей Елисеев на военном параде в Калининграде (2020 год) Արխիվացված 2020-12-23 Wayback Machine / видны медали Российской Федерации
- ↑ В Севастополе подведены итоги российско-украинского учения «Фарватер мира-2013» Արխիվացված 2013-08-23 Wayback Machine
- ↑ «Указ Президента України про відзначення нагородами військовослужбовців Військово-Морських Сил України № 917 від 22.07.1999». zakon.rada.gov.ua. Արխիվացված է օրիգինալից 2021-02-02-ին. Վերցված է 2020-06-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Указ Президента України про відзначення нагородами з нагоди Дня флоту України № 499 від 02.07.2009». zakon.rada.gov.ua. Արխիվացված է օրիգինալից 2021-02-03-ին. Վերցված է 2020-06-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)