Jump to content

Սարսափելի պատմություններ՝ մթության մեջ պատմելու համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարսափելի պատմություններ՝ մթության մեջ պատմելու համար
անգլ.՝ Scary Stories to Tell in the Dark
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ, ֆիլմ ուրվա��անների մասին և գրքերի էկրանավորում
ՀիմքScary Stories to Tell in the Dark?
Թվական2019, օգոստոսի 9, 2019, օգոստոսի 23, 2019, հոկտեմբերի 31, 2019 և նոյեմբերի 28, 2019[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորAndré Øvredal?
ՊրոդյուսերԳիլյերմո դել Տորո, Շոն Դանիել, Jason F. Brown? և J. Miles Dale?
Սցենարի հեղինակԳիլյերմո դել Տորո, Dan Hageman? և Kevin Hageman?
ԴերակատարներՕսթին Աբրամս, Գաբրիել Ռաշ և Դին Նորիս
ՕպերատորՌոման Օսին
ԵրաժշտությունՄարկո Բելտրամի
ՄոնտաժPatrick Larsgaard?
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունCBS Films և Entertainment One
Տևողություն111 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Սարսափելի պատմություններ՝ մթության մեջ պատմելու համար» (անգլ.՝ Scary Stories to Tell in the Dark), ամերիկյան սարսափ ֆիլմ՝ ռեժիսոր Անդրե Օվրեդալի[2][3][4]։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի օգոստոսի 8-ին[5]։

1968 թվականին Ռամոն անունով մի տղա ժամանում է Փենսիլվանիա նահանգի մի փոքրիկ քաղաք։ Նա մեքսիկացու տեսք ունի և այդ պատճառով էլ շերիֆը չի վստահում նրան։ Հելոուինի գիշերը մի երիտասարդ աղջիկ՝ սիրողական գրող Ստելլա Նիկոլսը, և նրա երկու ընկերները՝ Չակ Սթայնբերգը և Օգգի Հիլդերբրանտը, որոշում են վրեժխնդիր լինեն դպրոցական հանցախմբից՝ կռվարար Թոմիի գլխավորությամբ։ Նրանք հանցախմբի անդամներից մեկի մեքենայի մեջ գցում են մի տոպրակ կղանք, որը Թոմին ընդունում է, որպես կոնֆետ։ Հետո թղթի գլանափաթեթներ ու ձվեր են նետում մեքենայի վրա ու փախչում։ Նրանք թաքնվում են Ռամոնի մեքենայում։ Թոմիի խումբը փորձում է նրանց դուրս բերել այդ մեքենայից, սակայն հարևան մեքենաների մարդիկ սուլում են նրանց վրա, ինչից հետո էլ խուլիգանները հեռանում են։

Նրանցից չորսը որոշում են ուսումնասիրել մեծ տեղական ուրվականներով տունը: Տունը պատկանել է հանգուցյալ Սառա Բելոուսին՝ տեղացի արդյունաբերողի դստերին, որը համարվում էր խելագար։ Տան ներսում Ստելլան գտնում է գաղտնի սենյակ և մի գիրք՝ սարսափելի պատմություններով, որոնք պատկանում էին Սառային։ Սենյակներից մեկում Չակը տեսնում է մի տարեց կնոջ՝ շան հետ, բայց հետո նրանք անհետանում են։ Թոմին հետևում և փակում է իր ընկերներին: Ռուֆը՝ Չակի քույրը, որը ժամադրության էր Թոմիի հետ, փորձում է խելքի բերել նրան, բայց վերջինս աղջկան ևս փակում է և հեռանում: Սակայն Սարայի ուրվականը բացում է դուռը, և դեռահասները դուրս են գալիս տնից: Նրանք հայտնաբերում են, որ Ռամոնի մեքենան ջարդել է Թոմին:

Քնելուց առաջ Ստելլան հայտնաբերում է, որ Սառայի գիրքը նոր պատմություն ունի՝ գլխավոր հերոսը Թոմին է։ Այդ ժամանակ Թոմիի մայրը խնդրում է նրան հավի ձվեր տանել, և նա ստիպված է անցնել եգիպտացորենի դաշտով, որտեղ կանգնած է Հարոլդ անունով խրտվիլակը: Այն կենդանանում է և հարձակվում Թոմիի վրա՝ վերածելով նրան խրտվիլակի: Հաջորդ օրը, իմանալով խուլիգանի անհետացման մասին, Ստելլան և Ռամոնը փնտրում են Թոմիին և դաշտում հայտնաբերում են խրտվիլակ նրա հագուստով:

Ստելլան վերադարձնում է Սառայի գիրքը լքված տուն, բայց այն հայտնվում է իր սենյակում: Ստելլան և Ռամոնը ականատես են լինում, թե ինչպես է ինքնուրույն գրվում ևս մեկ պատմություն՝ որտեղ գլխավոր հերոսը Օգին է, ով ռագուի հետ կերել է մեռած մարդու ոտքի մատը: Զույգը փորձում է նախազգուշացնել նրան վտանգի մասին: Օգին թաքնվում է իր սենյակում, բայց նրան հասնում է զայրացած կենդանի դիակը՝ առանց մատի, և քաշում մահճակալի տակ: Օգին անհետանում է՝ թողնելով միայն եղունգների քերծվածքներ հատակին:

Ստելլան, Չակը և Ռեյմոնը հասկանում են, որ իրենք հաջորդն են: Նրանք փորձում են ոչնչացնել գիրքը, սակայն նրանց չի հաջողվում և սկսում են տեղեկություններ փնտրել Սառայի մասին հին թերթերում։ Այդ ընթացքում գրքում հայտնվում է Ռուֆի պատմությունը։ Նրա այտին պզուկ է հայտնվում և արագորեն մեծանում և մեծանում: Երբ Ռուֆը գնում է դպրոցի զուգարան ու նայում հայելու մեջ, բշտիկից սև մազ է հայտնվում, պարզվում է՝ սարդի ոտք է։ Հարյուրավոր սարդեր դուրս են ցատկում պզուկից և ծածկում Ռուֆի մարմինը։ Ընկերները փրկում են նրան սարդերից, սակայն Ռուֆին տեղափոխում են հիվանդանոց։

Չակը պատմում է իր ընկերներին, որ երազում տեսել էր կարմիր սենյակից աղավաղված դեմքով մի գեր կնոջ: Տղաները որոշում են գնալ հոգեբուժարան՝ կարդալու Սառայի մասին գրառումները։ Նրանց ասում են, որ Սառայի գործը գտնվում է արխիվում, որի հապավումը անգլերենում նման է «կարմիր» բառին։ Չակը վախենում է նրանց հետ մտնել «կարմիր սենյակ» և փախչում է։ Ռամոնն ու Ստելլան իմանում են, որ Սառան հոգեբուժարանում խոշտանգումների է ենթարկվել իր իսկ եղբոր կողմից, ով նրա բժիշկն էր, բուժման քողի տակ։ Չակի գործողությունների պատճառով հիվանդանոցում ահազանգ է հնչում և միջանցքներում վառվում կարմիր լույսերը։ Յուրաքանչյուր միջանցքում Չակին դիմավորում է իր երազի գեր կինը։ Նա, ի վերջո, բռնում է նրան, գրկում և ներծծում իր փորի մեջ:

Ստելլային և Ռամոնին ձերբակալում է ոստիկանությունը: Նրանք ամեն ինչ պատմում են շերիֆին, բայց նա չի հավատում նրանց և վերցնում է գիրքը: Նա ասում է, որ Ռամոնը խուսափում է բանակից և փակում է նրանց հարևան խցերում: Ռամոնը պատմում է Ստելլային, որ չի ուզում կռվել Վիետնամում, այն բանից հետո, երբ այնտեղ զոհվել է իր եղբայրը: Այդ ժամանակ շերիֆը տեսնում է, թե ինչպես է գիրքն ինքնուրույն սկսել գրել նոր պատմություն, որի գլխավոր հերոսը Ռամոնն է: Այստեղ շերիֆը տեսնում է, թե ինչպես են ծխնելույզով բաժանմունք ներթափանցում մասնատված մարմնի շարժվող մասերը: Դրանք հավաքվում են հրեշի մեջ, որը սպանում է շերիֆին: Հրեշը մագլցում է ճաղերի միջով դեպի Ռամոնը, բայց զույգին հաջողվում է փախչել: Ստելլան վազում է Սառայի տուն, իսկ Ռամոնը հետ է պահում հրեշին:

Ստելլան հայտնվում է անցյալում և տեսնում է, որ Սառայի հարազատները շատ վատ են վերաբերվում նրան՝ նրա արտաքինի և այն պատճառով, որ նա բոլորին պատմում է, որ քաղաքի երեխաները մահանում են Բելլոուզների գործարանի կողմից աղտոտված ջրից, որի մեջ սնդիկ է ընկել: Ստելլան խոսում է Սարայի ուրվականի հետ և արցունքն աչքերին ասում է նրան, որ նա անմեղ է, և խոստանում է բոլորին ճշմարտությունը պատմել, եթե Սառան դադարեցնի գրքում սարսափելի պատմություններ գրելը: Սառան անհետանում է, իսկ նրա հետ՝ նաև Ռամոնին հարձակվող հրեշը, Ստելլան վերադառնում է մեր ժամանակ:

Գերբնական սարսափներն ավարտվում են։ Ստելլան գիրք է գրում Սառայի պատմության և կատարվածի մասին, սակայն քչերն են հավատում նրան։ Ռամոնին տանում են Վիետնամ, Ստելլան խոստանում է գրել նրան։ Ռուֆը դուրս է գրվում հիվանդանոցից, Չակին և Օգին այդպես էլ չգտնվեցին, բայց Ստելլան երազում է Սառայի գրքի օգնությամբ նրանց հետ բերելու միջոց գտնել[6]։

Դերասան Դեր
Զոե Մարգարետ Կոլետտի Ստելլա Նիկոլս
Մայքլ Գարզա Ռամոն Մորալես
Օսթին Զաջուր Չակ Սթայնբերգ
Գաբրիել Ռաշ Օգգի Հիլդերբրանդ
Դին Նորիս Ռոյ Նիկոլս
Ջիլ Բելոուս շեֆ Թերներ
Լորեյն Թուսեն Լոու Լոու
Նատալի Գանժորն Ռուֆ
Օսթին Աբրամս Թոմմի
Քեթլին Փոլարդ Սառա Բելլոուս
Խավիեր Բոտետ Բութ մատը

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակների և անվանակարգերի ցանկ
Կինոպրեմիա Արարողության ամսաթիվը Կատեգորիա Թեկնածու Արդյունք Այլ․
Ոսկե թրեյլեր 2019 Լավագույն սարսափը «Սարսափելի պատմություններ՝ մթության մեջ պատմելու համար» Անվանակարգում
Սատուրն 26 հոկտեմբեր 2021 Լավագույն սարսափ ֆիլմը «Սարսափելի պատմություններ՝ մթության մեջ պատմելու համար» Անվանակարգում
26 հոկտեմբեր 2021 Լավագույն դիմահարդարում Նորման Կաբրերա, Մայք Էլիզալդ և Մայք Հիլ Անվանակարգում

Շարունակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հնարավոր շարունակությունը զարգացման սկզբնական փուլում է[7][8]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. Guillermo del Toro’s ‘Scary Stories to Tell in The Dark’ Gets a Premiere Date(չաշխատող հղում)
  3. «Guillermo Del Toro and André Øvredal's 'Scary Stories To Tell In The Dark' Gets Summer Release Date». Արխիվացված է օրիգինալից 2019-02-04-ին. Վերցված է 2019-03-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Four TV Spots for André Øvredal's 'Scary Stories to Tell in the Dark'». Արխիվացված է օրիգինալից 2019-02-04-ին. Վերցված է 2019-03-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Fuster, Jeremy (2019-08-06). «Will 'Dora and the Lost City of Gold' Catch the Box Office Crown From 'Hobbs and Shaw'». TheWrap. Արխիվացված է օրիգինալից 2019-08-07-ին. Վերցված է 2019-08-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Страшные истории для рассказа в темноте, 2019». Արխիվացված է օրիգինալից 2020-09-30-ին. Վերցված է 2019-03-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Scary Stories To Tell In The Dark 2 Reportedly In Early Development». Արխիվացված է օրիգինալից 2020-01-28-ին. Վերցված է 2020-02-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Scary Stories To Tell In The Dark 2 Is Reportedly On The Cards». Արխիվացված է օրիգինալից 2020-01-28-ին. Վերցված է 2020-02-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)