Սարիղամիշի ճակատամարտ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարիղամիշի ճակատամարտ (այլ կիրառումներ)
Թվական | դեկտեմբերի 9 (22) — հունվարի 5 (17), 1915 թվական |
---|---|
Մասն է | Առաջին համաշխարհային պատերազմ |
Վայր | Եղեգնիկ |
Արդյունք | Ռուս-հայկական կողմի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Ռուսական կայսրություն Հայաստան Ռուսական կայսրության կազմում | Օսմանյան կայսրություն |
Հրամանատարներ | |
Իլլարիոն Վորոնցով-Դաշկով Նիկոլայ Յուդենիչ Համազասպ Սրվանձտյան Արշակ Գավաֆյան (Քեռի) | Էնվեր փաշա |
Կողմերի ուժեր | |
63.000 | 90.000 |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Եղեգնիկի ճակատամարտը (ռուս.՝ Сражение при Сарыкамыше; թուրքերեն՝ Sarıkamış Muharebesi կամ Sarıkamış Savaşı) Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ռուսական և Օսմանյան կայսրությունների ամենամեծ ռազմական բախումներից է։ Ընթացել է 1914 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թվականի հունվարի 17-ը, որպես Կովկասյան արշավանքի մի մաս։ Ավարտվել է ռուսների հաղթանակով։ Ռուսերը ընտրել էին մի ռազմավարություն, որ զորքերից պահանջում էր լինել շատ շարժուն և ճիշտ պահին լինել ճիշտ տեղում։ Այս մոտեցումը տարածված էր գերմանական և ֆրանսիական մարտավարություններում[2] Օսմանյան զորքերը, որ պատրաստ չէին ձմեռային պայմաններին Ալլահուէկբեր լեռների (Allahüekber Dağları|Allahüekber mountains) մոտ ջախջախվեցին[2]։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանը Կովկասյան ճակատը դիտարկում էր Արևելյան ճակատի նկատմամբ երկրորդական և Արևելյան ճակատը ստանում էր ռուսական ռեսուրսների մեծ մասը։
Ռուսաստանը Կարսի բերդը Թուրքիայից գրավեց Ռուս–Թուրքական պատերազմի ընթացքում 1877 թ. և վախենում էր Կովկասյան արշավանքից, որ ուղղված էր Կարսն ու Բաթումի նավահանգիստը հետ վերցնելուն։ Օսմանյան գեներալական կազմը չնչին էր ռուսականի համեմատ[3]։
Կովկասյան արշավանքը Ռուսական ուժերին ջլատող նպատակ ուներ։ Պլանը համաձայնեցվ��ծ էր Գերմանացի խորհրդատուների հետ, քանի որ հաջողությունը այս տարածաշրջանում, կնշանակեր Ռուսական ուժերի դուրս բերումը Լեհական և Գալիցյան ճակատներից[4]։Գերմանիան աջակցում էր ռեսուրսներով և Օսմանյան 3-րդ բանակը օգտագործվում էր ճակատամարտում[3]։ Կովկասյան արշավանքի անմիջական նպատակն էր հետ վերցնել Արդվինը, Արդահանը, Ղարսը և Բաթումի նավահանգիստը։ Որպես հեռահար նպատակ, Օսմանյան ռազմական նախարար Իսմաիլ Էնվերը հույս ուներ, որ հաջողությունը կհեշտացներ բացել ճանապարհը դեպի Թիֆլիս և Կովկասյան մուսուլմանների ապստամբությունների շնորհիվ[4]։ Մեկ այլ թուրք ավելի շուտ գերմանական ռազմավարական նպատակ էր՝ կտրել ռուսական հատվածը և միացնել իրենց ածխաջրածնային պաշարներին Կասպից ծովի շրջակայքում[5]։ Անգլո-Պարսկական Նավթային միավորումը նավթի իրացման բացառիկ իրավունքներ ուներ Պարսկական կայսրության տարածքում, բացառությամբ Ադրբեջանի, Գիլանի, Մազենդարանի, Ազդարաբադի և Խորասանի մարզերի[5]։ 1914 թ, մինչ պատերազմը, Բրիտանական կառավարությունը միավորման հետ պայմանագրեր էր կապել, որով նրանք ապահովում էին նավատորմը նավթով[5]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսմանյան կայսրության զինված ուժերի 3-րդ բանակի շտաբը տեղակայված էր Էրզրումում՝ Հասան Իզեթի հրամանատարության ներքո։
Կովկասյան ճակատում ռազմական գործողություններ ծավալվելուց դեռ շատ առաջ զորախմբերը ձևավորվել էին։ Ռուսական հրամանատարությունը զորքը բաժանել էր 5 զորախմբերի, որոնց կազմում գործում էին առանձին ջոկատներ։ Զորախմբերից ամենախոշորը՝ Սարիղամիշյան զորախումբը բաժանված էր 3 ջոկատների՝ «Օլթիի», «Սարիղամիշի» և «Կազղմանի»։ «Օլթիի» ջոկատը գեներալ-լեյտենանտ Ն. Մ. Իստոմինի գլխավորությամբ ապահովում էր ռուսական հիմնական ուժերի առաջխաղացումը Կարսից դեպի Էրզրում։ «Սարիղամիշի» ջոկատը, որում կենտրոնացած էին զորախմբի հիմնական ուժերը, գլխավորում էր գեներալ Բերխմանը, իսկ «Կարզմանի» ջոկատը պետք է հարձակվեր և գրավեր Ալարշկերտի հովիտն ու Կարս- Դերբենտի անցումը, այսպիսով, իրարից կանջատեր Էրզրումի և Բայազետի գործող թուրքական ուժերին։
«Սարիղամիշի» ջոկատը ռազմական գործողությունների հենց սկզբից արագ զորաշարժի միջոցով կարողացել էր գրավել Քյոփրի- Քյոյը, սակայն, թիկունքային մատակարարումներից կտրվել էր և ընկել շրջափակմնա մեջ ։ Շուտով ստիպված եղան նահանջել, ինչը Օսմանյան կայսրություն հրամանատարությունը գնահատեց որպես մեծ ձեռքբերում։ Թուրքական և գերմանական զինվորական վերնախավը կարծում էր, որ 1914-1915 թվականների ձմռանը կգրավեն Հարավային Կովկասը։
Ռուսների դեմ թուրքական բանակը կենտրոնացրել էր իր երրորդ բանակը քրդական ջոկատներով, իսկ բանակի հրամատարը գերմանացի սպա Ֆ․ Գուզենն էր։ Հարձակումը կազմակերպելու համար Կովկասյան ճակատ էր ժամանել Էնվեր փաշան։ Նրա գերնպատակը Սարիղամիշի գրավումն էր՝ մեկ ռազմական հաղթանակի ճանապարհով վերականգնել օսմանների վաղեմի փառքը։
Էնվեր փաշայի ծրագրի համաձայն երրորդ բանակի 11-րդ կորպուսը Սարիղամիշի ջոկատին պետք է ճակատային հարված հասցներ և ստիպեր հանձնվել։ 9-րդ, 4-րդ և 10-րդ կորպուսները պետք է ջախջախեին Սարիղամիշի ջոկատի աջ թևն ապահովող «Օլթիի» ջոկատը։ 9-րդ կորպուսը պետք է զբաղեցներ Սարիղամիշը, 10-րդ կորպուսը դեպի Կարս գնացող երկաթուղին։ Իսկ առաջին կորպուսը պետք է աջակցեր ձախից, ինչի համար էլ պետք է նախ գրավեր Արդահանը։ Թուրքական նշված պլանի հաջողությունը կախված էր 11-րդ կորպուսի արագ առաջխաղացումից, քանզի 9-րդ և 10-րդ կորպուսները առաջ էին շարժվելու առանց պարենային պաշարների։
Հայերը պատերազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերի և Օսմանյան կայսրության միջև հարաբերությունները 1890-ականների բազմաթիվ կոտորածներից հետո արդեն սկսել էին վատանալ[6][7][8]։ 1914 թ բանակցություններ էին ընթանում Էրզրումի հայկական կոնգրեսում բանակցություններ էին ընթանում Միության և Առաջադիմության Կոմիտե և հայ մտավորականության միջև։
Գործողությունները սկսվեցին «Օլթիի» ջոկատի վրա հարձակմամբ։ Իատոմինը հայ հետախուզական տվյալների հիման վրա հեռագիր է ուղարկում շտաբ և օգնություն խնդրում գեներալ Բերխմանից։ Սակայն գեներելը՝ կարևորություն չտալով այդ տվյալներին, մերժում է խնդրանքը՝ նշելով, որ ձյան և ձյունամրրիկի պատճառով հնարավոր չէ ջոկատին օգնել և խորհուրդ է տալիս չհավատալ տեղացիների հայտնած տվյալներին։ Մի քանի օր անց հաստատվեց հայ հետախույզների (կամավորականների) հայտնած տվյալների իսկությունը, չնայած մեծաքանակ զոհերին, ինչից հնարավոր կլիներ խուսափել, եթե գեներալ Բերխմանը գործեր համարժեք ստեղծված իրավիճակին։
Դեկտեմբերի 9-ի թուրքական 9-րդ կորպուսի հարձակմանը դիմակայում էր հայկական 4-րդ կամավորական դրուժինայի մարտիկները Քեռու ՝ Արշակ Գավաֆյանի գլխավորությամբ։ Քեռին, տեսնելով թուրքական ուժերի գերակշռությունը, հետ է քաշվում և հրամանատարությանը տեղեկացնում թուրքական մեծաքանակ ուժերի մասին։ Գեներալ Բերխմանը կրկին անտեսում է և չի կասեցնում թուրքական զորքերի առաջխաղացումը։ Հայկական 4-րդ կամավորական դրուժինայի ընդհանուր հրամանատար գնդապետ Կուտուտելաձեն իրավիճակը գնահատում է անելանելի և հրամայում է զենքերը վայր դնել։ Ավելի քան 750 զինվորական՝ 5 գնդացիրներով, գնդապետի գլխավորությամբ գերի են հանձնվում։ Զինվորականության մի զգալի հատված՝ չենթարկվելով հրամանին՝ Քեռու գլխավորությամբ կարողանում են մարտերեվ դուրս գալ շրջափակումից։
Հայկական 4-րդ, 77-րդ և 78 -րդ գնդերի զինվորականության փրկված մասը դեկտեմբերի 9-ին մարտնչելով դուրքերի դեմ կարողացավ ապահովել Օլթիի ջոկատի նահանջը։ Մարտերում իրենց քաջությամբ աչքի ընկած զինվորականները պարգևատրվեցին շքանշաններով։
Սակայն ռազմական գործողությունների այս դրվագում․ ռուսական ստորաբաժանումները միակ բանը, որ կարող էին անել, դա նահանջ�� էր, այն էլ էր` առանց էական կորուստների։
Դեկտեմբերի 10 -ից 11-ը կովկասյան 9 -րդ գունդը հրամանատար գնդապետ Գրիգորի Արտեմի Շելկովնիկովի գլխավորությամբ Օլթիի մատույցներում դիմակայեց թուրքերին և ապահովեց ռուսական ստորաբաժանումների նահանջը։
Դեկտեմբերի 10-ին թուրքերը մտան Օլթի, բայց չկարողացան տիրանալ որևէ ռաղմավարի, քանի որ քաղաքն ամբողջովին էվակուացված էր։
Դեկտեմբերի 15 -ին թուրքերին հաջողվեց գրավել Արդահանը։ Կապանակ- Պիրխասան հատվածում, թուրքերի հարձակմանը դիմակայում էր հայկական 3-րդ կամավորական ջոկատը՝ Համազասպի գլխավարությամբ։ Այս մասին գեներալ Ի․Ե․ Գուլիգան փաստում է իր զեկուցագրերում։
Շուտով թուրքական ստորաբաժանումները իրենց հիմնական ուժերը կենտրոնացնոմ են Սարիղամիշի վրա, ինչը ռուսական ստորաբաժանումներում խուճապ է առաջացնում։ Դեկտեմբերի 14-ի գիշերը Սարիղամիշ է հասնում 155-րդ գունդը՝ 8 գնդացիրով և 8 հրանոթով։ Մարտերում աչքի ընկած զինվորականները արժանանում են Ս․ Գեորգիևյան 4-րդ աստիճանի շքանշանի։
Դեկտեմբերի 14-ի մարտերի ժամանակ առանձնանում է 13-ամյա Նշան Սահակյանը, առաջին հայ պատանին, որը առժանացավ Ս. Գեորգիևյան 4-րդ աստիճանի շքանշանին։ Այդ ժամանակ թշնամին պաշարել էր Սարիղամիշը և կարողացել էր կտրել Սարիղամիշ - Կարս երկաթգծի կապը՝ շրջափակման մեջ գցելով ռուսական ջոկատներին։ Պայթյունից վնասվել էր ռադիոհաղորդիչը և կապը ջոկատների միջև կտրվել էր։ Հրաձգային և հրետանային կրակի տակ 13-ամյա Նշան Սահակյանը կարողանում է մի քանի անգամ ճակատային գիծը անցնել և ապահովել անխափան կապը, ինչի համար էլ արժանում է հիշատակված բարձր պարգևին։
Կամավորականների շարքում աչքի են ընկնում նաև բազմաթիվ հայուհիներ, որոնցից էր Համազասպ Սրվազտյանցի հրամանատարության ներքո կռվող Սաթենիկ Մելիք Առաքելյանը, հագնելով տղամարդու համազգեստ մեկնել էր ռազմաճակատ։
Դեկտեմբերի 14 -ի գիշերը գերեվերվում է թուրքական 29-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետը և ռուսներին է անցնում թուրքական գործողությունների ամբողջ սխեման։ Փաստաթղթերից գեներել Միշլաևսկին տեղեկանում է,որ Էնվեր փաշան մտադիր է Թիֆլիսը գրավել ։ Կորցնելով բոլոր հույսերը՝ Միշլաևսկին նահանջի հրաման է արձակում, իսկ ինքը զորքը թողնելով շտապում է Թիֆլիս։ Դեկտեմբերի 15-ին նմանատիպ հրաման է արձակում նաև Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովը։
Փոխարքայի վարչակազմը սկսում է պետական արխիվի տարհանումը Թիֆլիսից։ Սակայն Կովկասյան բանակի հրամանատարական կազմը չենթարկվեց հրամանին և չնահանջեց։ Գեներելներին հաջողվեց կազմակերպել Սարիղամիշի պաշտպանությունը և մշակել հակահարձակման ծրագիր։ Այդ օրերին կողմերը այնքան էին մոտեցել իրար, որ սվինամարտում էին։
Գեներել Կերսնովսկին նշում էր, որ թուրքերի կողմից Սարիղամիշի գրավումը և ռուսների համար այն պահելը կյանքի և մահվան հարց էր ։ Նահանջը դեպի ձնածածկ լեռներ -20 աստիճանի պայմաններում երկու կողմի համար էլ հավասար էր կործանման։
Դեկտեմբերի 16- ին գեներալ Բուկրետովի ջոկատին հաջողվում է խզել թուրքական իններորդ ջոկատի կապն իր թիկունքի հետ։ Շուտով պարզ է դառնում, որ ռուսական զորքը հնարավորություն ունի հարձակվելու 4 ուղղությամբ։ Դեկտեմբերի 17-ի լուսաբացին հակառակորդը հոծ խմբերով հարձակում է նախաձեռնում, սակայն, ձյան վրա նրանց բոլոր գործողությունները տեսանելի էին։ Հարձակումը կասեցվում է և հակառակորդը փախուստի է դիմում։
Իրադարձությունները եզրափակիչ փուլում
[խմբագրել | խմբագրել կոդը]1914 թվականի դեկտեմբերին 25-ի առավոտյան ժամը 9:30 -ին «Սարիղամիշի» ջոկատի ձախ թևի հրամանատար Կուլեբյակինը Կովկասյան կորպուսի հրամանատարին զեկուցում է 3-րդ խմբի ժամանակավորապես դուրս գալու և վերականգնվելու մասին։ Կուբելյակին զեկույցում նշում է խմբի հրամանատար Համազասպի բարեխիղճ ծառայության և նվիրման մասին։ Կուբելյակինը նշում է նաև խմբի մյուս անդամների կարգապահության մասին, չնայած նրան, որ վերջիններս հավաքված էին տարբեր վայրերից և անծանոթ էին ռազմական գործին։ Զեկույցի վերջում Կուբելյակինը նշում էր, որ Համազասպն արժանի է խրախուսման և ուրախ կլինի նորից տեսնելու հայկական 3-րդ խումբը իր զորքի կազմում։
Համազասպի քաջության և հրամանատարական բարձր հատկանիշների մասին է փաստում հետևազորի գեներալ Բերխմանը։ Նա նշում է, որ իրեն վերապահված իրավունքով Համազասպին պարգևատրել է Գեորգիևյան 2-րդ աստիճանի ոսկե մեդալով։
1914 թվականի դեկտեմբերի 20-ին թուրքական զորքերը արդեն շրջափակման օղակի մեջ էին։ Դեկտեմբերի 21-ին հիմնական գործողությունները ծավալվեցին ճակատային ձախ հատվածից դեպի Էլ-Կեչմեզ գյուղը։
Այդ օրվա գործողություններ վերաբերյալ իր զեկույցում գեներել Բարաթովը նշում է, որ ամբողջ ճակատով թուրքերը նահանջում էին, միակ խոչընդոտը մառախուղն էր։
Բարաթովը նշում է մարտի ժամանակ առանձնացած 153-րդ գնդի շարքայիններին և նրանց հրամանատարներին։ 153-րդ գնդի ավագ ունտեր-օֆիցեր1 Գևորգ Աբրամովիչ Տեր Միկիրտիչևը, շարքայիններ Կուպրիան Արզումանի Մատևոսովը, Ալեքսանդր Մանուկի Պետրոսյանը և այլք։
Դեկտեմբերի 21 - ի առավոտյան Սարիղամիշում ռոսական զորքի գրանցած հաջողություններից հետո ռուսական ստորաբաժանումները սկսեցին Արդահանի գրոհը։ Այստեղ թանձր մառախուղը որոշակի դժվարութուններ էր առաջացրել ռուսական հրետանու համար։ Մարտերում աչքի ընկավ գնդապետ Գրիգոր Արտեմի Շելկովնիկով՝ իր 9-րդ հրաձգային գնդով։ Արդահանի գրավումով գերեվարվեց հակառակորդի մի ամբողջ ստորաբաժանում և ավարառվեց մեծ քանակությամբ ռազմապաշար։
Արդահանի գրավման ընթացքում ռուսական զորքերը թույլ տվեցին ռազմավարական սխալ. թուրքերին հետապնդելու փոխարեն ռուսները ամրացան նոր դիրքերում, ինչի հետևանքով թուրքերը փրկվեցին վերջնական ջախջախումից և նահանջեցին Արդվին։ Այդ ընթացքում թուրքական 11- րդ կորպուսը տեղյակ չլինելով 9-րդ և 10-րդ կորպուսների պարտության մասին շարունակում էր հարձակվել։ Թուրքական այս կորպուսի ակտիվությունը կոտրելու համար հրամայվեց հարձակվել Օլթի - Բարդուսի - Կարաուրղան - Մժնկերտ ուղղությամբ։ Դեկտեմբերի 24-ին Կարարղանի տակ ջախջախվեց Էնվեր փաշայի 11-րդ կորպուսը։
Լեգենդ կա, որի համաձայն Էնվեր փաշային հայազգի զինվոր է փրկել մահից, ինչի համար էլ Էնվեր փաշան շնորհակալական նամակ է գրել հայ եպիսկոպոսին։
Դեկտեմբերի 22-ին ռուսական վաշտերից մեկին հաջողվում է ճեղքել թուրքական պաշտպանական գիծը և թափանցել խոր թիկունք։
Գերի է ընկնում Իսհան փաշան, նրան հավատացնում են, որ նահանջի ճանապարհը դեպի Բարդուս փակ է և փրկվելու համար պետք է գերի հանձնվել։ Իսհան փաշան զորքին հրամայում է զենքերը վայր դնել, գերեվարվում է 107 թուրք սպա, 2000 շարքային՝ 8 հրանոթով, 24 գնդացիրներով և մեծ քանակությամբ ռազմամթերքով։ Դեկտեմբերի 22-ի առավոտյան գեներալ Բերխմանը հեռագրում է գլխավոր հրամանատարին նշելով՝ որ ռուսական զորախմբի գործերը հաջող են ընթանում։ Իր զեկուցագրում Բերխմանն առանձնացնում է հայկական կամավորական դրուժինան։
Հայկական 4-րդ կամավորական խումբը մի քանի ժամ տևած կրակահերթով՝ խանգարեց թուրքերի նահանջին և վերախմբավորմանը ինչի համար էլ հրամանատարության կողմից արժանացավ հատուկ շնորհակալության։ Այս կապակցությամն գեներալ Բերխմանը իր Թիֆլիս ուղարկած հաղորդագրության մեջ նշում է «Օրվա ընթացքում պարզվեց, որ հակառակորդի 9-րդ կորպուսն ամբողջությամբ ոչնչացված է։ Մոր ձեռքում են կորպուսի բոլոր գեներալները , ավելի քան 200 սպա և 6000 շարքային»։ Զեկուցման մեջ նշվում է նաև թուրքական երկու կորպուսների լիակատար պարտությամ մասին։
Այսպիսով Սարիղամիշը փրկվեց, նրա հետ փրկվեց նաև Կարսը։ Թուրքական կողմը Սարիղամիշի գործողությունների ժամանկ տվեց 78000 զոհ։ Ռուսներին անցավ 60-70 հրանոթ։ Ռուսների կորուստները կազմեցին 20000 զինվորականություն, որից մոտ 6000-ը ցրտահարվածներ։
Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության բանակի խորհրդատու՝ ազգությամբ գերմանացի Լիման Ֆոն Սանդերսը, փորձելով մեղմել թուրքական բանակի պարտությունը, նշում էր, որ թուրքերը հաշվի չէին առել «Ռուսական ձմռան» խստությունն ու անակնկալները։Թուրքական բանակի պարտությունը գաղտնի պահվեց։ Նույնիսկ Գերմանիայում այդ մասին քչերը գիտեին։
Էնվերի փախուստը մեկնաբանվեց որպես վերադարձ Կ․Պոլիս՝ մայրաքաղաքում իր դեմ կազմակերպված դավադրությունը ճնշելու համար։
Կովկասյան բանակի շտաբի արխիվային փաստաթղթերի տվյալների համաձայն գործողություններին մասնակցած շուրջ 6000-ի հասնող «Սարիղամիշի» զորախմբի կազմում եղել է առնվազն 7500 հայազգի զինվորական։
Սարիղամիշի օպերացիային մասնակցած հայազգի սպաների հիմնական մասն ինքնանվիրումով ծառայեց Հայաստանի Առաջին Հանրապետության զինված ուժերում։ Հետագայում խորհրդային կարգերի ժամանակ նրանք ենթարկվեցին բռնաճնշումների, ոմանք էլ բռնեցին արտագաղթի ուղին։
Որպես աղբյուր ծառայել է Հայաստանի, Ռուսաստոնի և Վրաստանի արխիվներից վերցված տեղեկատվությունը ։
Մասնագետների մի մասը կարծում է, որ հայերի մասնակցությունը ռազմագործողություններին նպաստեցին 1915թ․ թուրքերի կողմից իրականացրած ցեղասպանությանը։ Հետազոտողների մյուս մասն էլ կարծում է, որ հայերի մասնակցությունը կապ չուներ թուրքական կառավարության նախօրոք ծրագրած ցեղասպանության հետ։ Ավելին, հենց հայերի մասնակցությամբ արևմտահայության ⅓ -ը կարողացավ կոտորածներից փրկել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Garegin Pasdermadjian, "Why Armenia Should be Free" p. 21.
- ↑ 2,0 2,1 The Encyclopedia Americana, 1920, v.28, p.404
- ↑ 3,0 3,1 A. F. Pollard. A Short History Of The Great War. chapter VI: The first winter of the war.
- ↑ 4,0 4,1 Hinterhoff, Marshall Cavendish Illustrated Encyclopedia, pp.499-503
- ↑ 5,0 5,1 5,2 The Encyclopedia Americana, 1920, v.28, p.403
- ↑ Fromkin, David, A Peace to End All Peace, p.211. Henry Holt & Co., 1989. ISBN 0805068848
- ↑ Suny, Ronald, Looking Toward Ararat:Armenia in Modern History, p.46. Indiana University Press, 1993. ISBN 0253207738
- ↑ Charny, Israel W., Encyclopedia of Genocide, p.287. ABC-CLIO, 1999. ISBN 0874369282
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուբեն Սահակյան, Մարտական գործողությունները Կովկասյան ռազմաճակատում. Սարիղամիշյան օպերացիան, Հայկական բանակ, 1996, թիվ 3-4, էջ 13-29։
- Հայաստանի ազգային արխիվ, ֆ․121 , ց․1 , գ․3 , թ․10 :
- ՀԱԱ,ֆ․121 , ց․1, գ․9, թ․78 ։
- ՀԱԱ, ֆ․209 , ց․1 ,գ․9 , թ․14 ։
- ՀԱԱ, ֆ․ 1267, ց․ 2, գ․ 33, թ․27-27 շրջ․ ։
- ՀԱԱ, ֆ․57, ց․5 , գ․87 , թ․29-30 ։
- Մ․ Կարապետյան, Հայակն կամավորական խմբերը և ազգային գումարտակները Կովկասյան ռազմաճակատում (1914-1917թթ․),Երևան,1999թ․։
- Նազարյան Ա․Ս․ ,Կովկասյան բանակի սոցիալական և ազգային կազմը, (1914-1917թթ․), էջ 151։
- Նազարյան Ա․Ս․ ,Հայկական զորամասերի կազմավորումը կովկասյան ճակատում(11914-1918թթ․), Երևան, 1999թ․։ Ռուսաստանի պետական ռազմապատմական արխիվ,ֆ․ 2294 , ց․1 , գ․349 ,թ․ 476:
- ՌՊՌՊԱ, ֆ․16196, ց․1, գ․191, թ․67, ։
- ՌՊՌՊԱ, ֆ․16196, ց․1, գ․192,թ․11:
- ՌՊՌՊԱ, ֆ․ Տպագիր հրատարակություններ,ց․1, գ․ 14847, թ․132։
- ՌՊՌՊԱ, ֆ․ 2100, ց․1, գ․ 912, թ․17-17 շրջ․։
- ՌՊՌՊԱ, ֆ․409 , ց․ 1, գ․ 52724, թ․3 ։
- ՌՊՌՊԱ, ֆ․ 1300, ց․1 , գ․1038 , թ․8 ։
- Ռուսական պետական պատմական արխիվ, ֆ․ 496, ց․3 , գ․911 , թ․50 ։
- ՌՊՊԱ, ֆ․ 496, ց․3, գ․906, թ․61 շրջ․։
- ՌՊՊԱ, ֆ․ 496, ց․3, գ․914,թ․ 11:
- ՌՊՊԱ, ֆ․409 , ց․1 , գ․171694 , թ․44:
- Վ․ Բարխուդարյան, Հայոց պատմություն ,III հատոր,Երևան , 2015թ․ , էջ 469։
- Арутюнян А.О.,”Кавказский фронт” 1914-1917 г.г., Ереван, стр.142.
- Голуб П.А., “Большевики и армия в трёх революциях”, Москва ,1977г., стр․ 21․
- Елисеев Ф․И․,” Казаки на кавказском фронте” ,1914-1917г.г.։ Записки полковника.
- Кeрсновский А.А.,”История Русской Армии”, четырёх томах, т. IV, Москва 1994 г., стр. 132.
- Кeрсновский А.А., стр. 134. Корсун Н․Г. ,”Саригамишская операция”,Москва,1937 г.; Первая мировая война на Кубанского казачьего войска в 13 брощирах-тетрадях, Москва, 2001 г., стр․ 86․
- Кавказском фронте ,1946г.. Лиман фон Сандерс, “5 лет в Турции”, Берлин, 1919 г.,стр. 54-56.
- Навоев П., Герои “Oфицеры и солдаты Великой Отечественной войны”, Петроград, 1916 г․, стр․19․
- Никольский В.П.,”Саригамишская операция: 12-24 декабр, ст.ст. 1914 г.
- Софья,1933,ст. 18.
- Петрикеев С.Б. , “Свободные списки кавалеров Георгиевского Креста 1914-1922 г.г.”, IV степень, NoNo 200001-3000000, Москва, 2013 г., стр. 114. Шишов А. В.,”Кавказский фронт”.
- Первая мировая война. Пролог XX века, Москва,1998г., стр.134.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճակատամարտեր այբբենական կարգով
- 1914 հակամարտություններ
- 1915 Հայաստանում
- 1915 Օ��մանյան կայսրությունում
- Առաջին համաշխարհային պատերազմ
- Առաջին համաշխարհային պատերազմի ճակատամարտեր
- Առաջին համաշխարհային պատերազմում Ռուսաստանի ճակատամարտեր
- Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության ճակատամարտեր
- Թուրքիայի ճակատամարտեր
- Թուրքիայի պատմություն
- Կարսի մարզ
- Կովկասյան արշավանքի ճակատամարտեր
- Հայկական դիմադրություն
- Հայոց ցեղասպանություն
- Ճակատամարտեր Հայաստանում
- Օսմանյան կայսրության պատմություն
- Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմում