Սարասվատի
Սարասվատի (սանսկր. ՝रर््् - «ջրերով հարուստ»), հինդուիզմում իմաստության, գիտելիքի, արվեստի, գեղեցկության և ճարտասանության աստվածուհին է։ Բրահմաչարինի՝ Բրահմայի օգնականը տիեզերքի ստեղծման ժամանակ։ Սարասվատին իրականացնում է երկնքի և երկրի ամուսնությունը, և հենց նա է ստեղծում Երկնային ամուսնության ապարանքը՝ փրկության և հավիտենական երանության։ Ի սկզբանե, գետի աստվածուհի[1][2][3]:
Սարասվատի | |
---|---|
Տեսակ | գետի աստված և Դևի |
Դիցաբանություն | հինդուիզմ և բուդդայականություն |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Benzaiten?, Gayatri? և Thurathadi? |
Ամուսին | Բրահմա |
Ասպարեզ | գիտելիք, արվեստ և երաժշտություն |
Sarasvati Վիքիպահեստում |
Սարասվատիի որոշ անուններ հնչում են ինչպես «հնարավորություն տալ գոյություն ունենալ», «խոսքի և կյանքի տիրուհի», «բարձրագույն գիտելիք»։ Նա համարվում է բոլոր գիտելիքների՝ արվեստի, գիտության, արհեստների և հմտության մարմնավորում։
Հաճախ պատկերված է սպիտակ կարապի վրա նստած՝ որպես լույսի ուժերի խորհրդանիշ։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարասվատին հիշատակվում է Ռիգվեդայում, նրան նվիրված են երեք օրհներգ՝ որպես մեծ գետի աստվածուհի։ Վեդայական դարաշրջանում նրան երկրպագում էին որպես մաքրող, պաշտպանիչ և բուժող աստվածուհի։ Կա լեգենդ, թե ինչպես է նա երկնային բուժող Աշվինսի հետ միասին բուժում ուժը կորցրած Ինդրային։
Նախատիպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչ վերաբերում է գետին, որը ծառայում էր որպես աստվածացման նախատիպ, հնդկաբանները չեն կարողանում գալ ընդհանուր կարծիքի։ Առաջարկվում է.
- Ղագգար-Հակրան՝ սեզոնային գետ Հնդկաստանում և Պակիստանում;
- Խարխվայցի (այժմ՝ Արգանդաբ), գետ Աֆղանստանում, որը հիշատակվում է Ավեստայում;
- Ինդոս՝ համարվում է, որ Սարասվատին նրա սուրբ անունն էր, իսկ Սինդուն՝ աշխարհիկ;
- Սարսուտին (նախկինում՝ Սարասվատի) փոքր գետ է, որը ծառայում էր որպես արիների քաղաքակրթության բնօրրան՝ Բրահմավարտայի սուրբ երկրի սահմանին։ Վեդայական դարաշրջանում այն թափվում էր օվկիանոս, այժմ այն կորում է անապատի ավազների մեջ։
Հետ վեդայական դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն բանից հետո, երբ հին գետը չորացավ կամ փոխեց իր ընթացքը, Սարասվատի աստվածուհուն դադարեցին կապել գետի հետ, այսուհետ նա Բրահմայի կինն է և արվեստի ու գիտությունների հովանավորը։ Նրան են վերագրում սանսկրիտ և Դևանագարի այբուբենների ստեղծումը։
Պատկերագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարասվատին պատկերվում է որպես սպիտակ գույնի հագուստով գեղեցիկ կին։ Նա սովորաբար նստած է լոտոսի պատվանդանի (պադմա-սանա) գեղեցիկ դիրքով (լալիտասանա). մի ոտքը կախված ներքև, իսկ մյուսը՝ նրա տակ։ Ասոցացվում է սպիտակի հետ, որը խորհրդանշում է գիտելիքի մաքրությունը։ Նա չի կրում զարդեր և ոսկի, հագնված է խիստ պատշաճ՝ որպես նշան, որ նա նախընտրում է հոգևոր արժեքները, այլ ոչ նյութական։ Նրան սովորաբար պատկերում են չորս ձեռքերով։ Նրա ձեռքերում են.
- Վեդաների սուրբ գիրքը՝ գիտության խորհրդանիշ;
- սպիտակ մարգարիտներց տերողորմյա՝ հոգևորի խորհրդանիշ;
- սրբազան ջրով թաս - ստեղծագործական և մաքրող ուժի խորհրդանիշ;
- վինա՝ երաժշտական գործիք, արվեստի խորհրդանիշ։
Որոշ բարձրաքանդակների վրա նա երաժշտական գործիք չի պահում իր ձեռքերում, այլ նրա ձեռքերը ծալված են աբհայ-մուդրա (պաշտպանության ժեստ) կամ վարադա-մուդրա (օրհնության ժեստ) դիրքով։ Նրա փոխադրման միջոցը կարապն է, իսկ նրա զինանշանը՝ վեցանկյունանի աստղը կամ հեքսագրամը (շատկոպա կամ սադյանտրա)։ Երբեմն նրան պատկերում են կանգնած։
Ասիայի այլ երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չինաստանում Սարասվատիին անվանում են Բիանցայտյան (biàncáitiān);
- Թայլանդում՝ Սուրասվատի (สุรัสวดี);
- Ճապոնիայում՝ Բենձայտեն (ճապ.. 弁才天/弁財天)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ռուսերեն
- Сарасвати / Дубянский А. М. // Румыния — Сен-Жан-де-Люз. — М. : Большая российская энциклопедия, 2015. — С. 417. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 29). — ISBN 978-5-85270-366-8.
- այլ լեզուներ
- Sailen Debnath, The Meanings of Hindu Gods, Goddesses and Myths, 9788129114815, Rupa & Co., New Delhi.
- Saraswati, Swami Satyananda Saraswati Puja for Children. — ISBN 1-877795-31-3
- Ankerl, Guy Global communication without universal civilization. — Geneva: INU Press, 2000. — Т. Vol.1: Coexisting contemporary civilizations : Arabo-Muslim, Bharati, Chinese, and Western. — (INU societal research). — ISBN 2-88155-004-5
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Топоров В. Н. Сарасвати // Мифы народов мира / Ред. С. А. Токарев. — М.: Советская энциклопедия, 1991. — Т. II. — С. 409.
- ↑ Васильков Я. В. Сарасвати // Индуизм. Джайнизм. Сикхизм / Под общ. ред. М. Ф. Альбедиль и А. М. Дубянского. — М.: Республика, 1996. — С. 394. — 576 с. — ISBN 5-250-02557-9
- ↑ Дубянский, 2015, էջ 417
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարասվատի» հոդվածին։ |
|