Jump to content

Սատիրայի թատրոն (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սատիրայի թատրոն
Տեսակթատերական կազմակերպություն, թատրոն և առևտրային կազմակերպություն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՄոսկվա
Հիմնադրման ամսաթիվ1924
Կայքsatire.ru
 Moscow Satire Theatre Վիքիպահեստում

Մոսկվայի սատիրայի ակադեմիական թատրոն (ռուս.՝ Московский академический театр сатиры), դրամատիկական թատրոն Մոսկվայում։ Տեղակայված է Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանում՝ «Մայակովսկայա» մետրոյի կայարանի մոտ՝ Տրիումֆալնայա հրապարակում։ Բացվել է 1924 թվականի հոկտեմբերի 1-ին Մեծ Գնեզդնիկովսկի նրբանցքում՝ № 10 տան նկուղային հարկում[1]։

Տրիումֆալնայա հրապարակ,1934
Մոսկվայի սատիրայի ակադեմիական թատրոնը Տրիումֆալնայա հրապարակում, 2011
Թատրոնի շենքը, 2011

1923 թվականի ամռանը մի խումբ էնտուզիաստներ, որի կազմում ընդգրկված էին երգիծաբաններ «Красный перец» և «Կրոկոդիլ» հանդեսներից, ռեժիսորներ ու դերասաններ «Չղջիկ» թատրոն-կաբարեից ու «Кривой Джимми» մանրապատումների ��ամերային թատրոնից, առաջ է քաշել սատիրայի թատրոն կազմակերպելու գաղափար[2][3]։ 1924 թվականի գարնանը «Խառը հանրություն» (ռուս.՝ «Смешанное общество») թեմատիկ ներկայացման հաջողու��յունից հետո «Кривой Джимми» թատրոնի ղեկավարությունը վերջնականապես որոշել է իր ուղղվածությունը փոխել սատիրականի և ցուցադրել միայն քաղաքական ու կենցաղային ներկայացումներ։ Նոր թատրոնի կազմակերպման հարցերի լուծման համար ստեղծվել է հատուկ խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են դրամատուրգ Վիկտոր Տիպոտը, ռեժիսոր Դավիդ Գուտմանը և ռեժիսոր Գեորգի Խոլմսկին, որը հետագայում դարձել է Սատիրայի թատրոնի տնօրեն[4][3]։

Ըստ նախնական մտահղացման՝ թատրոնը պետք է կոչվեր «Կոմեդիա», սակայն դրանից հրաժարվել են, որովհետև այն չէր ընդգծում գլխավոր գաղափարը և չէր գրավում հանդիսատեսի ուշադրությունը թերությունների ու արատների և ծիծաղի միջոցով դրանց շտկման վրա։ Ի վերջո որոշվել է թատրոնը կոչել «Սատիրայի թատրոն»[5].

Ծիծաղել նրա վրա, ինչ ծիծաղելի է, խարազանել ամեն նողկալին, անմիտը, հետամնացը, այն ամենը, ինչը՝ որպես անճոռնի թարախապալար, կախված է խորհրդային նոր կենցաղից։

Մոսկվայի սատիրայի թատրոնը բացվել է 1924 թվականի հոկտեմբերի 1-ին[6] Մեծ Գնեզդնիկովսկի նրբանցքի № 10 տան նկուղային հարկում, որտեղ նախկինում գտնվում էր «Кривой Джимми» թատրոնը։ Առաջին ներկայացումը եղել է Վիկտոր Տիպոտի և Նիկոլայ Էրդմանի «Մոսկվան տեսակետից» (ռուս.՝ «Москва с точки зрения») բեմադրությունը։ Թատրոնի գործունեության սկզբում այնտեղ գերակշռել են քաղաքական, կենցաղային և ծաղրերգական ներկայացումները[7][8]։ Բեմադրությունների համար սյուժեներ փնտրել են Մոսկվայի հասարակ քաղաքացիների ու ծառայողների կյանքից[6]։ Առաջին թատերախմբի կազմում ընդգրկվել են «Кривой Джимми» թատրոնում ելույթ ունեցած դերասանները՝ Պավել Պոլ, Դմիտրի Կարա-Դմիտրիև, Նադեժդա Նուրմ, Եվա Մալյուտինա, Ռաֆայիլ Կորֆ, Ֆեոդոր Կուրիխին, Ալեքսեյ Բոնդի, Իվան Զենին, Յակով Ռուդին[9][10][11]։

1927 թվականին բացվել է թատրոնի մասնաճյուղը Հին Տրիումֆալնայա հրապարակում (Մոսկվայի սատիրայի երկրորդ թատրոն, 1-ին Բրեստի փողոց, 1/29)[12]։ Նոր դահլիճը տեղավորել է ավելի քան 800 հանդիսատես[13][6]։ Մինչ 1930 թվականը[14] թատրոնը լիովին տեղափոխվել է նոր շենք։ Հիմնական խաղացանկում ներառվել են կենցաղային կատակերգություններ ու վոդևիլներ[8][15][16], օրինակ՝ Վիկտոր Արդովի «Մանր հաղթաթղթեր» (ռուս.՝ «Мелкие козыри», 1937) և Վասիլի Շկվարկինի «Վերջին դատաստանը» (ռուս.՝ «Страшный суд»), «Վտանգավոր տարր» (ռուս․՝ «Вредный элемент»), «Օտար երեխան» (ռուս․՝ «Чужой ребёнок», 1940)[17][16]։ Թատրոնում բեմադրվել են նաև դասական դրամատուրգների աշխատանքներ, այդ թվում՝ Մոլիերի «Պարոն դը Պուրսոնյակ» (1938), Կառլո Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառա» և այլն[16]։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ թատրոնի դերասանները, բաժանվելով մի քանի խմբերի, ներկայացումներ են տվել գործող բանակում[15][18]։

1951 թվականին[19] թատրոնը տեղափոխվել է նոր շենք, որ գտնվում էր Մալայա Բրոննայա, տուն 4 հասցեում։

1940-ական թվականների վերջին և 1950-ական թվականների սկզբին թատրոնի ժողովրդականությունը նվազել է, քննադատները նշել են, որ բեմադրությունները «գորշ ու միօրինակ» են։ Լճացումից թատրոնը կարողացել է դուրս գալ 1953 թվականին Վլադիմիր Մայակովսկու «Բաղնիք», «Ոջիլ» և «Միստերիա-բուֆ» պիեսերի հիման վրա բեմադրված ներկայացման շնորհիվ[16] [20]։

Նշանակալի իրադարձություններ են դարձել Նազըմ Հիքմեթի «Իսկ եղե՞լ է արդյոք Իվան Իվանովիչը» (ռուս.՝ «А был ли Иван Иванович?») ներկայացումը 1957 թվականին, Ալեքսանդր Տվարդովսկու «Տյորկինն այն աշխարհում» (ռուս.՝ «Тёркин на том свете») ներկայացումը 1966 թվականին և Ալեքսանդր Օստրովսկու «ԵԿամտաբեր պաշտոն» (ռուս.՝ «Доходное место») ներկայացումը։ Այդ ներկայացումները որոշել են թատրոնի հրապարակախոսական ուղղվածությունը և սահմանել թատրոնի այցելությունների նոր մակարդար[16][17]։

1958 թվականին թատերախումբն առաջին անգամ մեկնել է արտասահմանյան շրջագայության Լեհաստանում[21]։

1963 թվականին թատրոնը տեղափոխվել է Լենինգրադյան պողատայի 32/2 շենք, բայց այնտեղ մնացել է կարճ ժամանակ և արդեն 1964 թվականին տեղափոխվել է Տրիումֆալնայա հրապարակ։ Այդ ժամանակաշրջանի ներկայացումներում գերակշռել է փիլսիոփայական ողբերգական սատիրան[7][15]։ Հիմնական ներկայացումները եղել են Մաքս Ֆրիշի «Դոն Ժուան կամ Սեր երկրաչափության հանդեպ», Պիեռ Բոմարշեի «Խենթ օր, կամ Ֆիգարոյի ամուսնությունը», Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» և այլն[16]։

1984 թվականին ԽՍՀՄ մշակույթի նախարարությունը թատրոնին շնորհել է ակադեմիական կոչում[8][15][17]։

Արդի ժամանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Սատիրայի թատրոնը «Սովրեմեննիկի», Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնի և Ստանիսլավսկու անվան երաժշտական թատրոնի հետ միասին մասնակցել է «Ներկայացումների ոսկե հավաքածու» (ռուս.՝ «Золотая коллекция спектаклей») նախագծին, որի շրջանակներում ներկայացումների տեսագրությունները տեղադրվել են YouTube-ալիքում[22]։

2015 թվականին Սատիրայի թատրոնը ճանաչվել է Մոսկվայի՝ ամենաշատ այցելուներ ունեցող թատրոններից մեկը. դահլիճների զբաղվածությունը եղել է գրեթե 90 %, հանդիսատեսի թիվը գերազանցլե է 2,5 միլիոնը[23]։

Տարբեր տարիների թատրոնի թատերախմբում աշխատել են Ռինա Զելյոնայան, Վլադիմիր Լեպկոն, Վլադիմիր Խենկինը, Տատյանա Պելտցերը, Վալենտինա Տոկարսկայան, Գեորգի Տուսուզովը, Իվան Լյուբեզնովը, Եվգենի Վեսնիկը, Սպարտակ Միշուլին, Տատյանա Վասիլևան, Անատոլի Պապանովը, Անդրեյ Միրոնովը և այլք[7][8][16]։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Культура.РФ: Московский академический театр сатиры
  2. Велехова, 1999, էջ 66
  3. 3,0 3,1 Бертенсон, 1966, էջ 12—13
  4. Кривой Джимми, 2013
  5. Велехова, 1999, էջ 65
  6. 6,0 6,1 6,2 Млечин, 1934, էջ 49
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Маршак, Иванова, 2013
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 Московский академический театр Сатиры. Справка, 2009
  9. Млечин, 1934, էջ 50
  10. Алексеев, 1984, էջ 225
  11. ТЭ, 1964, էջ 271
  12. Москва в планах: справочник-путеводитель. — Изд. 2-е. — Москва : МКХ, 1928. — 318 с. — С. 89
  13. Алексеев, 1984, էջ 229
  14. [1]
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 15,7 15,8 Белялова, 2014
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 РДТ, 2001, էջ 300
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 БРЭ, 2013, էջ 303
  18. Бертенсо��, 1966, էջ 39
  19. [2]
  20. Бертенсон, 1966, էջ 25
  21. Бертенсон, 1966, էջ 43
  22. Мельникова, 2014
  23. В Москве назвали самые посещаемые театры в 2015 году, 2016
  24. Алексеев, 1984, էջ 229—230
  25. ТЭ, 1963, էջ 243
  26. РДТ, 2001, էջ 356
  27. ТЭ, 1963, էջ 82
  28. Велехова, 1999, էջ 76
  29. РДТ, 2001, էջ 122
  30. РДТ, 2001, էջ 537
  31. Иевлев, Туркин, 2011
  32. Москва, 1980
  33. Мехдиева, 2015

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Авторский коллектив Русский драматический театр. Энциклопедия / Гл. ред. А. П. Горкин; Под общ. ред. М. И. Андреева, Н. Э. Звенигородской, А. В. Мартыновой, Е. Ю. Бегляровой. — М.: Большая российская энциклопедия, 2001. — 568 с. — 7000 экз. — ISBN 585270167X
  • Монголы — Наноматериалы. — М. : Большая российская энциклопедия, 2013. — 768 с. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 21). — ISBN 978-5-85270-355-2.
  • Велехова Н. А Валентин Плучек и привал комедиантов на Триумфальной, 2. — М.: Московский академический театр сатиры, при участии издательства «Рутена», 1999. — 400 с. — ISBN 5-8261-0006-0
  • Алексеев А. Г Серьёзное и смешное. — М.: Искусство, 1984. — 280 с.
  • Московский театр сатиры / Редактор-составитель М. В. Бертенсон. — М.: Искусство, 1966. — 96 с.
  • Театры Моссовета: в помощь культработнику, завклубу, теаорганизатору / редактор В. М. Млечин. — М.: Упр. Московскими зрелищными предприятиями, 1934.
  • Театральная энциклопедия / гл. ред. П. А. Марков. — М. : Советская энциклопедия, 1963. — Т. 2. Гловацкий — Кетуракис. — С. 82, 243.
  • Театральная энциклопедия / гл. ред. П. А. Марков. — М. : Советская энциклопедия, 1964. — Т. 3. Кетчер — Нежданова. — С. 271.
  • Москва: Энциклопедия / Редкол.:. — М.: Советская энциклопедия, 1980. — 688 с. — 200 000 экз.

Հոդվածներ և հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սատիրայի թատրոն (Մոսկվա)» հոդվածին։