Սառա Բլեքվել
Սառա Բլեքվել | |
---|---|
Ծնվել է | 1828[1] |
Ծննդավայր | Բրիստոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
Մահացել է | հունվարի 18, 1901 |
Գերեզման | Գրին-Վուդ գերզմանոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող |
Ծնողներ | հայր՝ Samuel Blackwell?, մայր՝ Hannah Blackwell? |
Sarah Ellen Blackwell Վիքիպահեստում |
Սառա Բլեքվել (անգլ.՝ Sarah Blackwell, լրիվ անուն՝ Sarah Ellen Blackwell, 1828[1], Բրիստոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - հունվարի 18, 1901), բրիտանական ծագմամբ ամերիկացի նկարչուհի և գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1828 թվականին Բրիստոլում՝ Անգլիայում, եղել է Սեմյուել Բլեքվելի և նրա կնոջ՝ Հաննա Լեյնի կրտսեր դուստրը։
Չորս տարեկան հասակում նրա ընտանիքը արտագաղթել է Միացյալ Նահանգներ՝ վերջնականապես հաստատվելով Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում[2]։ Հայրը մահացել է, երբ դեռ Սառան երեխա էր, նա կրթություն է ստացել իր ավագ քույրերից՝ բժշկուհիներ Էլիզաբեթից և Էմիլի Բլեքվելներից։ Նրա եղբայրներն էին՝ Սեմյուել Չարլզ Բլեքվելը և սոցիալական բարեփոխիչ Հենրի Բրաուն Բլեքվելը։
Սառան հետաքրքրվել է արվեստով և մոտ 1850 թվականին սկսել է սովորել վերջերս բացված Ֆիլադելֆիայի կանանց համար դիզայնի դպրոցում։ Նա նաև դասեր է վերցրել Նյու Յորքում[3], իսկ 1855 թվականին նա մեկնել է Եվրոպա կրթությունը շարունակելու համար՝ սովորելով Փարիզում, մինչև Լոնդոնում Ջոն Ռասկինի մոտ գեղանկարչության դասեր վերցնելը։ Մասամբ Եվրոպա մեկնելու համար գումար է վաստակել Ֆիլադելֆիայի երկու թերթերի համար ամեն շաբաթ հոդված գրելով․ այդ հնարավորությունը ստացել է այն բանից հետո, երբ նրա պատմվածքներից մեկը ամսագրային մրցույթում ստացել է մրցանակ[4]։
Եվրոպայում 4 տարի մնալուց հետո վերադառնալով Նյու Յորք՝ նա բացել է ստուդիա և սկսել է գեղանկարչություն և նկարչություն դասավանդել։ Սակայն նա փակել է ստուդիան իր թերապևտ քույրերի հետ աշխատելու համար, նաև շարունակում էր գրել թերթերի և ամսագրերի համար։ Նա հրատարակել է Աննա Էլ Քերոլի մասին նամակների շարքը, որի դերը որպես նախագահ Աբրահամ Լինքոլնի գրասենյակի խորհրդատուի Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ լայնորեն քննարկվում էր ֆեմինիստների կողմից։ Արդյունքում 1891 թվականին նա հրատարակել է Քերոլի առաջին ամբողջական կենսագրությունը՝ «A Military Genius: Life of Anna Ella Carroll»-ը։ Աննա Քերոլի գործունեության ավելի ուշ կենսագրություններն ու ուսումնասիրությունները ավելի չափավոր են գնահատում այդ կնոջ ձեռքբերումները, քան Բլեքվելի գրքում[5]։
Սառա Բլեքվելը վիվիսեկցիայի դեմ պայքարի ակտիվ մասնակից էր։ Նա ինքնուրույն մեծացրել է երեք որդեգրված երեխաներին՝ Կոռնելիային, Պոլին և Սյուզիին, ինչպես նաև խնամել է քույր Էմիլիի խորթ դստերը՝ Աննային։
Մահացել է 1901 թվականի հունվարի 18-ին։ Թաղված է Նյու Յորքի բրուքլինյան Գրին Վուդ գերեզմանոցում[6]։
Նրա նամակներից շատերը պահպանվում են Ռեդկլիֆ քոլեջի Schlesinger Library[en] գրադարանում՝ ընտանեկան թղթերի մեջ։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Blackwell, Sarah Ellen. A Military Genius: Life of Anna Ella Carroll of Maryland (1891).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Sarah_Ellen_Blackwell
- ↑ «Blackwell Family. Papers of the Blackwell Family, 1831—1981: A Finding Aid» Արխիվացված 2018-07-24 Wayback Machine. Schlesinger University Library, call no. MC 411.
- ↑ Prieto, Laura R. At Home in the Studio: The Professionalization of Women Artists in America. Harvard University Press, 2001, pp. 48-50.
- ↑ Willard, Frances Elizabeth. «Blackwell, Miss Sarah Ellen». A woman of the century: Fourteen hundred-seventy biographical sketches accompanied by portraits of leading American women in all walks of life. Moulton, 1893, p. 92.
- ↑ Janet L. Coryell, Janet L. Neither Heroine Nor Fool: Anna Ella Carroll of Maryland, Kent State University Press.
- ↑ Sarah Ellen Blackwell
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Բլեքվել» հոդվածին։ |
|