Jump to content

Ռուստամ Կասիմջանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուստամ Կասիմջանով
ուզբ.՝ Rustam Qosimjonov
ռուս.՝ Рустам Касымджанов
Ռուստամ Կասիմջակովը 2006 թվականի Թուրինի օլիմպիադայում
Պետություն(ներ)Ուզբեկստան
Ծննդյան ��մսաթիվդեկտեմբերի 5, 1979(1979-12-05) (45 տարեկան)
ԾննդավայրՏաշքենդ (ՈւզԽՍՀ)
Կոչումգրոսմայստեր
Առավելագույն վարկանիշ2715 (Մայիս 2015)
Ներկայիս վարկանիշ2685
ՖԻԴԵ համար14200244
365chessRustam_Kasimdzhanov
Chesstempo համար101250
ICCF համար101250
Մասնակցել էԱմառային ասիական խաղեր 2006, Ամառային ասիական խաղեր 2010, Շախմատային օլիմպիադա 1996[1], Շախմատային օլիմպիադա 1998[1], Շախմատային օլիմպիադա 2000[1], Շախմատային օլիմպիադա 2002[1], Շախմատային օլիմպիադա 2004[1], Շախմատային օլիմպիադա 2006[1], Շախմատային օլիմպիադա 2008[1], Շախմատային օլիմպիադա 2010[1], Շախմատային օլիմպիադա 2012[1], Շախմատային օլիմպիադա 2014[1], Շախմատային օլիմպիադա 2016 և Շախմատային օլիմպիադա 2018
Պարգևներ և մրցանակներ
 Rustam Kasimdzhanov Վիքիպահեստում

Ռուստամ Կասիմջանով (ուզբ.՝ Rustam Qosimjonov, ռուս.՝ Рустам Касымджанов, դեկտեմբերի 5, 1979(1979-12-05), Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2])[3], ուզբեկ շախմատիստ, գրոսմայստեր։ 2004 թվականի ՖԻԴԵ շախմատի աշխարհի չեմպիոն[4]։ Ծնվել է նախկին Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Տաշքենդ քաղաքում։ Ազգությամբ ուզբեկ[3]։

Կասիմջանովը 1999 թվականին Փորցում

Կասիմջանովի լավագույն արդյունքներն են՝ առաջին հորիզոնական 1998 թվականի Ասիայի առաջնությունում, երկրորդ՝ 1999 թվականի շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում, առաջին՝ 2002 թվականին Պամպլոնայում (Վիկտոր Բոլոգանի հետ 3½/6 միավորով հիմնական առաջնությունն ավարտելուց հետո հաղթում է նրան կայծակնային շախմատում), 8/9 միավորով առաջին՝ 2003 թվականի Վլիսինգենի բաց առաջնությունում, 2005 թվականին Պունայում Լիվիու Դիտեր Նիսիպյանուի հետ միասին 6/9 միավորով առաջին հորիզոնական, 2000 թվականի շախմատային օլիմպիադայում առաջին տախտակի վրա 12 հնարավորից վաստակել է 9½ (Ուզբեկստանը այս առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ) և երկրորդ հորիզոնականն է գրավել 2002 թվականի շախմատի աշխարհի գավաթում՝ զիջելով Վիշվանաթան Անանդին։ Երկու անգամ մասնակցե է Վեյկ ան Զեյի մրցաշարին, սակայն հաջողության չի հասել․ 1999 թվականին՝ 11-րդ իսկ 2002 թվականին 13-րդ հորիզոնական։

ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի առաջնություն 2004

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում կայացած ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի առաջնությունում Կասիմջանովը անսպասելիորեն հասավ եզրափակիչ՝ հաղթելով Ալեխանդրո Ռամիրեսին, Էհսան Ղաեմ Մաղամիին, Վասիլի Իվանչուկին, Զոլտան Ալմաշիին, Ալեքսանդր Գրիշչուկին և Վեսելին Տոպալովին։ Եզրափակչում նա հաղթեց Մայքլ Ադամսին և Գարրի Կասպարովի հետ աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկելու իրավունք ստացավ։

Առաջնության եզրափակիչ վեց խացերում երկու խաղացողներն էլ հաղթեցին երկու անգամ։ Կասիմջանովը լրացուցիչ արագ խաղերից առաջինում սևերով հաղթում է։ Երկրորդ խաղը ոչ-ոքի ավարտելով Կասիմջանովը դառնում է ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի վարկանիշի փոփոխություններ[5][6]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1993 2360 2360 2360
1994 2360 2390 2390 2360
1995 2395 2435 2435 2395
1996 2425 2435 2435 2425
1997 2465 2545 2545 2465
1998 2565 2570 2570 2565
1999 2606 2603 2606 2603
2000 2614 2690 2690 2690 2614
2001 2693 2693 2704 2706 2706 2693
2002 2695 2674 2653 2653 2695 2653
2003 2676 2680 2664 2669 2680 2664
2004 2652 2652 2640 2650 2652 2640
2005 2678 2670 2670 2670 2678 2670
2006 2670 2673 2672 2672 2673 2670
2007 2682 2677 2683 2690 2690 2677
2008 2681 2681 2679 2672 2681 2672
2009 2687 2695 2672 2702 2705 2705 2672
2010 2702 2702 2699 2699 2685 2685 2702 2685
2011 2681 2687 2685 2669 2678 2675 2687 2669
2012 2689 2689 2690 2690 2684 2684 2690 2696 2696 2696 2684
2013 2709 2709 2709 2709 2699 2699 2699 2699 2699 2699 2698 2701 2709 2698
2014 2698 2698 2693 2693 2700 2700 2700 2700 2706 2706 2709 2703 2709 2693
2015 2705 2705 2712 2712 2715 2704 2704 2704 2704 2704 2702 2702 2715 2702
2016 2702 2704 2694 2694 2703 2703 2696 2696 2696 2691 2691 2691 2704 2691
2017 2699 2699 2696 2698 2698 2676 2676 2676 2676 2676 2685 2683 2699 2676
2018 2683 2683 2676 2676 2658 2662 2662 2662 2662 2662 2659 2659 2683 2658
2019 2659 2661 2663 2652 2652 2657 2657 2657 2657 2657 2660 2664 2664 2652
2020 2661 2661 2661 2661 2661 2661 2661 2661 2661 2662 2662 2662 2662 2661
2021 2662 2662 2662 2661 2659 2662 2659
2022 2659 2656 2659 2672 2670 2676 2678 2678 2656
2023 2667 2669 2673 2679 2684 2684 2667
2024 2687 2685 2687 2685


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 OlimpBase
  2. 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #132304449 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 Ռուստամ Կասիմջանով․ շախմատիստի պրոֆիլն ու խաղերը Chessgames.com կայքում
  4. Rustam Kasimdzhanov wins FIDE title Chessbase News-ից
  5. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  6. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Շախմատի աշխարհի չեմպիոններ
Մինչ բաժանումը (1886-1993)
Шахматы
Шахматы

Վիլհելմ Ստեյնից  • Էմանուել Լասկեր  • Խոսե Ռաուլ Կապաբլանկա  • Ալեքսանդր Ալյոխին  • Մաքս Էյվե  • Միխայիլ Բոտվիննիկ  • Վասիլի Սմիսլով  • Միխայիլ Տալ  • Տիգրան Պետրոսյան  • Բորիս Սպասկի  • Ռոբերտ Ֆիշեր  • Անատոլի Կարպով  • Գարրի Կասպարով

Բաժանման ժամանակ (1993—2006)
ՖԻԴԵ-ի վարկածով
ՊՇԱ վարկածով / «դասական շախմատ»

Անատոլի Կարպով  • Ալեքսանդր Խալիֆման  • Վիշվանաթան Անանդ
Ռուսլան Պոնոմարյով  • Ռուստամ Կասիմջանով  • Վեսելին Տոպալով

Գարրի Կասպարով  • Վլադիմիր Կրամնիկ

Միավորումից հետո (2006 թվականից)
Վլադիմիր Կրամնիկ  • Վիշվանաթան Անանդ  • Մագնուս Կառլսեն  • Դին Լիրեն • Գուկեշ Դոմարաջու
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուստամ Կասիմջանով» հոդվածին։