Ռուսլան Կորյան
Անձնական տվյալներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Ռուսլան Հրաչի Կորյան | |||||
Ազգությունը | Հայ | |||||
Քաղաքացիությունը |
Հայաստան Ռուսաստան Ուկրաինա | |||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 15, 1988[1][2] (36 տարեկան) | |||||
Ծննդավայր | Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ԽՍՀՄ | |||||
Հասակ | 182 սմ | |||||
Քաշ | 76 կգ | |||||
Դիրք | Հարձակվող | |||||
Ակումբային տեղեկություններ | ||||||
Ներկա ակումբ | ՍԿԱ-Խաբարովսկ | |||||
Համար | 9 | |||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
Ազգային հավաքական | ||||||
| ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ռուսլան Հրաչի Կորյանը (հունիսի 15, 1988[1][2], Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ԽՍՀՄ), հայազգի ռուս ֆուտբոլիստ, ով ունի նաև Ուկրաինայի քաղաքացիություն[3]։ «ՍԿԱ-Խաբարովսկ» ակումբի և Հայաստանի հավաքականի հարձակվող։ Ռուսաստանի սպորտի վարպետ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է Սերգեյ Բուբկի աշակերտը[3]։ 2005 թվականին պայմանագիր է կնքել Դոնեցկի «Օլիմպիկի» հետ։ 2006 թվականին խաղացել է Կիևի «Դինամոյի» երրորդ թիմի կազմում, որից հետո տեղափոխվել է «Սոչի-04»։ 2009 թվականին խաղացել է Սլովակիայի «ԴԱԿ 1904» ակումբի կազմում։ 2010 թվականին վերադարձել է Ռուսաստան և պաշտպանել է «Մորդովիայի» և Ռոստովի «ՍԿԱ» ակումբների գույները։ 2010 թվականի հուլիսի 3-ին պայմանագիր է կնքել «Լուչ-Էներգիա» ակումբի հետ[4]։ Նորամուտը տեղի է ունեցել հուլիսի 15-ին «Չիտա» ակումբի դեմ խաղում (1:0)։ Ակումբի հետ դարձավ Ռուսաստանի երկրորդ առաջնության «Արևելք» շրջանի և ԱԶԼ գավաթների հաղթող։ 2015 թվականի փետրվարին համալրել է Տաշքենդի «Լոկոմոտիվի» կազմը[5], որի կազմում նորամուտը նշել է փետրվարի 25-ին Ասիայի չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած Սաուդյան «Ալ-Խիլյալա» ակումբի դեմ խաղում (1:3)։ Մարտի 8-ին խաղաց պետության Սուպերգավաթի խաղում՝ «Պախտակորա» ակումբի դեմ (4:0), որում աչքի ընկավ խփած գոլով։ Հուլիսին վերադարձավ Վլադիվոստոկ։ 2016 թվականի հունվարին Կորյանը համալրեց «ՍԿԱ-Էներգիա» ակումբի կազմը։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի մարտի 29-ին նորամուտն է նշել Հայաստանի հավաքականում՝ Ալբանիայի հավաքականի դեմ խաղում (1:2), փոխարինման դուրս գալով 84-րդ րոպեին՝ Արթուր Յեդիգարյանի փոխարեն[6]։
Կորյանի խաղերը և գոլերը Հայաստանի հավաքականի կազմում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Կորյանի գոլերը | Առաջնություն | |
1 | 29 մարտի, 2015 թվական | Ալբանիա | 1:2 | - | 2016 թվականի ԵԱ-ի ընտրական փուլ | |
2 | 13 հունիսի, 2015 թվական | Պորտուգալիա | 2:3 | - | 2016 թվականի ԵԱ-ի ընտրական փուլ | |
3 | 4 սեպտեմբերի, 2015 թվական | Սերբիա | 0:2 | - | 2016 թվականի ԵԱ-ի ընտրական փուլ | |
4 | 7 սեպտեմբերի, 2015 թվական | Դանիա | 0:0 | - | 2016 թվականի ԵԱ-ի ընտրական փուլ |
Արդյունքում։ 4 խաղ; 0 հաղթանակ, 1 ոչ ոքի, 3 պարտություն
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուզբեկստանի Սուպերգավաթի հաղթող - 2015
- Ռուսաստանի երկրորդ առաջնության «Արևելք» շրջանի հաղթող - 2012-13
- ԱԶԼ Գավաթի հաղթող - 2014
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում (ռուս.)
- ↑ Пополнение в составе «Луча-Энергии»
- ↑ Ռուսլան Կորյանը տեղափոխվեց Տաշքենդի «Լոկոմոտիվ»
- ↑ Եվրո-2016. Ալբանացիները կամային հաղթանակով վերջ դրեցին Հայաստանի հավաքականի հույսերին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը (ռուս.) Sportbox.ru կայքում
- Հունիսի 15 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սոչի քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Մորդովիա Սարանսկի ֆուտբոլիստներ
- Ռուսահայ ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Փյունիկի ֆուտբոլիստներ
- Ֆակելի ֆուտբոլիստներ