Jump to content

Ռութ Միլլես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռութ Միլլես
ֆր.՝ Ruth Anna Maria Andersson-Milles
Ծնվել էապրիլի 19, 1873(1873-04-19)[1][2][3][…]
ԾննդավայրVallentuna parish, Vallentuna Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4][5][6]
Մահացել էփետրվարի 11, 1941(1941-02-11)[1][2][3][…] (67 տարեկան)
Վախճանի վայրըՀռոմ, Իտալիա[7]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունԿոնստֆակ, Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1893)[6], Էկոլ դը Բո Արթ[8] և Կոլարոսսիի ակադեմիա[8][7]
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր
Մասնագիտությունգրող և քանդակագործ
Ծնողներհայր՝ Emil "Mille" Andersson?[4][5]
 Ruth Milles Վիքիպահեստում

Ռութ Միլլես (շվեդ.՝ Ruth Anna Maria Anderson, ապրիլի 19, 1873(1873-04-19)[1][2][3][…], Vallentuna parish, Vallentuna Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4][5][6] - փետրվարի 11, 1941(1941-02-11)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[7]), շվեդ քանդակագործ, գրող։ Հիմնականում ստեղծել է ֆիգուրներ և բարձրաքանդակներ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռութ Միլլեսը ծնվել է 1873 թվականին, Ստոկհոլմի մոտ Վալենտունա բնակավայրում, Շվեդիայում լիկյորի (brännvin) արտադրության գլխավոր վերաչափիչ Էմիլ Անդերսոնի (1843–1910) ընտանիքում։ Հոր մականունը "Mille" էր։ Ըն��անիքում կային ևս երկու երեխա, երբ Ռութի մայրը մահացավ ծննդաբերության ժամանակ և հայրը նորից ամուսնացավ, և Ռութն ունեցավ ևս երեք քույր-եղբայր։ Ռութի եղբայրը՝ Կարլ Միլլեսը (1875–1955), քանդակագործ էր, խորթ եղբայրը՝ Էվերտ Միլլեսը, ճարտարապետ[9]։ Ի տարբերություն եղբոր` Կարլի, Միլլեսը կրթվել է քոլեջում։ 1892–1893 թվականներին սովորել է Ստոկհոլմի Tekniska Skolan-ում (Տեխնիկական դպրոց), որի իրավահաջորդը Կոնստֆակ Արվեստի, արհեստների և դիզայնի համալսարանն էր, որից հետո 1894-1898 թվականներին՝ Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, և տաղանդի շնորհիվ մեկ տարի առաջ է անցել ծրագրից։ Հաճախել է Թեոսոֆիայան միություն, Հասարակություն, ինչն իր ազդեցությունն է ունեցել նրա հետագա աշխատանքների վրա[10]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1898 թվականի աշնանը Միլլեսը մեկնել է Փարիզ, մոտավորապես Մարլի մեկնելուց մեկ տարի անց։ Այնտեղ սովորել է Կոլարոսի ակադեմիայում և Գեղարվեստի դպրոցում։ Միաժամանակ ուղեւորություններ է կատարել դեպի Ֆրանսիա և Գերմանիա[10]։ նրա Միլլեսն ու եղբայրը Փարիզում շատ ժամանակ են անցկացրել, որտեղ նրանք համագործակցել են որպես արվեստագետներ և համատեղ ընկերություն են ստեղծել[11]։ Ի թիվս այլ բաների, ընկերությունը վաճառել է Ռութ Միլլեսի ստեղծած փոքր բրոնզե ֆիգուրները։ Ամառները անց է կացրել Բրետանիի մոտ գտնվող Բրիակ ձկնորսական գյուղում, որտեղ ոգեշնչվել է տեղական ձկնորսների կյանքից, որոնք նրա քանդակների համար թեմա են հանդիսացել։ Ռութի քանդակները ստեղծված են վաղ իմպրեսիոնիստական ոճով[9]։ Ֆրանսիայում բնակվելու տարիներին Ռութն ու եղբայրը փոխել են իրենց ազգանունը և վերցրել հոր «Միլլես» մականունը[10]։ 1902 թվականին Փարիզյան սալոնից Միլլեսը պատվավոր մրցանակ է ստանում[9]։ Հաջորդ տարի հիվանդանում է տուբերկուլյոզով[12] և վերադառնալով Շվեդիա՝ բնակություն հաստատում Լիդինգյոում[9], որտեղ հիմնում է ստուդիա, որը երբեմն կիսում էր եղբոր կնոջ՝ Օլգա Միլլեսի հետ։

Միլլեսը բազմաթիվ պատվերներ է ստացել Ստոկհոլմի մշակութային հաստատություններից, այդ թվում՝ Թագավորական դրամատիկական թատրոնից, ստեղծելու մեդալյոններ և երգչուհի Ջեննի Լինդի, դերասան Ջորջ Դահլքվիսթի կիսանդրիները[10]։ 1904-1916 թվականներին Միլլեսը մասնակցել է տարբեր միջազգային ցուցահանդեսների Սենթ Լուիսում (1905) և Բուենոս Այրեսում, (1910) և արժանացել արծաթե մեդալների[10][11], Հռոմում (1911), Սան Ֆրանցիսկոյի Պանամա-խաղաղօվկիանոսյան միջազգային ցուցահանդեսին (1915) և Շարլոտտենբորգի գարնանային ցուցահանդեսին, Դանիա (1916)։ Այնուամենայնիվ, առողջության վատթարացման պատճառով Միլլեսը ստիպված էր թողնել քանդակագործությունը և սկսել նկարել[11], այնուհետև նաև գրել։ Նկարազարդել է իր հեղինակած, ինչպես նաև այլ հեղինակների գրքեր[9]։

1932 թվականին Միլլեսը տեղափոխվել է Հռոմ։ Նրա առողջական վիճակը վատթարանում էր, նրա մոտ սկսվեց գանգրենա և ստիպված էին անդամահատել ոտքը։ Միլլեսը մահացել է 1941 թվականին Հռոմում։ Թաղված է Հռոմի բողոքական գերեզմանոցում[10]։

Միլլեսի աշխատանքները գտնվում են Շվեդիայի ազգային թանգարանում[13] և Տիլսկա ցուցասրահում։ Էլլեն Քեյի տանն (Շտրանդ, Վեթեռն լճի մոտ) են գտնվում Միլլեսի հեղինակած մի կիսանդրի և մի կտավ[10]։

Ընտրյալ քանդակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգչուհի Ջեննի Լինդի մարմար կիսանդրին, մոտ 1915 թվական
  • Blåsväder ("Windy weather")
  • Flitiga Kajsa ("Diligent Kajsa")
  • Moder med barn ("Mother and child")
  • Flicka med knyte ("Girl with bundle")
  • Mjölkflicka ("Milkmaid")

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Dagarnas grå och blommornas blå ("The Grey of the Days and the Blue of the Dreams") a collection of poems, Nationalförlaget (1918)
  • Trollskrattet ("The Laughter of the Troll"), a children's tale, Åhlén & Åkerlund (1923)
  • Didrik Flygare ("Didrik the Aviator"), a children's tale, Almqvist & Wiksell (1924)
  • Glohit och Glodit ("Looky Here and Looky There"), a children's tale, Svenska andelsförlaget (1926)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Union List of Artist Names
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 KulturNav — 2015.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Vallentuna kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/SSA/1582/C I/5 (1861-1873), bildid: 00050462_00066
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Swedish Census 1890 (շվեդերեն)Riksarkivet.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Kruse J. Svenskt porträttgalleri : XX. Arkitekter, bildhuggare, målare, tecknare, grafiker, mönsterritare och konstindustrialister (շվեդերեն) — 1901. — P. 119.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Ruth Anna Maria Milles
  8. 8,0 8,1 Ruth Milles
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 G-m, H (1985–1987). «Milles, släkt». Svenskt biografiskt lexikon (Swedish). Vol. 25. Stockholm: National Archives of Sweden. էջ 509. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 «Ruth Milles». www.millesgarden.se. Millesgården. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  11. 11,0 11,1 11,2 E-ER (1908 թ․ հունիսի 25). Nordling, Johan (ed.). «Hos Ruth Milles» (PDF). www.ub.gu.se. Idun. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  12. «Ruth Milles 1873–1941». www.signaturer.se. signaturer.se. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  13. «RUTH Anna Maria MILLES». www.lexikonettamanda.se. Konstnärslexikonett Amanda. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռութ Միլլես» հոդվածին։