Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յանգբլադ
Ռուդի Յանգբլադ (անգլ.՝ Rudy Youngblood, սեպտեմբերի 21, 1982(1982-09-21), Valle del Yaqui, Սոնորա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի դերասան, երաժիշտ և պարող։ Ճանաչում ու համբավ է ձեռք բերել Մել Գիբսոնի «Ապոկալիպտո» էպիկական ֆիլմի գլխավոր հերոսի կերպարը տպավորիչ կերպով մարմնավորելու շնորհիվ։ Յանգբլադը բնիկ ամերիկացի է. նրա երակներում հոսում է հնդկացիական կեչուա, կերի, ցեղերի արյունը, մայրը կիսով չափ աֆրամերիկուհի է, կիսով չափ՝ կոմանչի[1]։ «Ապոկալիպտո» ֆիլմում նկարահանվելու համար Ռուդին սովորել է հնդկացիական մայա ցեղի լեզուն։ Այդ կինոնկարի էկրան բարձրանալուց հետո ամերիկյան առաջատար պարբերականներում քննարկման առարկա է դարձել արվեստագետի խառնարյուն ծագման հարցը[2]։ Los Angeles Times-ը մինչև անգամ կասկածի տակ է դրել Ռուդի Յանգբլադի հնդկացիական ծագում ունենալը, բայց վերջինս առանց վերապահումների հաստատել է դա ու պնդել մինչև վերջ[3]։
Տարին
|
Ֆիլմի վերնագիրը
|
Դերը
|
Նշումներ[4]
|
2005
|
Spirit: The Seventh Fire/Ոգի. Յոթերորդ կրակը
|
Warrior Protector/պաշտպան ռազմիկ
|
|
2006
|
Apocalypto
|
Jaguar Paw/Հովազի թաթ
|
Նվաճել է First Americans in the Arts մրցանակ՝ «Լավագույն դերասան» անվանակարգում[5]
|
2010
|
Beatdown/Դիմադրություն
|
Brandon Becker
|
|
2012
|
Into the Americas/Դեպի Ամերիկայի խորքերը
|
Toowin
|
|
2015
|
Windwalkers/Քամու հետ քայլողները
|
Matty Kingston
|
|
2016
|
Crossing Point/Հատման կետ
|
Mateo
|
|
2018
|
Attrition/Վերջին առաքելությունը
|
Infidel
|
|
2020
|
Dandelion Season
|
TBA
|
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|