Ռոբ Սթարք
Ռոբ Սթարք | |
---|---|
Տեսակ | կերպար «Գահերի խաղ»-ից, կերպար «Սառույցի և Կրակի երգ»-ից և գեղարվեստական անձ |
Հեղինակ | Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտին |
Առաջին հիշատակում | Գահերի խաղ (վեպ) |
Ներկայացված է | Գահերի խաղ և Սառույցի և կրակի երգ |
Սեռ | Արական |
Քաղաքացիություն | Յոթ թագավարություններ |
Հրարած տիեզերքից | «Սառույցի և կրակի երգ»-ի աշխարհ |
Ծննդավայր | Riverrun? |
Մահվան վայր | Twins? |
Ընտանիք | Սթարքների դինաստիա |
Հարստություն | Սթարք |
Մականուն | Ուինթերֆելի Լորդ, Հյուսիսի Արքա |
Պաշտոն | Հյուսիսի Արքա |
Մասնագիտություն | կառավարիչ, զորավար, ապստամբ, թրավոր և հեղափոխական |
Դերը կատարել են | Ռիչարդ Մեդլեն |
Ռոբ Սթարք (անգլ.՝ Robb Stark), Սառույցի և կրակի երգը գրքի գեղարվեստական հերոս, որի հեղինակն է Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինը։ Ռոբ Սթարքը Էդարդ Սթարքի ավագ որդին է, հոր մահից հետո դառնում է Ուինթերֆելի լորդ, այնուհետև Հյուսիսի Արքա։ Նա հայտնվել է Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի Արքաների պատերազմը և Թրերի մրրիկ գրքերում։ Ռոբ Սթարքը հեռուստաեթեր է հայտնվել HBO հեռուստաալիքով ցուցադրվող «Գահերի խաղը» հեռուստասերիալ��ւմ, իսկ դերը կատարում է Ռիչարդ Մեդլենը[1][2][3]։
Կարճ կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբը ծնվել է Ռիվերանում, իսկ մեծացել` Ուինթերֆելում։ Նրա հայրը` Էդարդ Սթարքը հարսանիքից հետո մեկնում է պատերազմ, քանի որ այդ ժամանակ տեղի էր ունենում Ռոբերտի աբստամբությունը։ Երբ աբստամբությունը վերջանում է, Էդարդը վերադառնում է արդեն Ռոբի ծնվելուց հետ։ Ռոբն ունի երկու փոքր եղբայրներ` Բրանը և Ռիկոնը, ինչպես նաև երկու քույրեր` Սանսան և Արյան։ Ռոբը շատ մտերիմ է Ջոն Սնոուի և Թեոն Գրեյջոյի հետ։ Փոքրուց Ռոբին զենքով կռվել սովորեցրել է ամրոցի վարպետ Ռոդրիկ Կասելը, ում շնորհիվ Ռոբը հիանալի տիրապետում է զենքով կռվելու արվեստին։
Տոհմածառ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Կերպարը ստեղծագործություններում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գահերի խաղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ նրա հայրը հեռանում է Ուինթերֆելից, որպեսզի դառնա Թագավոր Ռոբերտ Բարատեոնի Աջ ձեռքը, Ռոբը դառնում է Ուինթերֆելի Լորդը։ Թագավոր Ռոբերտի մահից հետո Թագուհու նախաձեռնությամբ Էդարդին ձերբակալում են մեղադրանքով` իբր նա է թագավորի մահվան պատճառը։ Ռոբն իմանալով այդ մասին պատրաստվում է պատերազմի, որպեսզի ազատի հորը։ Երկվորյակների միջով անցնելու ճակատագրական պահին Կանաչ Անտառի միջով ճանապարհը ապահովելու համար Ռոբը համաձայնվում է Ուոլդեր Ֆրեյի աղջիկներից կամ թոռներից մեկի հետ ամուսնանալուն։ Սրա բանակցությունները վարել էր նրա մայրը` Լեդի Քեյթիլին Սթարքը։ Գետն անցնելուց հետո` նա անակնկալի է բերում և ջախջախում Լանիստերի բանակը Ռիվերանում` գերի վերցնելով Ջեյմե Լաննիստերին։ Լսելով հոր գլխատման լուրը Արքայի Ոստանում, նա թագադրվում է Հյուսիսի Արքա իր հպատակների կողմից։ Ռիվերլենդի լորդերը նույնպես հավատարմության երդում են տալիս նրան։
Արքաների պատերազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբը շարունակում է հաղթանակներ տանել Լանիստերների բանակի դեմ և ստանում է Երիտասարդ Գայլ մականունը` մարտադաշտում իր դաժանության համար։ Նա ուղարկում է մորը` Լեդի Քեյթիլինին` Ռենլի Բարատեոնի հետ բանակցելու համար, բայց Ռենլին սպանված է եղբոր` Ստանիս Բարատեոնի կողմից քրմուհի Մելիսանդրայի արյան կախարդանքով։ Նա նաև ուղարկում է Թեոն Գրեյջոյին Փայք`հուսալով, որ Թեոնի հայրը` Բալոն Գրեյջոյը, ով Երկաթե Իսլանդիայի ղեկավարն էր, պատերազմում կընդունի իր կողմը։ Այնուամենայնիվ Բալոնը որոշում է օգտվել առիթից և փոխարենը հարձակվել Հյուսիսի վրա։ Թեոնը միանում է հորը և ի զարմանս, գրավում է Ուինթերֆելը, որտեղ, ինչպես ասում են, նա սպանում է Ռոբի փոքր եղբայրներին Բրանին և Ռիկոնին, չնայած իրականում նրանք փախել էին և թաքնվել։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքի էկրանավորման ժամանակ Ռոբ Սթարքի դերը խաղացել էՌիչարդ Մեդլենը[11]։ Երեխայի կերպարի տարիքի բարձրացման պատճառով Ռոբի տարիքը հեռուստասերիալի սկզբնական մասում փոխվում է 14-ից դառնալով 17։ Ջեյն Վեսթերինգի հետ ամուսնանալու փոխարեն (ինչպես նովելում է), նա ամուսնանում է վոլանտիսցի բժշկող Թալիսա Մեգիրի հետ, ով նույնպես սպանվում է Կարմիր Ամուսնության ժամանակ։ Ջեյմս Փոնիվոզիքը Թայմին տված իր հարցազրույցում անդրադարձել է Մադենի խաղին «The Pointy End»-ում, ասելով «և սցենարը, և Ռիչարդ Մեդլենը ցույց են տալիս ճարպիկ, արագ հարածներով, թե ինչպես է դժբախտույթունը կենտրոնանում նրա վրա։ (Սա մեկ այլ դեպք է, երբ կենդանի դերասանը ունենալը ավելի լավ է ցույց տալիս փոխակերպումը, որ ավելի հանկարծակի է թվում գրքում)»[12] Մեդենը ասում է, որ նա սովորել է իր հերոսը սկզբնական մասում կսպանվի, բայց այնուամենայնիվ, կարդացել է գրքերը մաս առ մաս գլխավորպես կենտրոնանալով սցենարի վրա. «Ես, որպես դերասան, պարտավոր եմ թեքել ուղին, որ տվել եմ Ռոբին, փոխել այլն և անակնկալի բերել։ Հուսով եմ, ես կարողացա դա անել»[13]։
Այլ լրատվամիջոցներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիչարդ Քորիգանը` իր «Պատերազմը Վեստերոսում և պարզապես Պատերազմի Թեորիա» հոդվածում օգտագործում է Ռոբի օրինակը լուսաբանում է որպես պատճառ և ճիշտ մտադրություն պատերազմ գնալու որոշման համար. «Ռոբը ոչ միայն տանում է այս պատերազմը, որ վստահեցնի, թե իր հայրենակից հյուսիսցիների ունեն պարզապես մի թագավոր (Ռոբի պատճառը)։ Նա նաև անում է դա վրեժխնդիր լինելու հոր` Նեդի համար և վերստանալու համար իր քույրերին` Արյային և Սանսային (սա էլ Ռոբի ճիշտ մտադրությունը)»։ Քորիգնը խորհրդածում է, որ Ռոբը հնարավոր է` տառապում է ճանաչողական խնդիրներով և ասում է, որ բարոյական տեսանկյունից եթե Ռոբը երբևէ հասել է իր պատճառին` նա պարտավոր է դադարեցնել կռիվը` անգամ եթե նա դեռևս վրեժ չի լուծել իր ընտանիքի համար[14]։ Ռոբի որոշումը` խախտել Վալդերֆրեյի աղջիկներից մեկի հետ ամուսնանալու խոստումը ծանր ազդեցություն է ունենում Թիմ Ֆիլիպսի և Ռեբեկա Քլեյրսի Գահերի խաղը և Բիզնես գլխում, «Պահիր քո խոստումը. Ռոբ Սթարքը չափազանց ուշ է բացահայտում չկատարված խոստումների վտանգները բիզնես-հարաբերություններում»[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «"Game of Thrones Cast and Crew: Robb Stark played by Richard Madden". HBO. Retrieved December 25, 2015». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «"The Official Website for the HBO Series Game of Thrones - Season 4". HBO». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ "From HBO".
- ↑ Martin, George R. R. (1996). "Chapter 4: Eddard". A Game of Thrones. pp. 36–45. ISBN 978-0-553-89784-5.
- ↑ Martin, George R. R.; García Jr., Elio M.; Antonsson, Linda (2014). "Appendix: Stark Lineage". The World of Ice & Fire. ISBN 978-0-553-80544-4.
- ↑ Martin. "Appendix: House Stark". A Game of Thrones. pp. 785–786.
- ↑ "See the Connections Behind Ned’s Promise With This Infographic". MakingGameofThrones.com (HBO). June 28, 2016. Archived from the original on June 29, 2016. Retrieved June 29, 2016.
- ↑ Robinson, Joanna (June 26, 2016). "All The Times Game of Thrones Tried to Tell You Who Jon Snow’s Parents Are". Vanity Fair. Retrieved June 27, 2016.
- ↑ Calia, Michael (June 26, 2016). "Game of Thrones Season 6 Finale Recap: 'The Winds of Winter'". The Wall Street Journal. Retrieved June 27, 2016.
- ↑ Martin, George R. R. (2000). "Chapter 14: Catelyn". A Storm of Swords. pp. 192–193. ISBN 978-0-553-89787-6.
- ↑ "'Game of Thrones' Q&A: Richard Madden on Robb Stark's Endgame". Rolling Stone.
- ↑ Poniewozik, James (June 6, 2011). "Game of Thrones Watch: the Quality of Mercy". Time. Retrieved February 7, 2016.
- ↑ Maureen Ryan (February 7, 2013). "'Game of Thrones' Robb Stark Speaks: Richard Madden Addresses Shocking Developments". Huffingtonpost.com. Retrieved February 7, 2016.
- ↑ Corrigan, Richard H. (2012), "The War in Westeros and Just War Theory", in Jacoby, Henry, Game of Thrones and Philosophy: Logic Cuts Deeper than Swords, Blackwell Philosophy and Pop Culture series 65, John Wiley & Sons, ISBN 1118206053, retrieved February 7, 2016
- ↑ []https://books.google.am/books?id=-ssYBwAAQBAJ&pg=PA34&dq=%22robb+stark%22&hl=en&sa=X&ved=0ahUKEwjm5LDmrOzKAhUFOD4KHbM7AGM4ChDoAQg0MAQ#v=onepage&q=%22robb%20stark%22&f=false Phillips, Tim; Clare, Rebecca (2015). Game of Thrones and Business: Strategy, morality and leadership lessons from the world’s most talked about TV show. Infinite Ideas. ISBN 1909652938.